ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Sunday, January 17, 2016 14:46 - չքննարկված

Կանթեղ գրական: ԳՈԳ ՎԱՀԱՆՅԱՆ

Գոգ Հարությունյան
ԳՈԳ ՎԱՀԱՆՅԱՆ

**
«Ինքնանվիրում»
(հեղինակային)

Մարում է օրը…
Հանգում են անլույս ու ստվերաստեղծ կանթեղներն ամեն,
Զորեղ, անթափանց երկնքից թունոտ
Կախվում է անծիր մի մութ վարագույր,
Մի խանդաղատանք, մի խառնաշփոթ
ՈՒ աղիողորմ մի վսեմություն…
Բազմաբովանդակ աչքերիդ ծովում կախվում է օդը,
Իսկ գլխպտույտ երկնող փայլիդ տակ
Ճկվում են անգամ հեռավոր ու լուռ,
Մութ անձավներում անհանգիստ ննջող ծաղիկները մերկ,
Որ նոր էին ծաղկել ու ձգտել հեռուն,
ԵՎ նոր էին սկսել պրպտել կյանքի անիվն անհեթեթ,
Բայց չհաջողվեց…
Հանդիպեցին քեզ ու չդիմացան քո վեհ պճնանքին,
Հանդիպեցին քեզ ու տարակուսած նայեցին հեռուն,
Գամվեցին գետնին ու երկբայելով հարցրին իրար.
«Կարծես թե շքեղ հրեշտակ լինի,
Որ մարմին առած շրջում է
մարդկանց շարքերի միջով»:
Կարծես թե հոգիդ մի ստվեր լինի,
Մի ճառագայթող, ոսկեշող ալիք,
Որ գրգում, գգվում ու պարուրում է աշխարհն այս մթին,
Համասփռում է գիշերներն աստղեր,
Բայց մեկ հանկարծ կեսօրի տապին շաղ տալիս մեղմիկ անձրևի կաթիլ…
Կա քո հոգու մեջ շա՜տ լուռ քողարկված ինքնանվիրում
Թե՛ կյանքին, թե՛ քեզ, թե՛ անգամ հեռուն:
Սուրբ է քո հոգին, սուրբ ես դու այնքա՜ն,
Որ չգիտեմ էլ քեզ ինչպես կոչել…

El ma՛s alma

**

«Կախարդանք»
(հեղինակային)

Քաղցրանուշ ծովի մեղեդին ասես նկարում է քեզ,
Իսկ հովն էլ կարծես
Քո կողմն է շրջում իր գլուխը հեզ:
Վրձինը ձեռքին՝ այս ու այն կողմ է շարունակ վազում,
Բայց գիտե՞ս, հոգի՛ս, ոնց ես պատկերվում այդ անամպ բոցում:

Քո բազմալազուր աչքերի ծոցում փռված է կյանքը,
Իրիկնահովի հոգուդ մեջ անձուկ բացված է վարդը…
ՈՒնկնդրի՛ր մի պահ,
Հետևի՛ր մեղմիկ քամու սուլոցին.
Այն քեզ է երգում…
Ո՜չ, լռի՛ր, լռի՛ր…
Այն գովերգում է, երգում, օրհներգում,
Այն խենթացել է քո պերճ հմայքից:

Նայիր երկնքին…
ՏԵսնու՞մ ես արդյոք,
Որ այնտեղ կրկին քեզ են դրվատում,
Որ ծով կարոտից բացել են հանդես,
Որ կրնկակոխ երկնքի ծովում հենց դու ես իշխում:
Տեսնու՞մ ես արդյոք…

Ինչևէ…
Հոգի՛ս, բայց եթե հանկարծ դու այս չտեսնես,
Տեսիլքդ, մեկ է, մատնելու է քեզ:
Նա գողացել է քո հեզ պերճանքից մի փոքրիկ մասնիկ
Եվ լա՜վ է զգում…
Խուլ անապատում ոսկի տերևով մի ծառ է բուսնել,
Այդ ինչպե՞ս եղավ…
Ա՜խ, դա էլ ես դու,
Դու ամենուր ես, իմ հոգու հոգի…

El ma՛s alma



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ