ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Sunday, January 24, 2016 2:48 - չքննարկված

Կանթեղ գրական: ՍՅՈՒԶԱՆՆԱ ԴՈՒՆ՝ ՅԱՆ

Սյուզաննա Դուն՝ Յան

ՍՅՈՒԶԱՆՆԱ ԴՈՒՆ՝ ՅԱՆ

**
Սիրելի մայրիկ…
Քեզ տեսա նորից՝
Ճեղքելով անդունդը կարոտներիս…
Փոքրացել ես մա՜յր իմ…
Փոքրացե՜լ ես…արևս…

Սիրտս չգիտե.. ինչպես քեզ փարվել…
Ինչպե՞ս գրկել, սիրե՜լ, ինչպե՞ս փայփայել…
Ինչպես սպանել կարոտներդ,տագնապներդ՝ապրած.
Ինչպես վարսերիդ ճերմակը վանել…
Ինչպես լույս դեմքիդ արցունք-ակոսում ժպիտ նկարել:

Ինչպե՞ս քեզ շնչել…ինչպե՞ս հագենալ…
Ինչպե՞ս չխեղդվել արցունքի ծովում…
Ինչպե՞ս, ի՞նչ խոսքով քեզ սիրտս բանալ,
Երբ հոգուդ չափին չկա արժանին…

Մայր իմ…քո գրկում ո՞նց տեղավորվել…
Ո՞նց տեղավորել սերդ իմ սրտում…
Մա՜յր իմ…քեզանից հեռու ո՞նց ապրել…
Ո՞նց չմոլորվել աշխարհի ստում…

Մնա միշտ կողքիս…Մա՛յր. եսասե՜ր եմ,
Չեմ ուզում գիրկդ մի վայրկյան լքել…
Չեմ ուզում լինել հեռու երջանիկ…
Հեռվում արցունքն է կոկորդս խեղդել…

Քեզ տեսա նորից…
Ու ասես գլխիս աշխարհը շրջվեց…

Գա՜նձս…իմ դեմքին պայծառ ժպտացել,
Թեքվել ես թաքուն քո բարձին լացել…
Էնքան ես լացել, որ փոքրացել ես…
Որ ճերմակել ես…ասես՝ ծերացել…

Չէ՜…չես ծերացել…չքնա՜ղս…փերի՜ս…
Դու նույն գարունն ես՝ ծաղկուն՝ բոլորից…
Դու նույն լուսեն ես՝ պայծառ՝ արևից…
Իմ հրաշք մայրիկ…իմ սեր՝ սիրալի՜ց…

Քո սերը վեր է բոլոր սերերից…
Քո դերը վեր է բոլոր դերերից…
Դու իմ հոգին ես…ես՝ քո մասնիկը…
Դու բարությունն ես…ես՝ խամաճիկը…

Միշտ ապրի՛ր մայրիկ…
Որ ես հավատամ բյուր հեքիաթների…
Միշտ ժպտա՛ մայրի՜կ…
Որ հարկ չունենամ կյանքում արևի…

Սյուզաննա Դուն՝յան

**

Մի ծեր գարուն…
Մի հին այգում…նոր մարդկանց հետ…
Անշտապ նստած հին օրերն էր ասես պեղում…
Ասես հոգին աչքից հորդում..հուշը թերթում…
Ասես մեկին անզուսպ հոգին
Կորցրել էր այս նույն տեղում…

Փնտրում էր խիստ…խենթ լռությամբ
Ու տագնապով ՝ մարող հոգու…
Ասես վերջին ցտեսությամբ…
Բայց՝ տեսության հույսը հոգո՜ւմ…

Քայլերից զատ…աղմուկից խուլ…..
Իր սեփական հառաչանքից
Ասես արթուն…բայց՝ աչքը խուփ…
Ծերուկն հանկարծ ուշքի եկավ՝սրտի զարկից…

Ինչքա՜ն վաղուց պատանեկան տրոփյունը…
Չեր զգացել…մոռացե՜լ էր ծեր ավյունը…..

«Մարգարիտնե՜ր…..
Մի՞թե……………….իրա՜վ…
Նույն պարանոցն է..նույն կեցվածքը…
Նույն աչքերն ու նո՜ւյն հայացքը…
Նո՜ւյն աղջիկն է…….ամոթխա՜ծս…..

Տեսողությունս այն չէ արդեն…
Ջահելությունն ա՜յլ է արդեն….»

Ծերի հոգում հազար տագնապ..հազար կասկած…
«…ինքը նո՜ւնն է….ես՝ ծերացա՜ծ»…
Մի անսահման սարսուռ կա..վախ՝մոռացվածի…
Խուլ լռություն..կարոտ..թախիծ՝ հասուն լացի…

-ԲԱ՛Րև ՀՈԳԻՍ…

Բոլոր ձայները մեկում ձուլվեցի՜ն…

-Մեծ հույս ունեմ՝ճանաչեցիր..այն աղջիկն եմ…
-Այն աղջիկն ում՛՛՛
Ում ես լոկ մտքումս էի փնտրում
Փայփայում անվերջ՝ երազներիս մեջ…
Ով իր գալուստով օրհնել էր կյանքս…
Ով հավերժ ապրում էր սրտումս ու…հեռվո՜ւմ…

…Ձայնը դողում էր…
Շուրթերից՝ հորդում էր լռությունը ՝տարիների՛…

-Բարև… ՀՈԳԻ՜Ս………

Սյուզաննա Դուն՝Յան

**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ