ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Sunday, January 24, 2016 0:01 - 1 քննարկում

Կանթեղ գրական: ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵԴՅԱՆ

Նաիրա Կարապեդյան

ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵԴՅԱՆ

< <ՈՒզում եմ>>

ՈՒզում եմ կյանքին նայել մանկության աչքերով,
Ոչ թե մանուկի:

ՈՒզում եմ կյանքին ժպտալ կոպերի արանքից,
Ոչ թե բերանով:

ՈՒզում եմ սիրահարված մնալ կյանքին,
Ոչ թե սիրել այն:

ՈՒզում եմ ամեն առավոտ բարևել կյանքին համբույրով,
Ոչ թե ձեռքով:

ՈՒզում եմ ներել կյանքին իր դաժան խաղերի համար,
Ոչ թե ատել:

ՈՒզում եմ կյանք մտնել յուրովի,
Ոչ թե մտովի:

ՈՒզում եմ կյանք տեսնել,կյա~նք,
Ոչ թե տառապանք:

Բայց մի թե տառապանքն էլ կյանք չէ….

ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵԴՅԱՆ

**

Երբ նայում եմ ես դաշտերին,
Իմ սիրտն էլ է չորանում
Տխրում եմ,երբ քուռակը հեռվում կանգնած
Մորը կորցնելուց է վրնջում:

Երբ նայում եմ ես գետին,
Իմ աչքերն էլ են լցվում
Գժվում եմ,երբ գիտակցում եմ,
Որ ձուկը ջրի պակասից է թպրտում:

Երբ նայում եմ աշխարհին,
Չեմ հասկանում`ի~նչ եմ զգում,
Երբ նայում եմ մարդկանց դեմքերին,
Խոսել ավելորդ եմ համարում:

ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵԴՅԱՆ



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Նաիրա
Feb 1, 2016 23:17