ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Sunday, January 17, 2016 15:31 - 1 քննարկում
Կանթեղ գրական: ՀԱՍՄԻԿ ՍԵՐՄԱՐԻՉԱ
**
Թևե՛ք, իմ հավքե՜ր, եկե՛ք, իմ հայե՛ր,
Մեր տուն՝ մոր պես, սպասում է մեզ,
Եկե՛ք, կանչում է հայրենիքը մեր՝
Արցունքը աչքին, որբ ու բնավեր…
Չկա աշխարհում՝ թանկն ավելի,
Նրանից սուբը՝ չկա աշխարհում,
Թե կանք՝ շնչում ենք, փա՜ռք նրան, էլի,
Վեջին շնչով էլ՝ նա է մեզ պահում…
Որտե՜ղ էլ կանգնես, փուլ կգաս, հիշի՛ր,
Թե դու հայրենիք չունես աշխարհում,
Այդ նա տանում՝ ուսերին՝ քեզ, իր.
Քո հողն է՝ հողին, քեզ ամուր պահում… . . .
Հայի լավից լավ աշխարհում չկա,
Բայց հայի վատին, ոչ մի վատ չի գա…
Միայն հայն է, որ Արարատ ունի,
Միայն հայն է, որ այնտեղ տեղ չունի…
Հայի Նարեկն ու Մեսրոպը վկա,
Հայի հանճարին հասնող աստղ չկա…
Բայց, քսան ոսկով, ծախված է Անին,
Ու դեռ ծախում են նորեն հայրենին…
Դեռ քար ու քանդ է Զվարթնոցը հին.
Դեռ թուրք- պղծանքն է՝ սուրբ Արարատին…
Ու՞ր է մեր հայկյան՝ Տիգրանյան ոգին.
Այս ի՞՜նչ սևեր են չոքել մեր բկին…
Սեփական տունը՝ մարդն ինքն է շինում,
Օտարը միշտ էլ քանդում է, տանում…
Սիրտս տնքում է՝ եղեռը վկա,
Հայոց ցավի պես՝ անել, ցավ չկա…
Բայց հայն ապրե՛լ է, պիտի լինի՛, կա՛.
Ի՜նչ դավաճան էլ՝ ի՜նչ սևով էլ գա…
Թուրքից էլ թուրք է, բնավ, հայ չէ նա,
Նա՛ ով քանդում է հայրենին հիմա…
Արդարությունը չի մեռել, նա կա.
Մի՛ տրտմիր, ազգ իմ, մեր ժամ էլ կգա…
**
ԻՄ ԹԱԼԻՍՄԱՆԸ….
Ոչի՜նչ, սիրելի’ս, մեծ է աշխարհը,
Մեծ է իմ սիրտն, ու սերս մեծ է,
Այն կհերիքի տիեզերքին անգամ…
Չտխրես երբեք, ե՜րբ, ե՜րբ էլ լինի,
Իմ հասմիկները կզարդարեն քեզ,
Ես կողքիդ եմ միշտ, կգա՛մ, երբ կանչես…
Երջանիկ եղի’ր, պատվի՛ր կարոտն իմ,
Քո խինդը կզգամ` ու՜ր, ու՞ր էլ լինեմ.
Դու հոգիս սնիր` լավով քո շենշող…
Գնա՛, սիրելիս, թռի’ր, իմ կարոտ,
Իմ ու քո միջև հրաժեշտ չկա,
Դու ու՜ր էլ գնաս, սրտիս մեջ ես միշտ…
Հավերժ իմ ներսում, սակայն միշտ տաբու,
Իմ լինել ես դու` դու ցավն ես սրտիս.
Սրտիս ապրելը` թալիսմանն ես դու…
©ՀԱՍՄԻԿ ՍԵՐՄԱՐԻՉԱ
1 քննարկում
Жасина Ланка (Հասմիկ Սերմարիչա)