ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, April 16, 2015 14:07 - 1 քննարկում

«Մարդկանց դրել են էշի տեղ եւ քշում են»

Հեղինակ` Անահիտ Սիմոնյան http://www.asparez.am

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Քաշաթաղ» ՀԿ նախագահ, իրավաբան Ռոբերտ Սիմոնյանն «Ասպարեզի» թղթակցին որոշ փաստական տվյալներ է ներկայացրել Հայկական հարցի խնդրով Եվրոպայի մարդու իրավունքների միջազգային դատարան դիմելու վերաբերյալ: Վերջինս դիմել է Եվրադատարան` Արցախի ճանաչման, Սումգայիթի եւ Բաքվի հայկական կոտորածների, 1988 թվականին տեղի ունեցածը` որպես երկրաշարժ ներկայացված, սակայն, իրականում չորս ատոմային ռումբերի պայթյունների հետեւանքով առաջացած արհեստական երկրաշարժի, 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի, մեր երկրի տնտեսության եւ արդյունաբերության միտումնավոր քայքայման, Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերի անօրինական լինելու, այդ պայմանագրերով Թուրքիային ամրագրված տարածքների՝ Հայաստանին ետ վերադարձման, Հայոց ցեղասպանության (պահանջելով Ցեղասպանությանը մասնակից բոլոր պետություններից՝ Թուրքիայից, Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից եւ դրան մասնակից դարձած այլ երկրներից 10 տրիլիոն դոլար փոխհատուցում) քննության առնելու հարցերով: Պարոն Սիմոնյանի խոսքով, դատարան դիմելու հարցում թե´ Սփյուռքից, թե´ ՀՀ-ից որեւէ մեկն իրեն չի աջակցել, բոլոր ծախսերն իր անձնական միջոցներով է հոգացել: Իրավաբանի խոսքով, Հայաստանի իշխանությունները Եվրոպական դատարանից եկող փաստաթղթերն հրապարակայնացնելու հնարավորություն չեն տալիս:

«Ասպարեզն» իր ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում Ռ.Սիմոնյանի հետ արված հարցազրույցը:

-Պարոն Սիմոնյան, որքանո՞վ են մեր իշխանություններն հետամուտ լինում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Հայկական հարցի` միջազգային ասպարեզում բարձրաձայնելուն:

-Նախ, մենք ՀՀ իշխանություններ չունենք: Մենք ունենք ռեժիմ, որը բռնազավթել է ՀՀ իշխանությունը: Սա 1991 թվականից սկսած կարեւորագույն խնդիրներից մեկն է: Այսինքն, սրանք ոչ թե իշխանություն են, այլ, փաստացի հանցագործներ: 1988 թվականին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշում կայացրեց Ցեղասպանությունը դատապարտելու մասին, որն օրենքի ուժ չստացավ: Այսինքն, Ցեղասպանության փաստը որպես այդպիսին, մեր պետության եւ այս խամաճիկների կողմից ճանաչված չէ. պաշտոնապես չի ճանաչվել: Անգամ վերջերս, որ ընդունվեց հույների եւ եզդիների ցեղասպանության մասին բանաձեւ, դրա մեջ չի ամրագրված Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը: Նշանակում է` այս ռեժիմը գործում է միայն դրսի պատվերի շրջանակներում: Բայց նրանցից ոչ մեկն հայկական, ազգային պատկանելություն չունի: 1988 թվականից հետո ճանաչման գործընթացը վերացել է. Հայաստանը միջազգային հարաբերություններում հանդես է գալիս որպես ագրեսոր. պետություն, որը բռնազավթել է այլ պետության տարածքները: Հայ-թուրքական արձանագրություններով ստորագրված փաստաթղթերն ամրագրել են Արեւմտյան Հայաստանի, այսօրվա Թուրքիա անօրինական պետության կարգավիճակի հաստատումը: Ճանաչելով Թուրքիա կոչեցյալ պետությունը, մենք վերացնում ենք մեր տարածքային պահանջատիրությունը: Այսինքն, որ այսօր կապիկություններ են անում` պետք է ճանաչե՜լ, պետք է ճանաչե՜լ, դա որեւէ կապ չունի մեր իրական պահանջատիրության հետ եւ միայն ձեւական բնույթ է կրում. պահանջատիրությունը իրավական գործընթաց է, ոչ թե դուրս գալ հրապարակային ներկայացման` պետք է ճանաչե՜լ եւ արդեն 100 տարի է` դրա մասին են խոսում, բայց որեւէ իրավական գործընթաց այդ ուղղությամբ չի սկսվել, որը դատական գործընթացն է: Համապատասխան մարմինները, եթե հայկական պատկանելիություն ունենային, ապա նրանց պարտավորությունն էր` թե´ նյութական, թե´ բարոյական, թե´ տարածքային , թե´ արյան պահանջ ներկայացնել միջազգային դատարաններին: Թուրքիա կոչեցյալը իր մեջ ընդգրկում է նաեւ այսօրվա Արեւմտյան Հայաստանը, իսկ Ատրպատականն այսօր ներկայացվում է որպես Ադրբեջան: Բայց այսօր Ատրպատականը, նկատի ունեմ «Ադրբեջան» կոչեցյալը, ամրագրված է որպես ադրբեջանական տարածք (Ադրբեջանի տարածքն էլ ներկայիս Ատրպատականն է` Բակուրակերտ մայրաքաղաքով):

1986-1989 թվականներին, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, որոշում կայացվեց Արցախի` Հայաստանին վերամիավորման մասին, որը պետք է օրենքի ուժ ստանար միայն Մոսկվայի հաստատումից հետո: Բայց, քանի որ Մոսկվան մերժում է, 1990 թվականի հունվարին` ՀԽՍՀ Գերագույն խորհուրդ կոչեցյալը նոր որոշում է կայացնում` Լեռնային Ղարաբաղը եւ Հյուսիսային Արցախը որպես ադրբեջանական տարածքներ ճանաչելու մասին: 1991 թվականից սկսվեց ինքնորոշում խաղը, բայց ու՞մ ամբողջականության շրջանակներում. այսօրվա Ատրպատականի: Այսօրվա մեր խամաճիկների` Լեւոնի, Քոչարյանի, Սերժիկի միջոցով Արցախի տարածքները եւ Ատրպատականն ամրագրվեցին որպես ադրբեջանական: Դրանից հետո տեղի ունեցավ Լեւոնի հրաժարականն ու Քոչարյանին բերելու գործընթացը:

1998 թվականին` Քոչարյան կոչեցյալը, իրավունք չուներ անգամ մասնակցություն ունենալ նախագահական ընտրություններին, քանի որ չուներ 10 տարվա քաղաքացիություն: Քոչարյանի` նախագահական ընտրություններին մասնակցությունը, սահմանադրական կարգի խախտում էր, որը կատարվեց Լեւոնի, Վազգենի, Դեմիրճյանի եւ ներկա խամաճիկների մասնակցությամբ: 1998 թվականին Դեմիրճյանն էր հաղթել, բայց, քանի որ Լեւոնը Վազգենի հետ եւս ստորագրել էր Արցախը որպես ադրբեջանական տարածք ճանաչելու մասին փաստաթղթի տակ, ուստի՝ տարածքների վերադարձի խնդիր էր առաջացել: Դրանց վերադարձման դեպքում, քանի որ տղաները դեռ զինված էին, ջոկատները կային, ապա ետ կդառնային եւ որպես պետական դավաճանների` բոլորին կսատկացնեին, քանի որ կստացվեր` իզուր տեղն արյուն են թափել:

Ի դեպ, ԼՂՀ նախկին նախագահին` Արթուր Մկրտչյանին, սրանք են վերացրել: Նրա սպանությունն էլ գաղտնի մնաց: Փաստորեն, մենք ազատագրեցին մեր տարածքներն, իսկ այս տականքներն ամրագրեցին դրանք, Արցախի հետ որպես ադրբեջանական տարածք: Հիշու՞մ եք, երբ Լեւոնը հոդված գրեց` «Պատերազմ կամ խաղաղություն» վերնագրով ու հորդորում էր, որ պետք է տարածքները վերադարձվեն: Նշեմ, որ մենք ինքնորոշման խնդիր չունեինք, այլ` ազատագրման, քանի որ ազատագրման խնդրով ամրագրվում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանն են բռնազավթել հայկական տարածքները, ոչ թե մենք: Ես ներկայացրել եմ ինքնորոշման միջազգային նորմերին համապատասխան օրենքները, որի շրջանակներում Հայաստանը պետք է ճանաչեր Արցախի ինքնորոշման փաստը, եթե անգամ չէր ճանաչում այն որպես Հայաստանի վարչատարածքային միավոր: Բայց դա էլ չի անում: Սփյուռքը եւ դաշնակ կոչեցյալներն այս մասին լռում են, որեւէ մեկն այս հարցը չի բարձրացնում: Սփյուռքում էլ չեն խոսում, որ գիտե՞ք ինչ կա` Հայկական հարցը մտել է միջազգային դատարան, եւ համայն հայության` սատար կանգնելու եւ հրապարակային դարձնելու խնդիրն է անհրաժեշտ, որ մեր հարցերը, որոնք միջազգային վարույթ են ընդունվել, դրական արդյունք ստանան: Եթե միջազգային դատարանը որոշում կայացրեց, որ այո´, Ցեղասպանությունը եղել է, ապա մեր բոլոր հարցերն ինքնըստինքյան լուծվելու են, այդ թվում` պահանջատիրության: Քանի որ ներկայիս Ադրբեջանը զբաղեցնում է նախկին Ատրպատականի տարածքը, ապա, որպես ՀՀ վարչատարածքային միավոր մենք պետք է ազատագրեինք այդ տարածքը, իսկ սրանք ներկայացրեցին որպես գրավյալ տարածք: Դրա համար, միջազգային հարաբերություններում Հայաստանն հանդես է գալիս որպես ագրեսոր, որը բռնազավթել է Ադրբեջանի տարածքները:

-Ռ.Քոչարյանին ինչու՞ իշխանության բերեցին:

Քոչարյանին բերեցին, որ նրա միջոցով տարածքներն հանձնեն. այդ պարտականությունը ստանձնեց Քոչարյան կոչեցյալը: Դրա համար 30 մլն դոլար փող էին տվել նրան: Նաեւ աչք փակեցին նրա՝ 10 տարի շարունակ ՀՀ քաղաքացիություն չունենալու հանգամանքի վրա, որպեսզի դա անտեսվի: Լեւոնը, Վազգենը, Դեմիրճյանն անգամ իրավունք չունեին թույլ տալ, որ Քոչարյան կոչեցյալը մասնակցություն ունենար նախագահական ընտրություններին: Նորից եմ ասում` Քոչարյանը 10 տարվա ՀՀ քաղաքացիություն չուներ: Նրա` ընտրություններին մասնակցելու իրավունքը սկսվելու էր այն ժամանակ, երբ ՀՀ սահմանադրությամբ ամրագրված երեք պահանջները` այն է` ընտրությանը մասնակցելու իրավունք ունենալու, 35 տարին բոլորած լինելու եւ 10 տարի անընդմեջ ՀՀ քաղաքացիություն ունենալու հանգամանքներն առկա լինեին: Դրա համար եւ´ Դեմիրճյանը, եւ´ Վազգենը եւ´ Լեւոնը եւ´ այսօրվա հանցագործներն հանդիսանում են նույն հանցագործության մասնակիցները, հանցակիցներն ու կազմակերպիչները: Քոչարյանին նշակակելու պահն ինչու՞ էր հարմար: Քանի որ Դեմիրճյանն հաղթել էր, ապա նա հրաժարվեց միայն այն տարբերակով, որ Քոչարյանը պետք է գա` տարածքներն հանձնի, որից հետո արցախցուն պետք է ասեին` պետական դավաճանն ինքն է, դուք եք ընտրել, մենք ի՞նչ անենք: Տարածքներն հանձնելուց հետո Քոչարյանին պատասխանատվության կկանչեին, իրենք էլ կնստեին, ոնց որ ասած` առոք-փառոք կվայելեին: Բայց, Քոչարյանն հասկացավ, որ տարածքների վերադարձից հետո, իրեն «սատկացնելու» էին, ուստի, դաշնակների հետ դրեցին, «սատկացրեցին» Վազգենին, Դեմիրճյանին եւ իր թիմակիցներին եւ գցեցին այս տականքի` Սերժիկ Նարիմանովի վրա:

-Հայոց ցեղասպանության պահանջը մեր օրերում ի՞նչ բնույթ է կրում:

-Այսօր Ցեղասպանության պահանջը ձեւական բնույթ է կրում. իրականում դա գոյություն չունի, քանի որ երեք տականքների` Լեւոնի, Քոչարյանի, Սերժիկի կողմից ստորագրված եւ ամրագրված միջազգային փաստաթղթերով, արդեն իսկ մեր պահանջատիրությունը վերացել է: 2009 թվականին` Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագություններով, ճանաչելով Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, ամրագրվեց նաեւ, որ մենք որեւէ նյութական, տարածքային եւ բարոյական պահանջ չունենք: Անգամ 1999 թվականին Քոչարյանը ստորագրեց Եվրոպայի անվտանգության Ստամբուլյան խարտիան եւ հայտարարեց, որ մենք Թուրքիայից պահանջատիրություն չունենք, քանի որ Ցեղասպանությունն իրականացվել է Արեւմտյան Հայաստանի հայերի նկատմամբ, ուստի մեր` Հայաստանի հայության հետ դա կապ չունի: Այս հայտարարության շրջանակներում տարանջատվել են մեր հայության պահանջատիրությունը, որի համաձայն, պահանջներ կարող են ներկայացնել միայն նախկին Արեւմտյան Հայաստանի բնակիչները, այսինքն` Սփյուռքը: Իրենց թվում է, թե մենք էլ երեւի, ոնց որ ասած` ուզբեկ ենք կամ ղրղըզ ենք, էլի: Նշեմ, որ իրավական առումով պահանջ պետք է ներկայացնի պետությունը, կամ կազմակերպությունը` ի դեմս ժողովրդի, ոչ թե մարդը` որպես ֆիզիկական անձ: Այլ բան է, երբ դու հանդիսանալով պետության ներկայացուցիչ, տարածքների պահանջ ես ներկայացնում, այլ բան է, երբ դու Հայաստանից դուրս ես գտնվում, հանդիսանում ես այլ պետության քաղաքացի ու պահանջ ես ներկայացնում. Սրանք տարբեր բաներ են:

-Պարոն Սիմոնյան, վերջերս Հայաստան էր ժամանել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը՝ իր ընտանիքով: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում իր՝ Հայաստան կատարած այցին:

-Եթե ասենք հալվա, հալվա, մեր բերանը քաղցրանալու՞ է: Քարդաշյանը չէ, նրա նման 1500 աղջիկներ կամ կանայք էլ կարող են գալ, Օբամայի նման հարյուրավոր նախագահներ էլ կարող են ասել` ճանաչում ենք Ցեղասպանությունը, դա իրավական հետեւանք ունենալու՞ է: 20-ից ավել պետություն արդեն ճանաչել է, բայց դա իրավական հետեւանք չունի: Իրավական հետեւանք կարող է ունենալ միայն իրավական փաստաթուղթը: Նույն Պապյանի կողմից, որ հռչակագիր գրվեց, դա իրավական հետեւանք չունի. փաստաթուղթ չէ: 2010 թվականին Շվեդիան եւ Կանադան Հայաստանին նոտա են հղել, որ դուք` տականքներ, ինքներդ չեք ճանաչել Ցեղասպանությունը, ո՞նց եք հորդորում այլ պետությունների` ճանաչելու այն: Մի խոսքով, սրանք պարզապես կապիկություններ են անում, ժողովրդին տասնամյակներ շարունակ խաբում են, որի հիման վրա Սփյուռքից էլ, մեզանից էլ փող են լափում: Դա փող աշխատելու միջոց է. այսինքն, մեր ազգի արյան գնի վրա փող են աշխատում: Ճանաչման միակ ճանապարհը դատարանն է: Նշեմ, որ Հայաստանի իշխանությունները Ցեղասպանություն են իրագործում հայ ազգի հանդեպ. դա ոչ միայն ֆիզիկական բնաջնջումն է, այլեւ բռնի արտագաղթը, երբ սոցիալ-տնտեսական այնպիսի պայմաններ են ստեղծվում, ներառյալ սննդի թունավորումները, որի արդյունքում, ազգի ներկայացուցիչներն հեռանում են երկրից: Տասնյակ տարիներ համահայկական համաժողովներ են անցկացնում, դրանք ի՞նչ են տվել կամ ի՞նչ են տալիս մեզ: Խոսեցին, գնացին, դրանից արդյունք ո՞նց կարող է լինել: Մենք ունենք նաեւ Ցեղասպանության հարցով հանձնաժողով, որի ղեկավարը Գագիկ Հարությունյան կոչեցյալն է` ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը: Նրանք պետբյուջեից գումարներ են լափում, բայց գործողություններ չեն կատարում: Նշեմ, որ միջազգային ատյաններում Հայաստանի հանրապետությունն իրավունք չունի Ցեղասպանության վերաբերյալ որեւէ հարց առաջ քաշել, քանի որ, ինչպես նշեցի` Հայաստանը պաշտոնապես չի ճանաչել Ցեղասպանությունը: Եթե միջազգային հարաբերություններում Հայաստանը ներկայացված է որպես ագրեսոր պետություն, ուրեմն Հայաստանի իշխանություններն էլ են հանցագործ: Ուրեմն, ինչու՞ միջազգային կառույցները սրանց դատի չեն տալիս: Նշանակում է` սրանք էլ նրանց «շեստյորկաներն» են: Մի խոսքով, մարդկանց դրել են էշի տեղ եւ քշում են:

-Մեր երկրում իրենց գործունեությունը ծավալող Դաշնակցություն եւ այլ կուսակցությունների գործունեությունն ինչպե՞ս եք գնահատում: Արդյո՞ք դրանք հետամուտ են լինում միջազգային ասպարեզում մեր պահանջատիրության խնդրի բարձրաձայնմանը:

-Մենք կուսակցություններ չունենք: Դրանք բոլորը դրսի մասոնական օթյակի դուստր կառույցներն են: Նրանք անգամ իրենց կանոնադրությունը չունեն եւ իրավունք էլ չունեն ունենալու, քանի որ անկախ համակարգ չեն: Հայ դատ, դաշնակ, մաշնակ չկա: ՀՅԴ-ն Սոցիալիստական ինտերնացիոնալի անդամ է, Մասոնական օթյակի գործակալական ցանց: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը» հանդիսանում են Եվրոպական Ժողովրդական կուսակցության ֆիլիալ-անդամներ ու ուղղորդվում են դրսի կանոնադրությամբ: Դրանք իրականացնում են ոչ թե ազգային-պետական կամ հայկական, այլ դրսի ծրագրերը` կազմաքանդելով մեր երկիրը: Այսօր մենք պետություն էլ չունենք: Մեր երկրի ստրատեգիական նշանակության բոլոր օբյեկտները Ռուսաստանի սեփականատերերի ձեռքում են գտնվում: Այդ երկիրն էլ պետություն չէ. նույն կարգավիճակում է գտնվում, ինչ մենք, որի տարածաշրջանները ղեկավարում են մասոնական գործակալները:

-Արդյո՞ք մեր իշխանությունները պատրաստ են պատշաճ ձեւով նշել Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Քանի որ անմոռուկն ընտրվել է որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պաշտոնական խորհրդանիշ, ինչպե՞ս եք վերաբերվում այս հանգամանքին:

-Նորից եմ ասում` մենք իշխանություն չունենք: Մենք ունենք նշանակված «գործակալ-շեստյորկաներ», որոնք ազգ ու պետություն են թալանում, իսկ անմոռուկը մասոնական նշան է, ի՞նչ կապ ունի մեզ հետ: Տարբեր բացատրություններով, դրան մկնականջի կամ կարիճի անվանում են տալիս: Անմոռուկն Հայոց ցեղասպանության հետ կապ չունեցող խորհրդանիշ է: Ինչու՞ դրա փոխարեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը չեն դարձնում որպես խորհրդանիշ: Ցեղասպանության իրագործման պարագլուխները` Թալեաթը, Էնվերը, Ջեմալը թուրք-ջհուդական պատկանելություն ունեն` հրեաներ են: Նրանք, զավթելով Օսմանյան Թուրքիայի ղեկավար պաշտոնները` գահընկեց անելով սուլթանին, սկսեցին իրականացնել Հայոց ցեղասպանությունը` մեր պետական դավաճանների հետ համատեղ: Դրանք են` դաշնակները, որոնց դավաճանության արդյունքում, գլխատելով մեր մտավորականներին, ազգին սարքեցին ոչխարի հոտ` զրկելով կռվելու, դիմադրելու, պատերազմելու հնարավորությունից, վերացրեցին գաղափարներ ունեցողներին, առհասարակ գաղափարախոսությունը: Ես ունեմ պաշտոնական փաստաթղթեր, որ Անդրանիկին ու Նժդեհին դաշնակներն են բռնել տվել: Ես դաշնակների հանդեպ էլ եմ դատ տարել եւ ներկայացրել, որ ՀՅԴ-ն թուրք-ջհուդական գործակալական ցանց է: Դատախազությունն էլ ինձ պատասխանել է, որ ձեր ներկայացրած փաստերը վերաբերում են 20-րդ դարի երկրորդ տասնամյակում կատարված գործողություններին, ուստի, վաղեմության ժամկետի լրանալու պատճառով չենք կարող դրանց անդրադառնալ: Օրենքի պահանջով, մարդկության, ազգի դեմ տեղի ունեցած հանցագործությունները վաղեմության ժակետ չունեն: Փաստորեն, իրենք փախան` խախտելով սահմանադրության, քրեադատավարական, նաեւ, միջազգային օրենսգրքի մի շարք կետեր: Դրանից հետո, էլ որեւէ մեկն այս հարցին անդրադարձ չկատարեց:

Անդրադառնամ նաեւ Բաքվում եւ Սումգայիթում տեղի ունեցած հայկական կոտորածներին: Մենք ունեցել ենք մոտ 1 մլն բռնի տեղահանված, արտագաղթած փախստականներ: Ադրբեջան կոչեցյալն հայկական տարածք է, բայց այս տականքների միջոցով օրինականացվում է որպես ադրբեջանական: Նույն Արեւմտյան Հայաստանը` 290 հազար քկմ, գումարած Կիլիկիան` 40 հազար քկմ, Նախիջեւանի տարածքը, Ատրպատականը, Արցախը, Բաթումին եւ Ջավախքը, ստացվում է, որ մենք ունենք 480 հազար քկմ տարածքային պահանջ:

Հիշեցնեմ, որ 1998 թվականին անգամ, Քոչարյան կոչեցյալը Վարդան Օսկանյանի` էդ տականքի հետ, մեր հանրապետությունից մոտ 8000 քկմ տարածք նվիրաբերել է Վրաստանին: Մեր սահմանագծից 500 մ դեպի ներս մեծ խրամատ էր փորվել, որ իբր թե, կասեցվի մաքսանենգությունը, վրացիներն էլ ի վնաս մեզ, մեր սահմանագծից 500 մետր դեպի ներս հողատարածք են վերցրել եւ այնտեղ խփել իրենց սահմանագիծը: Դրանից հետո թույլ չտրվեց, որ մեր գյուղացիները գնան եւ իրենց հողերը մշակեն: Մի խոսքով, ի սկզբանե, սրանք եղել են ազգ, պետություն քայքայող: Սրանց միմիայն գնդակահարություն է հասնում:

Հավելեմ, որ մեր երկրի տնտեսությունը միտումնավոր է քայքայվել: Թվում էր, թե պետք է գնա արդյունաբերության, տնտեսության զարգացում, չէ՞ որ մարդն աշխատանքով է պահում իր ընտանիքը, ապահովում իր բարեկեցությունը: Սակայն, անկախությունից հետո, նույն Լեւոնը, մյուսները քանդեցին, քայքայեցին երկիրը:

Զրուցեց՝ Անահիտ Սիմոնյանը
http://www.asparez.am/news-hy/



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Vardan
Apr 16, 2015 22:52