ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Friday, February 12, 2016 0:37 - չքննարկված
Կանթեղ գրական: ԱՐԱՔՍ ՍևԱՆ
ԱՐԱՔՍ ՍևԱՆ
**
Ինձ մի հարցրեք թե՞ բախտը ինչի է նման
Ես դրանից ոչինչ չեմ հասկանում,
Նա ինչպես է գալս և ուր է գնում,
Նա արդյոք ինչ գույն ունի։
Քանի,քանի անգամ եմ ես նրան բռնել
Ու մի հարվածով գցել ջուրը,
Դրա համար եմ ես միջերկրականից մինչև
Սև ծովը կտրել ու ապարտյուն,
Ու կիսվել իմ անցյալի ալիքների հետ,
Ու գրել հուշերս մայրամուտի փեշերին
Ու հարբել հոգուս ալիքների մեջ բախտ
Որոնելով։
ինձ մի հարցրեք թե՞ բախտը ինչի է նման
Եթե անգամ դուք նրան ճանաչում եք,
Կամ հանդիպել է ձեր ճանապարհին,
Դուք շշնջացեք նրա ականջին,
Որ ես փնտրում եմ նրան,բայց
թույլ տեք ինքս ժամադրել նրան։
**
Դու, քայլիր այնպես դանդաղ
Մատնրիդ հետքերի վրա,որ
Աղոթքիկ ստվերը չդողա,
Մերոնայուղից անձրևը կաթի,
Մոմերի շողերի վրա
Ու
Ծնվի ծաղիկը հոգուդ ու լինի օր,
Ուր չկա արցունք ու թախիծ ու թող
Ստվերը ճախրի կապույտները քո
ու խնկա հավերժում։
Դու քայլիր իմ մեջ։
ԱՐԱՔՍ
**