ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Friday, February 12, 2016 1:16 - չքննարկված
Կանթեղ գրական: ՎԻՈԼԵՏԱ ԼԱՊՏևԱ
ՎԻՈԼԵՏԱ ԼԱՊՏևԱ
**
Ա՜խ,դու անգութ կյանք,ըմբոստ,խառնակիչ,
Ինչո՞ւ ես նորից հալածում դու ինձ,
Ինչո՞ւ ես փորձում հոգիս ծվատել,
Մի՞թե ուզում ես,որ ես հանձնվեմ,
Քո տված բեռից ծնկեմ քո առջև,
Ո՛չ,սխալվում ես,ես չեմ հանձնվի,
Ես կպայքարեմ,քո դեմ կելնեմ,
Նույնիսկ մտքովդ թո՛ղ երբեք չանցնի,
Որ գլուխս կախ քո դուռը կգամ,
Եվ ծնկաչոք կամ էլ գլխիկոր,
Կփորձեմ մուրալ սեր-երջանկություն,
Որն անիրավաբար,կեղծ իրավունքով,
Բաժանում ես լոկ անգետ հիմարին,
Ով քամելեոնի նման փոխվելով,
Քո բնությանն է հարմարվել փորձում,
Ես չեմ հարմարվի կեղծ աստառ չունեմ,
Չեմ կարող քծնել երկրորդ դեմք չունեմ,
Չեմ կարող սողալ քո առջև երբեք,
Շատ եմ ես հպարտ չեմ մուրա երբեք,
Ե՛կ,ուղղակի դառնանք ընկերներ,
Եվ որպես ընկեր օգնի՛ր ինձ տանել,
Բեռը թաղիծի և տառապանքի,
Կամ էլ քո բեռը ետ դու պահանջի՛ր,
Որպես լավ ընկեր,այդ ծանր բեռից դու ինձ ազատի՛ր;
ՎԻՈԼ
**
Ինչպես կարող է գոհ չլինել սիրտը,
երբ հանգիստ է մարդու խիղճը,
երբ մտքում քաոս չի տիրում,
սիրտն էլ դարդից չի մորմոքվում,
ինչպես ապրել այս խորթ կյանքում,
երբ սիրտն է արագ բաբախում,
երբ աչքերդ պինդ փակելով,
նոր անուրջներ ես փափագում,
երբ երազներ չտեսնելով,
քո ուժերով ու քո սիրով ,
մի նոր երազ ես դու երկնում,
քո ձեռքերով, երազներով,
քո ցանկացած կյանքը կերտում;
Երանի թե սիրտը ճախրեր,սիրտը ապրեր,
այս աշխարհիկ օրենքներում նա հանցավոր չճանաչվեր;
Իսկ թե լոկ այդպես է լինում,
մի օրենք էլ թող ընդունվեր,
մարմինը մարդու, որպես զնդան օրենքներում տեղ չգտներ;
Թող որ սիրտը աստծո կամոք միայն երկներ,
ոչ թե մարդու հոգին հաներ:
ՎԻՈԼ
**