ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Sunday, January 17, 2016 14:41 - չքննարկված

Կանթեղ գրական: ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Գայանե Մկրտչյան (1)
**
ԼԻՆՈՒՄ Է ՉԻ ԼԻՆՈՒՄ
Այդպես լինո՞ւմ է,
Սիրելի՜ս, ասա՛,
Որ ժամանակը
Ինքն իրեն հերքի,
Անառարկելի
Ինքնակամությամբ
Իր ձեռքով հյուսած
Պատնեշը թեքի,
Անհաս տենչալին
Մոտեցնի շնչիդ
Ու ստիպի ապրել
Իրակա՜ն հեքիաթ…
Հավատա՞լ, թե՞ չէ,
Սիրելի՜ս, ասա՛,
Չէ՞ որ հեքիաթներն
Սկսվում են միշտ
Տարակուսանքով`
Լինում է, չի լինում…
Գ.Մ.
**

ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

ԹՈՂ ՀՈՂԸ ՋՐՈՎ ՍՆՎԻ

Ծալ-ծալ դարսած փորձից
Կում-կում լեղի մարսած`
Ընտելացա դավին,
Ըմպած թույնին անգամ:

Ու մնացի անչար,
Անքեն, ոխին` օտար,
Իմ լռությամբ` խոսուն,
Ներփակությամբ` անկախ…

Թող ճաքն անկուշտ հողի
Բուռ-բուռ ջրով սնվի,
Իմ ծարաված հոգին
Կապրի լույսով կաթ-կաթ…

Գ.Մ.



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ