ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, February 12, 2016 0:47 - չքննարկված

Կանթեղ գրական: ԱՐՄԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ

Արմինե ԴավթյանԱՐՄԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ

**
Քո դուռն եմ եկել այսօր Տե՛ր Աստված,
Եկել եմ խոնարհ՝ սև զգեստ հագած,
Եկել եմ պատմեմ բութ ցավը սրտիս,
Որ գիշեր ցերեկ հանգիստ չի տալիս։
Եկել եմ ,որ դու աղոթքս լսես,
Հույսի , լույսի թևեր պարգևես,
Գուցե քո խոսքով ինձ կյանքի բերես,
Գուցե հավատը իմ մեջ արթնացնես։
Եկել եմ, գթա՛, ների՛ր անմեղիս,
Ես մեղավոր չեմ, ելք չկա ճահճից,
Երբ խորտակվում ես, խեղդող այրոցից,
Փնտրում ես մեկին հոգուդ սրտակից։
Ների՛ր ինձ Աստված,
Օգնի՛ր ինձ Աստված,
Թ՛ե մեղավոր եմ ծնկի եմ գալիս,
Որ չգալարվեմ, չկծկվեմ ցավից;
Թ՛ե կարող ես ների՛ր մեղքերս,
Որ սպիանան դառը վերքերս,
Տու՛ր ինձ զորություն,
Եղիր ապավեն հուսահատ հոգուս,
Եղի՛ր փրկություն,
Դո՛ւ իմ ներշնչանք , ի՛մ հավատ , ի՛մ հույս։

**

Ոչ ոք չգիտի՝ ինչ կա թաքնված
Մարդկային հոգու նեղ ճիրաններում,
Ոչ ոք չգիտի,թե ով է մարդը,
Այս անծայրածիր արար աշխարհում:

Նա՝ ով, ի վերուստ, կրում է դիմակ,
Կարող է սուզվել ծովը անհատակ,
Իսկ նա՝ ով չունի դիմակն այդ անգութ,
Մարդկային ցեղում շարժում է լոկ գութ:

ՈՒ երբ Աստված ստեղծեց մարդուն,
Նրան տվեց խոսք ու մտքեր խոհուն,
Այդժամ նա փարվեց բնության փեշին,
ՈՒ ազատություն տվեց թևերին։

Ո՞Վ ես մարդ էակ դու իրականում,
Բնության ծնու՞նդ, թե՞ Աստծո զավակ,
Եթե Աստծուն ես դու հայր համարում,
Ապա ինչու՞ ես նրան դեմ գնում։

Ո՞Վ ես մարդ էակ դու իրականում,
ՈՒ քանի՞ դեմք է քո հոգին կրում։
Ի՞նչ կենդանի է քո ներսում ապրում,
Աղվե՞ս,թե՞ առյուծ… էլ չեմ թվարկում…

Ո՞վ ես մարդ էակ դու իրականում;

ԱՐՄԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ
**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ