ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Sunday, January 17, 2016 13:16 - 1 քննարկում
Կանթեղ գրական: ԱԻԴԱ ԱՎԴԱԼՅԱՆ
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻՆ ԱԿՆԹԱՐԹ
*Մուշում և Էրզրումում նահատակված
նախնիներիս հիշատակին
Հարյուր տարին ակնթարթ, պատմության սև էջերում ,
Կարծես թե մահից փախչող, ոտքերի ձայն եմ լսում ,
Այրվող` խարույկ դարձած, նրանց տներն եմ տեսնում ,
Յաթաղանից հոշոտված, մորը` մանկանը գրկած ,
Բաց աչքերով մահ տեսած` անթաղ մարմինն եմ տեսնում :
Անվերջ լացող մորն ուզող,հորս ձայնն եմ ես լսում,
Վշտից ասես քարացած, ես իմ պապին եմ տեսնում,
Դարի փոշով ծածկված, անխնամ ու անծաղիկ,
Ու փշրված խաչքարով, նրանց շիրիմն եմ տեսնում :
Երեկ թուրքն է մեզ հանել, այսօր ինչ է պատահել,
Մենք նույն ճամփան ենք բռնել, դուռ-լուսամուտ փակելով,
Մեծ ու փոքր ձեռք-ձեռքի, նորից քայլում ու քայլում
Հավերժ ապրելու համար, իրենց նոր տուն են փնտրում :
Տեսնես ինչ են գրելու, ինչ պատճառ են գտնելու,
Հարյուր տարին էլ անցած իրենց տունը լքելու,
Պատճառը լուրջ չէ կարծես` հացի խնդիր լուծելու,
Համար են դուռը փակել, հույս ու հավատ կորցրել :
Սակայն երբ քեզ են նայում, խոշոր անմեղ աչքերով,
Քո ցուրտ տան մեջ ծվարած, քաղցած բոբիկ ոտքերով,
Զավակները քո անմեղ, լուռ հարցական հայացքով,
Խորթ մոր նման քեզ նայող, տունն էլ է քեզ խորթ թվում :
Կուշտ ու կուռ կերած մարդիկ, թշնամի են քեզ թվում,
Անհայտություն ես գնում տուն ու տեղդ լքելով,
Ու այդ ճամփեքով այսօր իմ խեղճ թոռներն են գնում,
Ու զարմացած ինձ նայում, ինչու ես չեմ միանում :
Մի թանկ մասունք ես ունեմ, իմ հայրենի մայր հողում,
Ուզեմ չուզեմ պիտ ապրեմ, ձեր կարոտը իմ սրտում,
Ու վախենում թե հանկարծ, մենք էլ մնանք անխնամ,
Մեր սուրբ հայրենի հողում, նախնյաց շիրիմի նման,
Ու այդ մտքից վախեցած, սիրտս էլ անվերջ է ցավում,
Իմ նուրբ հոգին այդ ցավից, զանգակատուն է դառնում…
ԱԻԴԱ ԱՎԴԱԼՅԱՆ
**
ԱԻԴԱ ԱՎՏԱԼՅԱՆ
ԵՐԱԶ…
Փարվեմ համբյուրեմ `
Ողջ էությունս
Մեջդ պարփակեմ,
Ձուլվեմ, մոռանամ `
Ժամանակ, մարդիկ
Ու երազ դառնամ
Բոլորի համար,
Միայն քեզ տեսնեմ
Ու քո մեջ ապրեմ,
Հավերժ ու անդարձ…
Արի ու գտի
Քո երկրորդ կեսին
Իր ժամանակին,
Որտեղ ես փնտրեի
Ու ինչպես գտնեի,
Թե՞ Աստծո կամքն էր`
Իր ժամանակին,
Ու զուր չի ասված
Լավ է լինի ուշ`
Ու քան թե երբեք….
Սերը ուշ լինում,
Երբեք ուշացած,
Այս ին՞չ երազ է,
Երա՞զ է արդյոք,
Թե իրական է ,
Երազ թվացող,
Ու թող ես քնեմ,
Երազիս գրկում,
Այս կարճ ու շատ սին,
Երազ իմ կյանքում…..
ԱԻԴԱ ԱՎԴԱԼՅԱՆ
**
1 քննարկում
Anonymous