ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Sunday, January 24, 2016 2:17 - չքննարկված

Կանթեղ գրական: ՆԵԼԼԻ ՌՈՒՄԵԼ

Նելլի Ռումել

ՆԵԼԼԻ ՌՈՒՄԵԼ

…ի՜ մ վարդերն են ի’ նձ կանչում

Ես վարդերն եմ իմ փնտրում՝
Բազմաթե՜ րթ ու լուսազարդ,
Որ քամու հետ էին նազում
Պարտեզում իմ մանկության:
Նրանց նրբին թերթերին
Պատմությունն եմ իմ թողել,
Անմեղ ու մերկ փշերին
Անհուշ թախծանք կախոտել:

Իմ վարդերն եմ կարոտել,
Որոնց գունեղ թավիշին
Իմ աշխարհն է շունչ առել
Ու կյանք ապրել միամիտ,
Ու մենություն մո՜ ւնջ փշրել
Նրանց չքնաղ գոյի հետ
Ու հույլ ներկան գունակել
Հեքիաթ տենչող եսիս մեջ:

Ի՜ մ վարդերն եմ ես փնտրում,
Որոնց զմրուխտ ստվերում
Մանկության թելից ձգում
Ու մեծանալ չէ’ ի ուզում:

…ի՜ մ վարդերն են ի’ նձ կանչում:

Նելլի Ռումել

**

…ԳԻՇԵՐԱԽԱՌՆ

Միկարոտ՝ պոկված իմ ու քո սրտից,
Աստղերն է երկնի մեներգից քաղում,
Ամպերն է մանում փախչող կապույտի,
Երազի թևին քնքշահա՜ ճ ճոճվում:

Կաթնամշուշում՝ արև գորովող,
Վրձնիդ աշունն է անլաց թափառում,
Բառերի կանչող հրայրքում մրրկվող
Իմ ու քո հեռուն նա՜ րմ ծիածանում:

Ու նորից ցայգն է իր գիրկը կանչում,
Աղոթքը պոկում ջերմող շուրթերիս,
Կասկածներիս մեջ լուսնաշաղ ծորում,
Օրորներ հինում կարոտի՜ դ, հուշիս:

Չոր մութն է թելում ասեղը լուսնի,
Բազումքը հյուսում սևածոր երկնի,
Նիրվանայի մեջ՝ ցնորակա՜ ն, հի՜ ն,
Ծույլ աստղահատեր վառում կողք-կողքի:

Նելլի Ռումել

**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ