ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Sunday, January 17, 2016 11:30 - չքննարկված
Կանթեղ գրական: ԱՐԵՎ ԲԱԼԴՐՅԱՆ
ԱՐԵՎ ԲԱԼԴՐՅԱՆ
Արդեն ձմեռ է, ցո՜ւրտ է, սիրելի՛ս,
Ձյան շո՜ւնչն է հեռվից ինձ բարև տալիս,
Սիրտս ուզում է տաքո՜ւկ փաթաթվել,
Առանց քո սիրո դժվա՜ր է ապրել…
Ձմռան ցրտաշունչ, մռա՜յլ օրերում,
Ես ինչպե՞ս ապրեմ առանց քեզ, ասա՛,
Ինչպե՞ս դիմանամ, երբ որ իմ սրտում
Սիրո լավա՛ն է եռում հուրհրան:
Արդեն ձմեռ է, ցո՛ւրտ է, սիրելի՛ս,
Մի՛ եղիր այդպես անհոգի՛, անսի՛րտ,
Գոնե այս ձմռան պարգև՜ս եղիր,
Որ գարնանամուտին քայլենք միասին…
Արև Բալդրյան /ԱՐԵԳԱԿ/
**
ՍԵՐՍ ԱՆՀԱԳ Է…
Իմ սրտում սեր կա այնքան,
Բայց անուն, ավա՜ղ, չունի,
Իմ սերն առա՜տ է այնքան,
Բայց հասցե ու տեր չունի:
Շռայլել եմ միշտ սերն իմ,
Բաժանել ամենքի՜ն, ամենո՜ւր,
Բայց էլի անսպառ է սերն իմ,
Ես դեռ սիրե՜լ եմ ուզում:
Ուզում եմ սիրե՜լ ու մեկ էլ
Մի անո՜ւն, իմ սիրուն որ կնքեմ,
Չեմ ուզում իմ սերը մնա
Անանուն և այդպես անհասցե:
Արև Բալդրյան /ԱՐԵԳԱԿ/