ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Friday, February 12, 2016 1:09 - չքննարկված
Կանթեղ գրական: ՎԱՐԴ ԲԵՆԴԵՐ
ՎԱՐԴ ԲԵՆԴԵՐ
**
Երեկ էր,
Քոնն էի…
Հոգիդ գտել էր գարնանային անտառ:
Ես նշաբույր էի,
Դու արբած էիր քիչ,
…մեր շուրջ միայն հին ձյուն կար:
Քո գրկում էի,
Լուռ էի.
Աչքերիս մեջ քո նվիրած ձնծաղիկները դեռ կային…
Դու սառն էիր, ծանր էիր,
Ես նշաբույր էի…
…մի տեսակ շրջափակել էր մեզ ձմեռն անցած:
Երեկ էր..
Քոնն էի…
Իմն էիր…
…շատ էինք պատկանում մենք գուցե իրար:
Երեկը կարճ էր…
Անցյալ կյանքում, վստահ եմ,
պատկանել ենք իրար մի քիչ ավելի երկար….
**
Ես կորցրել եմ բույրը քո
և հանգստությունն իմ հոգու…
դու հրամայել ես
լինել խաղաղ և սթափ,
և լինել հզոր
հավատքով անխառն,
դու ինձ տարել ես փրկության ուղով,
և հետ ես դառնում դանդաղ քայլերով։
Հեռու ես…
Ես կարդում եմ
լռությունը շուրթերիդ,
աղմուկներն աչքերիդ
ու սթափ եմ, հանգիստ…
գիտեմ, որ կսովորեցնես
ինչպես չկորցնել «հոգիդ»։
ՎԱՐԴ ԲԵՆԴԵՐ
**