ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Sunday, January 17, 2016 15:33 - չքննարկված
Կանթեղ գրական: ԱՆՈՒՇԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՆՈՒՇԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
**
Տարվել եմ կարծես այլ աշխարհներով,
Անհրապույր է դարձել ամեն ինչ,
Իր արկածներով, իր գաղտնիքներով
Հեռուն դարձել է կարծես գրավիչ:
Գուցե փուչ է այն, ինչ մտածում եմ,
Եվ գուցե կյանքն այս նույն է ամեն տեղ,
Բայց չեմ պատրաստվում էլ այստեղ մնալ,
Աշխարհից կուզեմ շուտափույթ գնալ,
Ու թե տիեզերքը այլ կյանք ունենար
Ես կփախչեի, կապրեի այնտեղ,
Քանզի ճնշում է այստեղ ամեն ինչ,
Ամեն ինչ այստեղ դարձել է ոչինչ…
Խեղդում է այստեղ նույնիսկ թարմ օդը,
Նույնիսկ ծաղկունքի արբեցնող հոտը:
Ընտրածս ուղին ինձ ուր էլ տանի
Կխնդրեմ նրան,որ պարզաբանի
Նա իմ վիճակը,
Ու նաև չեղած իմ նպատակը:
**
Չեմ սիրում գործել առանց պատճառի,
Եվ ոչ էլ ճառի,
Սիրում եմ ապրել կյանքն հասկանալով
Եվ կարենալով,
Սիրում եմ սիրել ուժգին ու խելառ՝
Ինչպես հոգեառ:
Եվ չեմ ցանակնում այս կյանքից տուժել,
Եվ ոչ էլ գուժել,
Որ կյանքն անսիրտ է,
Ու որ այն բիրտ է,
Ո՜չ, ամենևին,
Կասեմ ամենին,
Որ կարոտ եմ ես այս խելառ կյանքին,
Առանց իմ կամքի:
Իմ օրինակին դուք էլ հետևեք՝
Միմյանց կյանք տվեք,
Թող մարդկությունը կյանքով քաղցրանա,
Թող մարդկութունը կյանքով բարձրանա,
Ու չկարծրանա:
ԱՆՈՒՇԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ