ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Saturday, December 5, 2015 14:12 - 1 քննարկում
Րաֆֆի, Ժիրայր ու ոմն Արմենակ. մեկ շղթայի օղակներ, որ ուզում են քաոս ստեղծել
http://armarlur.com/?p=67292
ԱՐԴՅՈՔ ՄԻ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՓԱՆՋՈՒՆԻ՞ Է ԱՐՄԵՆԱԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
-Մարդ, ում անունը հաճախ է սկսել հիշատակվել ներհայաստանյան զարգացումների ֆոնին` Արմենակ Աբրևահամյանը Երևանում հայտնի է որպես < <Արևմտյան Հայաստանի ազգակին խորհուրդի>> (ԱՀԱԽ) նախագահ, նաև գիտենք, որ նա փարիզաբնակ է, ոչ ավելին: Իրականում ո՞վ է այս անձը ում հետ դուք աշխատել եք նույն կառույցում:
-Ես նրա հետ աշխատել եմ 5 տարի` 2009-ից, անձնական մտերմություն չեմ ունեցել, մեր հարաբերությունները եղել են զուտ աշխատանքային: Բայց այդ 5 տարիների ընթացքում ես հասցրել եմ լավ ճանաչել, թե ո՞վ է այդ մարդը:
Արմենակ Աբրահամյանը չկայացած անձնավորություն է, մոնղոլթաթարական մտածողության տեր անձ, ում համար առաջնայինը պաշտոնն ու տիտղոսներն են: Եթե նրան առաջարկես անգամ անհեթեթ մի տիտղոս, նա պատրաստ է հանուն դրա ամեն ինչ անել:
Մարդկային որակների առումով կոնֆլիկտածին անձնավորություն է, պատրաստ է ցանկացած իրավիճակում գործընկերների մեջ հակասություններ սրմանել, որպեսզի դրանից հնարավորինս օգտվի: Իսկ մարդկանց հետ հարաբերություններ է հաստատում` ելնելով զուտ սեփական շահից:
Իր արածները սիրում է ներկայացնել որպես ազգափրկիչ ծրագրեր, բայց դրանք ընդամենը հաշվարկի արդյունքում կատարված քայլեր են: Սիրում է մարդկանց ֆինանսական կախվածության մեջ պահել իրենից, իսկ ֆինանսներ տրամադրում է այնքան ժամամակ, քանի դեռ այդ մարդուց ունի շահ, ակնկալիք: Արմենակ Աբրահամյանը իր նպատակների համար է օգտագործում մարդկանց, օգտվելով նրանց սոցիալական ծանր վիճակից:
Այդպես նա շահագործում է Տիգրան Փաշաբեզյանին ու < <Նոյան տապանի>> տնօրեն Տիգրան Հարությունյանին:
Ոչ ոք չգիտի, թե ովքեր են Արմենակի թիմակիցները: Նրան խնդրեցի ներկայացնել ԱՀԱԽ-ի կազմը, ասացի` մշտապես մարդկանց անուններ ես տալիս, բայց հայտնի չէ, թե ո՞րն է քո թիմը: Նա գալիս է Երևան ԱՀԱԽ-ի անունից ասուլիսներ է տալիս, բայց որևէ մեկը չի հարցնում` կարո՞ղ եք թվարկել խորհրդի գոնե 5 անդամների անուններ, ներկայացնել նրանց կենսագրությունը: Չեն հարցնում, որովհետև չեն կասկածում: Բայց իրականում թիմ չունի, իսկ բոլոր նրանք, ում նա ներկայացնում է որպես խորհրդի անդամներ, մարդիկ են, որ ինչ-որ պահի հայտնվել են նրա կողքին, Արմենակը օգտվել է պահից, նրանց նստեցրել իր կողքին, տեսանյութ սարքել ու տարածել, հայտարարարելով` խորհրդի անդամ են:
-Իսկ ո՞րն է այս մարդու նպատակները: Պատվեր է կատարո՞ւմ:
-Այո, չեմ կարող ասել ո՞ւմ պատվերը, բայց Արմենակին լավ ճանաչելով, վստահաբար կարող եմ ասել` պատվեր է կատարում: Կարծում եմ պատվեր է նաև այն, որ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների կառույցում ընդամենը ներկայացված լինի որպես մի կազմակերպություն ու չկարողանա կայանալ որպես լուրջ գործոն, որովհետև բնիկ ժողովուրդների ձևաչափը չի ենթադրում պետության գոյություն: Այդ ձևաչափում ներկայացված են ժողովուրդներ, որոնք երբեք պետականություն չեն ունեցել, նրանք ցեղախմբեր են, և նրանց կողքին Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդն է, ինչը հղի է վատ հետևանքներով:
-Ձեր ներկայացրածից ստացվում է, որ սովորական Փանջունու հետ գործ չունենք, նա մարդ է, ով ցանկացած պահի սեփական շահերի համար կարող է օգտագործել և ազգային խնդիրները, և կառույցը: Իզուր չէ այն մտահոգությունը, թե արևմտահայերի անունից ստեղծած այդ կառույցը ինչ-որ պահի կարող է ծառայել որպես հակառակորդի պրոպագանդիստական գործիք: Ամենաքիչը:
-Այս մարդն իր տեսակով ապազգային է, ու այդքանով ամեն ինչ ասված է: Մենք չենք կարող իմանալ, կա՞ Թուրքիայի կողմից նրան տրված պատվեր, թե՞ ոչ, բայց նրա գործունեության ձևը ուղղված է մեր ազգայինի շահերի դեմ:
Կարո Արմենյանը ԱՄՆ-ից հայտարարեց, որ ինքը մասոն է: Ես նրան վտարեցի մեր կառույցից, բայց Արմենակը նրա հետ սիրով աշխատում է: Հետևությոնները թողնում եմ ձեզ:
Նա սերտ կապեր ունի քրդական կառույցների հետ: Սիրում է միշտ ասել` քրդերը մեր եղբայրներն են, մեզ պարտադրում էր նույն կերպ ընդունել: Ես բացատրում էի` քրդերի հետ եղբայր չեն կարող լինել, ժողովուրդ է ինչպես մյուսները, որի հետ կարող ենք հարաբերվել, կամ ոչ: Այլ բան է, երբ խոսքը քրդացած հայերի մասին է, այո, նրանք մեր եղբայրներն են, ուրեմն տարբերակիր: Այս հարթության մեջ մենք խնդիր ենք ունեցել իրար հետ:
Եվ վերջապես, եկավ այն պահից, երբ անկեղծորեն հայտարարեց, թե իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանի, որպեսզի Վիլսոնյան իրավարար վճիռը կյանքի չկոչվի: Սրանից հետո ես այլևս չէի կարող աշխատել նման մարդու հետ: Ասեմ, որ այս մասին գիտեն երկու մարդ, իսկ մյուսները` ում հետ նա աշխատում է անտեղյակ են նրա նպատակներից:
-Քեսաբի շուրջ ստեղծված ծանր պահին Լաթաքիայից հայտարարարվեց, թե ձևավորվել է Արևմտյան Հայաստան պետության լեգիոնը: Պարզվեց, որ դրա հեղինակը դարձյալ Արմենակ Աբրահամյանն է: Այդ լուրը Հայաստանում միանշանակորեն չընդունվեց, ի՞նչ գիտեք այս մասին:
-Ես շտապ կապվեցի նրա հետ ու ասացի` այդ հայտարարությունը խայտառակություն է, դա կարող է վտանգավոր գործընթացների պատճառ դառնալ: Անգամ Երևանից մտահոգիչ նամակ էի ստացել: Բայց Արմենակը չդադարեցրեց, ու որոշ ժամանակ անց հայտարարեց` Արևմտյան Հայաստանի լեգիոնի առաջին վաշտը ազատագրեց Քեսաբը:
Զինվորականները լավ գիտեն, երբ ասում ես առաջին վաշտ, նշանակում է կան մի քանի վաշտեր, իսկ վաշտի կազմում մոտավորապես պետք է լինեն 100 զինվորներ: Ես այժմ հայտարարում եմ` Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը, որը ներկայացնում է Արմենակ Աբրահամյանը, Քեսաբում չի ունեցել գեթ մեկ զինվոր, նրա խոսքերը կեղծիք են: Այնտեղ կռվում էին տարբեր խմբեր, կային նաև հայեր, որոնք գնացել էին սեփական նախաձեռնությամբ: Իսկ Արմենակը փորձեց նրանց արածը իրեն վերագրել: Այսօր Սիրիայում Արմենակի երեսը չեն ուզում տեսնել, որովհետև նրա հայտարարության արդյունքում ռմբակոծվեց հայկական մի գյուղ:
ԱՐՄԵՆԱԿՆ ՈՒ ԺԻՐԱՅՐԸ ՆՈՒՅՆ ՇՂԹԱՅԻ ՕՂԱԿՆԵՐ
-Հիմա հասկանանք, թե այս արկածախնդիրն ի՞նչ անելիք ունի ներհայաստանյան քաղաքական դաշտում: Նրա անունը հաճախ է շաղկապվում Ժիրայր Սեֆիլյանի անվան, վերջինիս քաղաքական գործունեության հետ: Երբ < <Հիմնադիր խորհրդարանը>> որոշեց < <100-ամյակն առանց ռեժիմի>> շարժումը Արցախից մեկնարկել, լուրեր կային, թե այդ գործին դրսից ռեսուրս է ներգրավել, և նրանք Արմենակի կառույցի անդամներն են:
-Արմենակը մեր զրույցներում մշտապես ասել է, թե ուզում է Հայաստանում փոփոխություններ իրականացնել: Ես նրան բացատրում էի` մենք ներհայաստանյան քաղաքական դաշտում գործ չունենք, այնտեղ կան ընդիմադիր, իշխանական ուժեր, թող իրենք զբաղվեն Հայաստանի ներքին հարցերով, իսկ քո խնդիրը, եթե ազնիվ ես, Արևմտյան Հայաստանն է: Մի անգամ էլ ասաց, թե պատրաստ է հեղաշրջում անել Հայաստանում, հետո էլ, թե`< <կարող եմ Հայաստանում ցեղասպանություն կազմակերպել>>: Նրա այս խոսքերից ես սառեցի…
Արմենակի ասելով, Ժիրայր Սեֆիլյանը եղել է ԱՀԱԽ-ի անդամ, և ըստ նրա, վերահսկել է կառույցի անվտանգությունը: Ես միշտ ասել եմ, ուզում եմ խոսել Սեֆիլյանի հետ, տեսնել, ինչպես է կատարում այդ վերահսկողությունը: Բայց Արմենակը այդ հնարավարությունն ինձ չտվեց:
Եվ ահա, տեղեկանում ենք, որ 2015-ին ԱՀԱԽ-ի մի թևը հայտնվել է հայաստանյան ներքին գործընթացների մեջ` < <Հիմնադիր խորհրդարանի>> կողքին: Ես դեմ եմ եղել մեր մասնակցությանը < <100-ամյակը առանց ռեժիմի>> շարժմանը, ասում էի, եթե պետք է մասնակցել, ուրեմն պետք է բաց հայտարարել այդ մասին, նաև ասել, թե ինչո՞ւ ենք մասնակցում, իսկ մեր մասնակցությունը չի նշանակելու ինչ-որ կողմի կատարածուն լինել: Բայց Արմենակի համաձայնությամբ Անուշավան Շահնազարյանը, ով ԱՀԱԽ առաջին գումարման պատգամավոր էր, մասնակցեց ու հայտնվեց հայտնի պատմության մեջ:
-Փաստորեն, Արմենակ Աբրահամյանն ու Ժիրայր Սեֆիլյանը նույն շղթայի օղակներ են:
-Այո, 2014-ին Սիրիայի դեպքերի ժամանակ Արմենակն ու Թորոս Սեֆիլյանը` Ժիրայրի եղբայրը, Սիրիայում հանդիպել էին, իսկ այդ հանդիպումը հենց այնպես չի եղել…
Հայաստանյան ներքաղաքական դաշտում Արմենակն ունի հետևյալ նպատակադրումը` Հայաստանում իրականացնել այն, ինչ ինքն է ցանականում, անկախ այն բանից դա լա՞վ է, թե՞ վատ:
-Հայտնի է, որ նրանք միասին խմբավորումներ են ստեղծել Հայաստանում, երիտասարդներին հավաքել իրենց շուրջը, սրա՞ նպատակը ո՞րն էր:
-Արմենակը նման աշխատանքներ անում էր Հայաստանում, և իհարկե, նման իր քայլերը մեկնաբանում այսպես` հայրենիքի բարգավաճման համար կոփում ենք երիտասարդությանը: Բայց 2014-ից այլևս նրան չի հաջողվում իր շուրջը հավաքել երիտասարդներին, որովհետև կորցրել է իր վստահությունը, իր հետ որևէ մեկը չի հարաբերվում: Տղաները Արմենակին լավ ճանաչելով, նրանից վտանգ զգալով ու հասկանալով, որ իրենց շահագործում է, հրաժարվել են նրա հետ գործ ունենալ:
< <ՀԱՅՈՑ ՎԱՀԱՆ>>-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ԶՈ՞Հ, ԹԵ՞ ՀԱՆՑԱԳՈՐԾ
– Երևանում ձերբակալվեց < <Հայոց վահան>> խմբի ղեկավար, Քեսաբի պաշտպանությանը մասնակցած Արթուր Վարդանյանը, ու դարձյալ շրջանառվեց Արմենակի անունը: Ո՞վ է Արթուրը և ի՞նչ կապեր կան նրանց միջև:
-Ես ԱՄՆ-ից զանգ ստացա, որ հայկական մի խմբավորում ցանկություն ունի գնալ Սիրիա ու ազատագրել հայկական շրջանները: Ինձ զանգահարողը Արթուր Վարդանյանն էր: Խոսել եմ նրա հետ, ասել, եթե մեր ավանդական կուսակցություններն ու Հայաստանի Հանրապետությունը չեն մասնակցում, ուրեմն չկա նաև քո մասնակցության անհրաժեշտությունը: Բայց Արթուրն ինձ պատասխանեց, թե եկել է Իսպանիայից ու հայոց ոգին բարձրացնելու համար ամեն ինչ կանի, որպեսզի հայկական որևէ խումբ մասնակցի Քեսաբի ազատագրմանը: Այդ նույն պահին, Հայաստանից մի խումբ ևս գնում է Սիրիա, խոսքս ԼՂՀ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի մասին է: Սիրիա է մեկնում նաև Արմենակը: Ու այս երեքն այնտեղ են իրար հանդիպում, ծանոթանում: Արմենակն ու Արթուրը մտերիմներ չեն եղել, նրանք Սիրիայում, հանգամանքների բերումով են հանդիպել: Բայց երեքն էլ ընդհանուր հայտարարի չեն գալիս` շահերի տարբերության պատճառով:
Նրանցից ազնիվը Արթուրն էր ու իր խումբը, որ հասավ իր նպատակին` մասնակցելով Քեսաբի ազատագրմանը: Արթուրը մեծ հարգանք է վայելում Սիրիայի բանակում, նրան ընդունել են հարգանքով, հագուստ տվել, զինել նրա խմբին ու լիազորել Քեսաբի գործողություններին մասնակցելու: Եվ հենց Սիրիայի զինվորականների կողմից Արթուրի խումբը ստանում է < <Հայոց վահան>> անունը: Արթուր Վարդանյանն անձամբ չի մասնակցել կռվիվներին, քանի որ նա եղել է քաղաքական կազմակերպիչը, այսինքն` կոմիսարը: Սա է իրական պատմությունը:
Իսկ Արմենակը գնացել էր Սիրիա ընդամենն իր հերթական շոուն իրականացնելու համար:
-Ի՞նչ տպավորություն գործեց ձեզ վրա Արթուր Վարդանյանի ձերբակալման լուրը:
-Դա ինձ համար շոկ էր: Ես տեսել եմ հայրենասեր մարդու, ով պատրաստվում էր Իսպանիայի դատարանում Թուրքիայի դեմ դատական հայցեր ներկայացնել: Նա ամիսներ առաջ է եկել Հայաստան, այդ ընթացքում ես իր հետ կապ չեմ ունեցել: Ու մեկ էլ հանկարծ լսում եմ այդ դեպքի մասին:
Արթուրը պարզ, անկեղծ երիտասարդ է, մարդ, ում հնարավոր է համոզել, ուղղորդել, այնպիսի իրավիճակ ստեղծել, որ նա ուղղակի չկողմնորոշվի: Արթուրը 10 տարեկանից չի բնակվում Հայաստանում ու կողմնորոշման խնդիր ունի:
Իմանալով Արմենակի մարդկային տեսակը, կարող եմ համոզված ասել, որ նա, եթե ունենար հնարավորություն օգտագործելու Արթուրի հայրենասիրությունը, անպայման դա կաներ` անձամբ կամ միջնորդավորված: Ամեն դեպքում համոզված եմ` Արթուրի նման նվիրյալ, պարզ մարդուն Արմենակն իր ձեռքից հեշտությամբ բաց չէր թողնի…
Ինչ վերաբերում է ԼՂՀ պատգամավոր Վահան Բադասյանին, ապա նրա պահվածքն ինձ համար անընդունելի է: Արթուրի հայրը ազատամարտիկ է եղել ու զոհվել է արցախյան ազատամարտում, ինչպես կարելի է այս փաստը հարցականի տակ դնել ու ասել` ոնց որ թե հայ չէ: Կամ, Արթուրին անձնապես չճանաչելով (ասացի ընդամենը հանգամանքների բերումով են հանդիպել Սիրիայում), ասում է` միգուցե Արթուրը պատվեր է կատարում: Սա բանբասանքի մակարդակի խոսակցություն է: Ես պետք է ասեմ, որ Բադասյանի մամուլին տված հարցազրույցը ուներ ուղղորդող ենթատեքստ: Նա հենց Արմենակին էր ինչ-որ բան հուշում, տեղեկացնում, իսկ թե ինչ, դա լավ կիմանան միայն երկուսը:
Այս ամենին հավելենք երկու օր առաջ ԱՄՆ-ի հեռուստաեթերով կայացած զրույցը` ԱՀԱԽ անդամ Պետրոս Հաճյանի ու մասոն Կարո Արմենյանի միջև, ուր Հաճյանն ասում է հետևյալը. Արթուր Վարդանյանը պատրաստվում էր Սիրիայում սպանել մեր նախագահ Արմենակ Աբրահամյանին: Եվ դա ասում է մի մարդ, ով Արթուրին երբևէ չի ճանաչում, ով Սիրայում չի եղել, ու ոչ մի կապ չունի սիրիական դեպքերի հետ: Սա հենց այնպես արվող հայտարարություն չէ, թերևս նրան հուշել են, որ այդպես ասի: Այս ամենն իրար հետ սերտորեն շաղկապված են: Լավ կլինի, որ ՀՀ ԱԱԾ-ն կապվի Պետրոս Հաճյանի հետ և ճշտի, թե ի՞նչ հիմքեր ունի նման հայտարարություն անելու համար:
ՍԵՖԻԼՅԱՆ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԴՈՒԵՏԻ ՆՊԱՏԱԿՆ է ՁԱԽՈՂԵԼ ՀԱՊԿ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ/strong>
-Կուզենայի խոսեիք նաև այսօր Հայաստանում կատարվող ներքաղաքական գործընթացների մասին. Սեֆիլյան- Հովհաննիսյան դուետի ու < <Նոր Հայաստան>> կոչվող կառույցի նպատակների մասին:
-Նրանց նպատակը մեկ բան է` Հայստանում քաոս ստեղծելը, ուրիշ ոչինչ: Իսկ գլխին կանգնած, այս պահին, տեսանելի < պերսոնը> Րաֆֆի Հովհաննիսյանն է: Իհարկե, հասկանալի է, որ Րաֆֆիին ինչ-ոչ մեկը պատվերել է դա անելու, բայց թե ո՞վ է պատվիրատուն, Սորո՞սն է, թե՞ մեկ ուրիշը, չեմ կարող ասել, որովհետև տեսանելի չէ: Հետևաբար, Հայաստանյան ընդդիմության առաջնորդի դերում այս պահին տեսանելին Րաֆֆին է, ով 4 ամիս չկար Հայաստանում ու հիմա եկել է:
Բայց եթե մեկ աստիճան ևս վեր բարձրանանք, ապա պարզ տեսանելի կլինի, թե ո՞վ է կանգնած այս բուրգի գագաթին. դա Րաֆֆի Հովհաննիսյանի հայրն է, Ռիչարդ Հովհաննիսյանը: Նա Կալիֆորնիայի հայագիտության ամբիոնի դոկտոր է, որը զբաղված է հայոց պատմության խեղաթյուրմամբ: Նա հակահայագիտության տարածողն է:
Ամերիկյան դաշտում գործողները ռուսական դաշտում գործողներին չեն սիրում:
-Ու այսօր այդ երկու թևերն իրար հետ բախվելով, փորձում են Հայաստանում քաոս ստեղծել:
-Հենց այդ իրավիճակն է: Այդ թևում է նաև պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ի դեպ, նա ևս սերտ կապեր ունի Արմենակ Աբրահամյանի հետ և աշխատում է ԱՄՆ-ի հետ: Ես ափսոսում եմ, նա կարող էր իրավամբ օգտակար լինել մեր երկրին, բայց տարել են իրենց դաշտ ու դարձրել գործիք: < <Ոչ>>-ի այս թևը, որ ներկայանում է իբրև ազգային, բայց իրականում այդպիսին չէ, ու չի կարող լինել, որովհետև նրանք չունեն ազգային բովանդակություն: Իրենք ընդամենը շահարկում են ազգային այն խնդիրները, որոնք յուրաքանչյուր հայի համար թանկ են:
-“Նոր Հայաստան”-ը հայտարարել է ժողովրդական մոբիլիզացիա, պատրաստվում են վրաններ խփել Օպերայի հրապարակում, նստացույց անել, իսկ մինչ դեկտեմբերի 7-ը հեռացնել իշխանությանը:
-Մի շատ կարևոր խնդիր կա. այսօր դժվար ժամանակներ է Հայաստանի համար, իսկ երբ Հայաստանը թուլանում է` խուժանը ոտքի է ելնում: Դեկտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանյան զարգացումները կընթանան երեք փուլերով, որի նպատակն է երկրում երեք բալանոց քաղաքական երկրաշարժ ապահովելը: Ահա այս երկրաշարժի իրականացման գործին է լծվել է ՙՆոր Հայաստան՚ խումբը: Նրանց համար մեկ է, թե ի՞նչ հետևանքներ դա կունենա, ի՞նչ ուժեր կմտնեն Հայաստան` թուրք-ադրբեջանակա՞ն, թե՞ ռուսական հատուկ ծառայությունները: Այս խմբին հրահանգվել է ամբողջ երկրում իրավիճակն ապակայունացնել: Գործ ունենք ուղղորդվող զարգացումների հետ:
Հայաստանը պետք է կամք դրսևորի. այսօր չէ, որ սահմանադրական բարեփոխումների ՙայո՚-ն կամ ՙոչ՚-ը պետք է լուծի Հայաստանի սոցիալական խնդիրները, այսօր առաջնայինը մեր երկրի, ժողովրդի անվտանգությունն է, ճակատագրական հարցերն են, ու դա պետք է լուծվի անվտանգության այն համակարգում, որի մաս է կազմում Հայաստանը: Խոսքս ՀԱՊԿ-ի մասին է, որի նախագահությունը հունվարի մեկից անցնելու է Հայաստանին: Դա շատ կարևոր է մեզ համար: Մինչդեռ նման ներքին խժդժությունների արանքում հայտնված Հայաստանը կարող է խիստ տուժել, կարող է ստեղծվել իրավիճակ, որ հայտարարվի ռազմական դրություն, ինչից միանգամից կօգտվի Ադրբեջանը, Թուրքիան: Սա է, որ շատ մտահոգիչ է:
-Ձեր ասածից ստացվում է, որ < <Նոր Հայաստանի>> նպատակն է ձախողել Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ո՞ւմ:
-Այո, խնդիրն այն է, որ եթե Հայաստանում իրավիճակը ապակայունանա, ու հանրապետության առաջին դեմքը հանկարծ հայտնվի այնպիսի իրավիճակում, որ չկարողանա տիրապետել իրավիճակին, բնականբար, տեղի կունենա այն, ինչ ուզում են, որ լինի այս ուժերը: Այսինքն, ցնցումների մեջ հայտնված Հայաստանին չեն կարող վստահել այդ կառույցի նախագահությունը` այն էլ աշխարհաքաղաքական նման լարված փուլում:
Քաղաքական երկրաշարժը կհանգեցնի նրան, որ չնայած Հայաստանը ունի մանդատ նախագահելու, բայց Ռուսաստանը, որ Թուրքիայի հետ գտնվում է լարված իրավիճակում, բնականաբար կասի` չենք վստահում ձեզ, քանի որ այսօր կարևորը անվտանգության խնդիրն է, ուրեմն նախագահությունը արագ պետք է փոխանցի կայուն երկրի: Ու քանի որ այդ հարցը այբենական կարգով է լուծվում, ապա Հայաստանի փոխարեն կնախագահի Բելոռուսը: Այստեղ է, որ թաքնված է շան գլուխը: Իսկ մնացածը` այն, որ այդ մարդիկ խոսում են ազգային շահերից, ընդամենը ջանգյուլումներ են:
Այս ամենը շատ լավ են հասկանում Հայաստանի նախագահն ու ԱԱԾ-ն: Կարծում եմ, որ ՙՆոր Հայաստան՚ կոչվող այդ ապազգային ուժի քայլերը որևէ դեր չի ունենալ, Սեֆիլյան-Հովհաննիսյան համագործակցությունը որևէ բան չի փոխի, քանի որ նրանց բոլոր քայլերը եղել ու մնում են անարդյունավետ:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
1 քննարկում
Հայկ