ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Sunday, January 17, 2016 15:22 - չքննարկված
Կանթեղ գրական:ԼԻԼԻԹ ՇՄԱՎՈՆՅԱՆ
**
ԼԻԼԻԹ ՇՄԱՎՈՆՅԱՆ
Օրեր,օրեր իմ տա՜ք օրեր,
Անվերադարձ,մաշված օրեր,
Հույսով սնված՝սիրավառված,
Արբած օրեր,
Սիրտս կորցրած,բայց հուսավառ,
Ապրած օրեր…
Լիլիթ
**
Ամպոտ երկնի շողն արևի,
Սիրե՜լ է պետք,
Հեռուներից քամու բերած
Գարնան շունչը,
Սիրե՜լ է պետք,
Պաղ մենության գիշերների
Լուռ խորհուրդը ,
Սիրե՜լ է պետք,
Լուսաբացդ ավետողին
Սիրե՜լ է պետք,
Նույնիսկ բախտդ անիծողին,
Սիրե՜լ է պետք:
Ինչպե՞ս ապրել պաղ, քար սրտով,
Շնորհը մեծ` այս մեկ կյանքի,
Սիրե՜լ է պետք…
Լիլիթ
**
Գինով լցնենք բաժակները,
Սիրով արբենք այս տարի,
Բարի կամքով քայլենք առաջ,
Ցավը` հինը թող տանի:
Փառք ու պատիվ հայ Զինվորին,
Ուժը անսպառ թող լինի,
Մայրական ջերմ օրհնանքը սուրբ,
Նրան նորից տուն բերի:
Գինով լցնենք բաժակները,
Բարով լցվենք այս տարի,
Լինենք իրար ազնիվ ընկեր,
Խաղաղ անցնենք Նոր Տարին:
Լիլիթ
**