ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, February 9, 2016 5:26 - 2 քննարկում

Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը նվիրված քննարկումներ PANAP կենտրոնում

Համաեվրոպական PANAP վերլուծական-լոբինգային կենտրոնի համանախագահ և գլխավոր տնօրեն դոկտոր Աշոտ Գրիգորյանի հրավերով Բրատիսլավա էր այցելել ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, էներգետիկ հանձնաժողովի փոխնախագահ Իվան Գրաչովը: Այցը պայմանավորված էր PANAP կենտրոնում կազմակերպված Եվրոպա-Ռուսաստան էներգետիկ համագործակցության, դրա ընդլայնման և համընդհանուր անվտանգության շուրջ թեմայով քննարկումներին մասնակցելու համար: Հանդիպում-քննարկումներին իրենց մասնակցությունը բերեցին Սլովակիայի պառլամենտի անդամ, տնտեսական հանձնախմբի ներկայացուցիչ Մարոշ Կոնդրոտը, Սլովակիայի նախկին վարչապես Յան Չառնոգուրսկին, վերլուծական կենտրոնի մասնագետները: DSC00614
Ընդհանրացնելով քննարկման արդյունքները, կարելի է եզրակացնել, որ կողմերը համակարծիք էին այն հարցում, որ արևմուտքի և արևելքի քաղաքական հարաբերությունների համար էներգետիկ ոլորտը հանդիսանում է որոշիչ գործոն: Հետևաբար նմանատիպ հանդիպումները և մտքերի փոխանակումները կարող են ունենալ միմիայն դրական ազդեցություն: DSC00608
Պարոն Գրաչովը, ինչպես նաև նաև Սլովակիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Ֆեդոտովը և PANAP-ի համանախագահ, Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չառնոգուրսկին դոկտոր Աշոտ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեցին Բրատիսլավայում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Խաչքար և հարգանքի տուրք մատուցեցին՝ ծաղկեպսակ տեղադրելով հուշակոթողին: Գրաչովը նաև այցելեց Բրատիսլավայի Հին քաղաքում գտնվող հայկական եկեղեցի:
Իվան Գրաչովի եռօրյա այցելության ավարտին դոկտոր Աշոտ Գրիգորյանի կողմից տրվեց պաշտոնական ճաշ, որին մասնակցեցին նաև դեսպան Ֆեդոտովը և վարչապետ Չառնոգուրսկին: Պարոն Գրաչովն իր շնորհակալական խոսքով բարձր գնահատեց նորաստեղծ PANAP վերլուծական-լոբինգային կենտրոնի գործունեությունը և պատրաստակամություն հայտնեց համատեղ ջանքերով շարունակել արևմուտք-արևելք քաղաքական երկխոսությանը նպաստելու գործին, որը ներկայիս փուլում Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսանկյունից հանդիսանում է խիստ անհրաժեշտ:

Հարգանքով

PANAP տեղեկատվական կենտրոն



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Levn Poghosyan
Feb 10, 2016 23:51