ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Sunday, January 17, 2016 13:49 - 3 քննարկում
Կանթեղ գրական: ԱՆԱՀԻՏ ՇԱՀԻՆՅԱՆ
Գիտե՜մ կգաս…
Գիտե՜մ կգաս աստղոտ հեռվից,
Ու դեռ կասես սիրում ես ինձ,
Ու՜շ կլինի լավ իմացիր,
Ուրիշի դեմ սիրտդ բացիր:
Քեզ սպասել եմ, չեմ ժխտի ես,
Բայց… կրկին սիրել չեմ կարող քեզ,
Պատճառը… հստակ գիտեմ ես,
Քեզ կմոռանամ, դա էլ գիտեմ ես:
Դո՛ւ դարձար գրքիս էջերից թերթված,
Քո մասին գուցե շա՜տ գրեմ քերթվածք,
Ես մոռանում եմ, անգամ մոռանալ օրերը անցած,
Դու դեռ ապրում ես, ու ապրելու ես
Հուշերիս խորքում սևացած երազ…
Անահիտ Շահինյան
**
ՀՐԱՇՔ
Ասում են կյանքում հրաշք չի լինում,
Իսկ ի՞նչն է կոչվում հրաշքն աշխարհի,
Երբ դու դառնում ես իրոք երջանիկ,
Մի՞թե հրաշք չէ ասացե՜ք մարդիկ:
Հրաշքների մեջ, < <Հրաշքս>> գտա,
Ու հասկացա, որ ես չեմ ուշացել,
Իմ գնացքը ինձ հեռու էր թվում,
Ու թվում էր թե ես դեռ չեմ հասել,
Բայց ազգ իմ հասա՜….
Հասա ես իրոք,
Ու եթե հարցնեն.
-Ի՞նչն է հրաշքը համայն աշխարհի,
Ես լուռ կժպտամ ու կասեմ. մարդի՜կ
Կյանքն է երևի….
Անահիտ Շահինյան
**
3 քննարկումներ
Անահիտ