ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, December 30, 2015 8:30 - 1 քննարկում

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահության շնորհավորանքը աշխարհասփյուռ հայության 2016 թվականի` Ամանորի և Սուրբ ծննդան առիթով

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահության շնորհավորանքը աշխարհասփյուռ հայության 2016 թվականի` Ամանորի և Սուրբ ծննդան առիթով
Սիրելի Հայրենակիցներ
Հետադարաձ հայացք նետելով մեր նորագույն պատմությանը մեկ անգամ ևս համոզվում ենք, որ Հայ Ազգը հերոսական և հրաշագործ է, քանի որ 10 միլիոն հայորդիներ սեփական ուժերի վրա հենվելով, առանց «հզորների» լուրջ աջակցության կարողացան հաղթահարել բազում դժվարություններ և իրականություն դարձրեցին մեր պապերի դրավոր երազանքը` ստեղծեցին անկախ պետություն և արդեն երրորդ տասնյամյակն է, որ տոնում ենք նոր տարին Հայաստան պետության գոյության պայմաններում:
Սակայն աղետները դեռ ավարտված չեն, ընդհակառակը՝ լուրջ մարտահրավեր է նետված հայաստանյան վարչակազմի ներքին և արտաքին քաղաքականության անփառունակ գործունեության շնորհիվ, որի հետևանքով վտանգված է Հայ Ժողովրդի գոյությունը սեփական երկրում:
Այն արտհայտվում է օր օրի ահագնացող արտագաղթով, իսկ դրան որպես սնող աղբյուր է հանդիսանում ՀՀ վարչախմբի կողմից վարվող համատարած անարդարության ու անպատժելիության, ցինիզմի ու համատարած ատելության մթնոլորտը` իր իրավունքների համար պայքարող ՀՀ քաղաքացիների հանդեպ, հետևաբար մարդիկ լքում են Հայրենիքը` գերադասելով ապրել և արարել այլ երկրների անարդարությունների պայմաններում, քան սեփական երկրում: Եվ այս ամենը տեղի է ունենում պատերազմի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետությունում, որտեղ համատարած անարդարության հետ մեկտեղ կոռուպցիան վաղուց վերածվել է ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ խնդրի` խժռում է ազգային ունեցվածքը, պաշարները` չխնայելով բնությունը և մարդկանց ,գալիք սերնդի ունեցվածքն ու առողջությունը:
Սիրելի Հայրենակիցներ
Այսօրվա մարտահրավները պահանջում են՝ ազատ մտածող և իր Հայրենիքի ապագայի հանդեպ պատասխանատվության զգացում ունեցող հայորդիների ամբողջական համաձայնություն և հավաքանություն: Օրվա հրամայական է դարձել սփյուռքահայության անմիջական աջակցությունը ցուցաբերել Հայրենիքում արդարության համար պայքար մղող բանակում զավակներին կորցրած մայրերին, սոցիալապես և հոգեպես ճնշված ազատամարտիկներին, գործազուրկ դարձած նաիրիտցիներին, բնապահպանական ճակատ ստեղծած երիտասարդներին և անարդարության, թալանի և կոռուպցիայի զոհ դարձած բազմաթիվ ՀՀ քաղաքացիներին:
Սիրելի ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐ, վարչակազմից զատ, Դուք բոլորդ ՀԵՐՈՍՆԵՐ եք, որ մի կողմից զավակներ եք ուղարկում ճակատ` Հայրենիքը պաշտպանելու և մյոս կողմից պայքար մղում բռապետության դեմ, հետևաբար թող որ այս հին տարին տանի Ձեզանից բոլոր տխրություններն ու դժվարությունները, իսկ այս Նոր Տարին բերի միայն ուրախություն և երջանկություն Ձեր օջախներում…
Գալիք Նոր Տարում բոլորիս թող ուղեկցի երկար սպասված Հաղթանակը Հայաստանի թալանչիների և կեղեքիչների հանդեպ…
Շնորհավոր Ամանոր ևՍուրբ ծննունդ



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Hakob M.
Dec 31, 2015 8:30