ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Monday, April 27, 2015 17:28 - 3 քննարկում
Սերժն իրեն դրել «քաղաքական շամանի» տեղ ու գուշակություններ է անում մի ոլորտից, որին ընդհանրապես տեղյակ չէ
GALATV.AM
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի փոխնախագահ Հարություն Առաքելյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադարձել է 100-ամյակի միջոցառումներին եւ ամփոփելով դրանք իր գնահատականներն է հնչեցրել՝ ասելով, որ «բարոյական հաղթանակ» տանելուց հետո պետք է լուրջ գործով զբաղվել:
«Հայկական հարցի հետ կապված բոլոր հայրենասեր անձանց խնդրում եմ 3 բան մշտապես հիշել, որպեսզի հետագայում ազգովի նորից չընկնենք երևակայական-անիրական միջավայր.
Եվ այսպես.
Հայոց Ցեղասպանության հարցի հիմնական լուծումը` ներկայիս Թուքիայի կողմից փոխհատուցման և վնասների վերացման հաղթանակին հասնելու բանալին գտնվում է ՀՀ Ազգային ժողովում, մնացած բոլոր քայլերը զգացմունքային դաշտից են և հարցը քնեցնող…
Հիմնավորում
Այսօր Հայաստանի Հանրապետությունը, եթե հանկարծ որոշի Հայոց Ցեղասպանության հարցը Միջազգային դատարան որպես հայց ներկայացնել, ապա նման իրավունք ուղղակի մենք չունենք, քանի որ ՀՀ ԱԺ-ի կողմից դեռ չի վավերացվել Միջազգային որոշումների և օրենքների գերակայության մասին օրենք… Այսինքն, քանի դեռ Հայաստանը չի դարձել Հռոմի ակումբի անդամ, մնացած քայլերը տեղավորվում են զուտ զգացմունքային դաշտում և օգտագործվում ՀՀԿ-ական կեղծ ու անճաշակ հայրենասիրական քարոզչության համար՝ որպես «հումք»…
Հայոց Ցեղսպանության 100-ամյա տարելիցը չի ավարտվում 2015 թվականի ապրիլի 25-ին, այլ քանի որ այն տևել է 8 երկար ու տանջալից տարիներ` 1915-1923 թվականների ընթացքում, հետևաբար Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցն ավարտվում է 2023 թվականին… Սրա մասին բազմակի անգամ հայտարարվել է Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի ղեկավարության կողմից… Սա ևս միշտ հիշեք և պատրաստվեք երկարամյա պայքարի…
Օբաման «Հայոց Ցեղասպանություն» բառակապակցությունը բարձրաձայնի կամ ոչ… Կամ ցանկացած երկրի պառլամետ կամ մեկ այլ ադմինիստրատիվ օղակ հայտարարի որ ճանաչում և դատապարտում է հայերի հանդեպ կատարված վայրագությունները… Կամ հայկական ավանդական կուսակցությունները ինչ-ինչ քայլեր անեն… Կամ Սերժը հայտարարի, որ հողային պահանջներ չունենք Թուրքիայից… դրանք բոլորը որեւէ եզր չունեն միջազգային իրավունքի հետ և շատ իզուր է Սերժն իրեն դրել «քաղաքական շամանի» տեղ ու գուշակություններ անում մի ոլորտից, որին ընդհանրապես տեղյակ չի…
Մեկը հարցնող լինի, դու ի՞նչ գիտես, թե հարցը միջազգային դատարանում լսվելուց հետո ի՞նչ որոշում-վճիռ կկայացնեն միջազգային դատավորները… Միգուցե հենց հողային փոխահատուցման վճի՞ռ կայացնեն: Այդ ժամանակ ի՞նչ… հայտարարելու ենք, որ վճիռը սխա՞լ է և հրաժարվու՞մ ենք ետ ստանալ հողերը:
Դա նույնը կլիներ, որ Հարի Թրումենը կամ Չերչիլը կամ Ստալինը կարծիք հայտնեին և գուշակություններ անեին նյուենրբերգյան դատավարությունից առաջ` չնայած որ դատավարության ելքը բոլորին պարզ էր, բայց իրենք իրենց ծիծաղի առարկա չդարցրեցին…
Այնպես որ, եթե ՀՀ վարչակազմը միջազգային իրավունքի հիման վրա որևէ քայլ չի անում Թուրքիային պատասխանատվության ենթարկելու համար, ապա լավ կանի գոնե լռի և պատեհ ու անպատեհ առիթներով մանկամիտ հայտարարություններ չանի…
Իսկ եթե ստիպում են ՀՀ նախագահին և նա էլ ճարահատ ենթարկվում է ու անում հայտարարություններ մեր դարավոր թշնամու սիրտը շահելու համար, ապա դրա դարմանն էլ կա` «եղբա՛յր» հրաժարվի՛ր այդ աթոռից, որ չմնաս Հայ նորագույն պատմության մեջ՝ որպես բացասական կերպար` մեղմ ասած…»:
3 քննարկումներ
A,Askojan