ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, April 11, 2015 4:38 - 5 քննարկում

ինչո՞ւ է փակված Ցեղասպանության թանգարանը:

Մի քանի օր առաջ արտերկրից ժամանած ազդեցիկ լրատվամիջոցներից մեկի լրագրողը զարմացած հարցնում է, թե ինչո՞ւ է փակված Ցեղասպանության թանգարանը։ Ճիշտն ասած, ես էլ չպատկերացրեցի, որ դա հնարավոր է, հետո մտա թանգարան-իստիտուտի պաշտոնական կայք ու տեսա, որ ապրիլի 2-ից 24-ը ցեղասպանության թանգարանը փակ է լինելու այցելուների համար։ Հիմա հարց, եթե փակում եք նման կարևորագույն հաստատություն այցելուների առջև, ապա ինչպե՞ս եք պատկերացնում ապրիլի 24-ի վերաբերյալ հոդվածների նախապատրաստման փուլում վերլուծաբան-լրագրողների հայացքի ամբողջականությունը: Մի՞թե չէր կարելի ցուցադրությունը պատրաստել ավելի վաղ, չէ՞ որ վերլուծաբանների հիմնական մասը այցելում է Հայաստան հենց ապրիլի սկզբին, որպեսզի ապրիլի 24-ին համաշխարհային մամուլը ողողվի Հայոց ցեղասպանության փաստին վերաբերող նյութերով: Ի՞նչ տրամաբանությամբ է փակվում թանգարանը: Գիտական-վերլուծական մասը մնում է բաց, իսկ այդ դատարկությունը լցվում է շոուբիզնեսային, շուկայական, կոպիտ և բավական թեմային չհամապատասխանող աղմուկով:

Աշոտ Գեվորկյան



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Սուրեն
Apr 11, 2015 14:48