ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, October 29, 2015 13:27 - չքննարկված

Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան` «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարը վերադարձվել է հայ համայնքին:Սա իրական իրավական հաղթանակի օրինակ է:

Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան` «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարը վերադարձվել է հայ համայնքին:

Ermenihaber.am-ի հետ զրույցում լուրը հաստատել են նաև ճամբարի վերադարձի համար ստեղծված «Քամփ Արմենի դիմադրություն» անվանումով նախաձեռնող խմբի ներկայացուցիչները:

Խմբի կողմից արված հայտարարության մեջ ասվում է.

«2015 թվականի մայիսի 6-ին մեր սկսած պայքարը, դիմադրության 175-րդ օրում` 2015 թ. հոկտեմբերի 27-ին պսակվեց հաջողությամբ: Ճամբարը վերադարձվեց Գեդիկփաշայի հայկական հիմնադրամին: Մեր երախտագիտությունն ենք հայտնում պայքարի բոլոր աջակիցներին, ինչպես նաև` «Նոր Զարթոնք» նախաձեռնությանը»:

Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: Ներկայում ավերակի վերածված շինությունը ժամանակին եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: 8.552 քմ տարածք զբաղեցնող «Քամփ Արմենը» 1961 թվականին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Հայտնի է, որ այստեղ են մեծացել նաև 2007թ. Թուրքիայում սպանված հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը: Հետագայում ճամբարը թուրքական իշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքի ձեռքից:

2015 մայիսի 6-ի առավոտյան ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը ժամանակավորապես հնարավոր եղավ դադարեցնել: Հոկտեմբերի 27-ին, երբ ճամբարը վերադարձվեց հայ համայնքին, լրացավ ապամոնտաժումը թույլ չտալու նպատակով «Քամփ Արմեն»-ում սկսված հերթապահությունն 175-րդ օրը:

http://www.ermenihaber.am/am/news/2015/10/27/kamp-armen-175/68778



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ