ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Friday, February 12, 2016 0:25 - չքննարկված

Կանթեղ գրական:ԱՆԱՀԻՏ ՏԻԳՐԱՆՅԱՆ

Անահիտ ՏիգրանյանԱՆԱՀԻՏ ՏԻԳՐԱՆՅԱՆ

**
Դարե՜ր հողմածեծ ծառաբնի պես
Թեքվել եմ վիհին ես անդնդախոր,
Բայց արմատներս ամրակայված են,
Շաղախս քար է, ու հենքս` ամուր:
Թեքվել եմ, սակայն ես չեմ ընկրկել,
Դիմակայել եմ փոթորիկներին,
Իմ հավերժության երաշխիքն ունեմ,
Բունս կայուն է, ու արմատս՝ հին:
Վե՛ր նայեք, վայրի’ ոհմակնե՛ր. այնտեղ
Հայոց աստղերն են մշտարթուն շողում,
Մի՞թե հայտնի չէ ձեզ Դավթի ուժը.
Մսրա Մելիքն էր յուր առջև դողում:
Ես իմ Հայկ Աստծո ոգին եմ կրում,
Ու միտքս սլացքն է նրա նետի,
Ձերը քոչվորին հատուկ թալանն է
Ու նկրտումները ձեր տմարդի:
Զսպե՛ք ձեր մոլուցքն ու ախորժակը,
Քոչվորը երբեք բնիկ չի դառնա,
Որքա՜ն էլ ոռնաք, հողմի պես վայեք,
Իմ ծառաբունը կանգուն կմնա:

**

Քուռկիկ Ջալալու դոփյունն է ահեղ
Ինձ հասնում ասես այն հեռուներից,
Ու վրնջյունն է նրա քաղցրահունչ
Շեփորվում նորից մեր սեգ լեռներից:
Արթուն են Հայոց քաջերն անվեհեր.
Հայկ են, Արտաշես, Տիգրան ու Վարդան,
Նրանք մի հավաք Դավիթ են անպարտ,
Նրանք` ամրակուռ բերդը Հայոց տան:
Շանթն է կրակվում նրանց աչքերում,
Նրանց աչքերում բոց է ու ցասում,
Ժայռի պես անհաղթ , ու հոգիներում
Հաղթության ոգին է միայն խոսում:
Դարանակալներն են շուրջը վխտում,
Հսկում են քաջերը մեր աչալուրջ,
Մենք մեր վրեժի ծարավը ունենք,
Էլ ներում չկա սողունին անկոչ:

Անահիտ Տիգրանյան

**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ