ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Friday, July 31, 2015 23:48 - չքննարկված
Տեկորում գտնվող Խծկոնք վանական համալիրի 5 հայկական եկեղեցիներից վերջինը ևս անհետ կորչելու վտանգի տակ է
Տեկորում գտնվող Խծկոնք վանական համալիրի 5 հայկական եկեղեցիներից վերջինը ևս անհետ կորչելու վտանգի տակ է
Կարս նահանգի Տեկոր գավառում գտնվող Խծկոնք վանական համալիրի 5 հայկական եկեղեցիները թողնվել են ճակատագրի քմահաճույքին: Տեկորից 5 կմ հեռավորության վրա գտնվող սույն 5 եկեղեցիներից միակ կանգուն մնացածը` Սուրբ Սարգիս եկեղեցին, ևս անհետ կորչելու վտանգի տակ է:
Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական «Միլլիյեթ» օրաթերթը: Աղբյուրի համաձայն` հիշյալ Սուրբ Սարգիս եկեղեցին, միջոցներ չձեռնակվելու պարագայում, կարճ ժամանակ անց վերջնականապես կվերանա` մյուս 4 եկեղեցիների նման: Գրեթե ախոռի վերածված այս եկեղեցու պատերը փլված են, իսկ քարերը` քանդված ու տարված տեղի բնակիչների կողմից, որոշ հատվածներն էլ` ավիրված գանձ որոնողների կողմից:
Տեկորում գտնվող այդ 5 եկեղեցիները հետևյալն են` Սուրբ Կարապետ, Սուրբ Աստվածածին, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Գրիգոր և Սուրբ Սարգիս: Այս 5 եկեղեցիներն ընդգրկող վանական համալիրը լքվել էր 13-րդ դարում` մոնղոլների արշավանքներից հետո:
1878 թ., երբ Կարսի մարզն անցել էր ռուսական տիրապետության տակ, վանական համալիրը վերանորոգվել էր և վերաբացվել:
Akunq.net