ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Sunday, January 17, 2016 14:04 - չքննարկված
Կանթեղ գրական: ԱՆՆԵ ՄԱՐԻ
ԱՆՆԵ ՄԱՐԻ
**
Ո՛չ աշխարհը ինձ հասկացավ,
Ո՛չ ես՝
նրան,
Ո՛չ իմ սերը ինձ հույս տվեց,
ո՛չ ես՝
նրան,
Ո՛չ իմ օրը ինձ կարոտեց,
ոչ ես՝
նրան:
Ո՞վ մեզ այսպես օտար
դարձրեց,
Էլ ու՞ր մնամ…
Իսկ միգուցե խոստովանե՞մ,
Որ մենակ եմ
առանց
նրանց.
ԱՆՆԵ ՄԱՐԻ
**
Կյանքիս բոլոր էջերը
դատարկ մնացին,
Ձեռքս դիպավ թերթերին
ու
սարսռեցի:
Արցունք հոսեց սրտիցս.
Ո՞մ նզովեցի…
Ինչ՞ւ հանկարծ ինձ լքյալ
մենակ զգացի:
Ո՞ւմ փնտրեցի իմ ներսում,
ո՞ւմ հավատացի:
Ի՞նչ հույզերով խենթացա,
ի՟նչ ամբարեցի…
Ասես գտա՞ քեզ նորից,
թե`
կորցրեցի:
Կյանքիս բոլոր թերթերը
Քամին պոկեց
ու
տարավ,
Եվ այս դատարկ աշխարհում
Հոգիս մնաց միշտ ծարավ…
ԱՆՆԵ ՄԱՐԻ