ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, April 5, 2015 12:59 - 1 քննարկում

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ Մաս 53

ՀՀ Գերագույն Դատարանի դահլիճում ընթացող մեր բոլոր դատավարություններին ներկա էր լինում նաև այն ժամանակվա ԱԻՄ-ի ղեկավարներից Արամազդ Զաքարյանը,ով էլ հենց դատարանի դահլիճում խնդրեց եղբորս՝ Սամվելին,որ նա թաքնված և չձերբակալված ջոկատի տղաներին հրաման տա մեկնելու Գորիսի սահմանագիծ, մաս կազմելու իր հրամանատարության տակ գործող «Սյունիք» աշխարազորային վաշտին:
Տղաները մեկնեցին:
Եվ ահա, Լաչինի մարտերից մեկի դադարի ժամանակ,Գորիսցի մի ծերունի ուտելիք է բերում առաջին գծում կռվող մարտիկ որդուն:
Տղաներից մի քանիսը,նրանց հետ էլ մեր ջոկատի անդամ,90 թվականին գլխից վիրավորված Մասիս գյուղի բնակիչ Խաչիկ Մեջլումյանը, նստած ծառի տակ հաց ուտելիս են լինեում,երբ իրենց է մոտենում կեր ու խումի սեղանից նոր ելած,ծայր աստիճան հարբած և այդ վիճակով սահման եկած պաշտպանության նախարարը:Նա իր ծառայողական մեքենայից իջնելով մոտենում է մարտիկներին ու ատրճանակը հանելով և ուղղելով դեպի տղաները, սկսում է խուլիգանական հայհոյանքներ տեղալ նրանց հասցեին:Ծերունին անմիջապես միջամտում է,ասելով,որ «խեղճ երեխեքը հաց են ուտում,ինչու՞ ես հայհոյում»:Վազգեն Սարգսյանը կատաղած հարձակվում է ծերունու վրա,զենքի սպառնալիքի տակ ստիպելով ծերունուն ծնկի իջնել իր առաջ:Հետո տեսնելով ծնկած ծերունու վզից կախված ոսկյա շղթան ու խաչը,սեփական ձեռքով այն պոկում է և գրպանում,ասելով,որ «էսի քեզ չի հասնում»:Հետո ատրճանակն ուղղելով ծերունու գլխին,հայտարարում է,թե հիմի պետք է գնդակահարի:Վարորդը գրկում է Վազգենին և ամբողջ ուժով քաշելով,փորձում է ձեռքից վերցնել զենքը և հեռացնել:Այդ քաշքշոցի ժամանակ միջամտում է Խաչիկը,ասելով,որ «ծեր մարդ է,ի՞նչ է արել,որ ուզում ես գնդակահարել»:Վազգենը մի պահ նայում է Խաչիկին,ճանաչում նրան և հայհոյելով գոռում,թե.«դու էն Արտաշատցի Սամոյի ջոկատի ֆանատներից չե՞ս»:Խաչիկը պատասխանում է,որ «այո»:Վազգենը դեն է հրում վարորդին ու կատաղաբար հարձակվում Խաչիկի վրա և սկսում բռունցքներով հարվածել,հետո գետին տապալելով նրան,գործի է դնում իր սմբակները…
Սարսափից կարկամած տղաները չեն համարձակվում միջամտել իր «հերոսությունը» կռվի դաշտում գտնվող մարտիկներին ծեծելով ու սպառնալով ապացուցող հարբած «սպարապետին»…
Կոտրվում են Խաչիկ Մեջլումյանի աջ ձեռքի երեք մատները…
Լաչինից Երևան վերադարձած Խաչիկը եկավ դատարան…Վիրակապված ձեռքը բարձրացնելով ու դիմելով դատավորին և դատախազին,հայտարարեց դահլիճից,որ Վազգեն Սարգսյանը իսկական հանցագործ է ու դավաճան և պատմեց,թե ինչ է տեղի ունեցել իր հետ:
Դեպքից մի քանի օր անց,«Անկախություն» թերթը մանրամասն գրեց այս մասին,աքացի տվող ավանակի նկար տեղադրելով նյութի վերևում և վերնագրելով՝.«Զգուշացեք,պաշտպանության նախարարը աքացի է տալիս»…
Հետո պետք է ուրիշ շատ հանցագործությունների՝ օգնություն ուղարկված ալյուրի,տասնյակ հազարավոր անասունների,Արտաշատի շրջանի Շահումյան գյուղում ոստիկանության կողմից բացահայտված մեկ բեռնատար զենքի վաճառքի պահերով բարձրաձայնվեր այս «հերոսի» անունը,ով նաև երկրի հարստությունները առաջին թալանողներից մեկն էր,դղյակ կառուցողներից առաջինը,որ միլիոններ դիզեց Շվեցարական բանկերում…
Արծվաշենի դավաճանական հանձնումը նույնպես նրա անմիջական մասնակցությամբ էր իրականացվել:
Հիշում եմ,Արծվաշենի հանձնումից հետո,Նոյեմբերյանում, հավաքված մարտիկների հետ զրուցելիս,նրանցից մեկը կրակել էր Վազգենի վրա,բայց կրակոցը թիրախին չէր կպել…
Մարտիկին ձերբակալել ու բերել էին ԿԳԲ-ի նկուղ:Այս մասին թերթերում գրեցին և վեց ամիս բանտում պահելուց հետո հայտարարեցին,որ Վազգենը նրան ներել է «մեծահոգաբար» ու ազատ արձակել…
Հվանաբար հերոսի կենսագրություն ստեղծող «սպարապետը» չէր ցանկանում իր կենսագրության մեջ հարցեր առաջացնող դեպքեր սպրդեին,որոնց պատասխանները ի օգուտ իր ստեղծվելիք կերպարի անբասիրությանը չէին լինելու….
Նա էր 1996-ի ընտրությունների կեղծման հեղինակներից մեկը,ով իր իրավունքները պաշտպանող և օր առաջ ՀՀՇ կառավարությունից ազատվել ցանկացող ցուցարարների դեմ հանեց զրահատեխնիկա ու կրակ բացեց սեփական ժողովրդի վրա,հայտարարելով,որ.«Եթե 100%-ով էլ հաղթած լինեք,մեկ է,իշխանությունը չենք հանձնելու»…
96 թվականի այդ օրը,Վազգեն Սարգսյանը զրահամեքենայի թրթուրների տակ ճզմեց արդարությունը,մարդկանց ազատ ընտրելու իրավունքն ու կամքը՝ երկրում դնելով ընտրակեղծիքների ու անօրինականության հիմքը…
Իսկ այս բոլորից հետո,դեռ կան շատերը,որ հավատում են,թե իբր Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանն ուրիշ էր և եթե նա կենդանի լիներ,մենք կունենայինք ուրիշ Հայաստան,չհասկանալով,կամ՝ չուզենալով հասկանալ,որ Վազգեն Սարգսյանի ուզած Հայաստանն հենց այս էր՝ նրա ամենաակտիվ մասնակցությամբ կառուցված հանցագործության ու կեղծիքի Հայաստանը …
Ժամանակի մամուլը գրում ու հայտարարում էր նրա կապը հանցագործ աշխարհի հետ նաև:Այդ աշխարհի մարդկանցից ահռելի գումարներ վերցնելու և տալու նրա գործարքների մասին:Իսկ այսօր կան Վանո Սիրադեղյանի հանդեպ կարոտախտով տառապող մարդիկ,ովքեր միամտաբար հավատում են ու հայտարարում,թե իբր Վանոն «օրինապաշտ մարդ էր և վերացրեց հանրապետությունում գողական աշխարհը»:Նմանները չեն ցանկանում տեսնել,որ Վանոն եթե ժամանակին հայտարարեց,որ .«Հայաստանում ոչ մի գող չպետք է լինի,գողը ես եմ»,դա հենց այդպես էլ նշանակում էր ուղիղ իմաստով,քանի որ,եթե հանցագործ աշխարհի մարդկանցից հանրապետության սովորական քաղաքացին ոչ մի վատ բան չէր տեսել ու չէր տեսնում,ապա հանրապետությունը նրանցից ազատելուց հետո,Վանոյի հրամանով մարդկանց օրը ցերեկով ուղղակի գնդակահարում էին փողոցներում և անցնում:Ամենօրյան գնդակահարությունները դարձել էին արդեն սովորական բան:Վանոն էր,որ լինելով հանրապետության ՆԳ նախարար,զինված բանդա էր պահում,ովքեր Վանոյի մեկ մատի շարժումով կարող էին իրեն խանգարող յուրաքանչյուր մարդու գնդակահարել և չպատժվել…
Վանոն երկրում դրեց անարխիայի սկիզբը իրականում և սա Վազգեն Սարգսյանը շատ լավ գիտեր,բոլորից լավ ու քանի որ նույն ոհմակի անդամներն էին,փոխկապակցված էին իրար, նաև հանցագործություններով…
Հետագայում՝ իր անփառունակ վախճանից առաջ սկսեցին բացել Վանոյի կատարած հանցագործությունները:Երկիրն այլևս սեպական տիրույթ համարող Վազգենը,իր նախկին ընկերոջն ու հանցակցին զոհ տալու գնով ուզում էր մաքրել սեփական մեղքերը:Այս հասկանալով էր,որ Ազգային Ժողովից Վանոն իրեն փրկելու վերջին ճիգն արեց,հայտարարելով.«Չփորձեք ինձ դարձնել քավության նոխազ:Եթե սկսեմ խոսել,երեքիս միջից ամենաանմեղը էլի ես դուրս կգամ»…
Վանոյի շատ բան նշանակող այս խոսքերից րոպեներ անց,հանկարծ Ազգային Ժողովում հայտնվեց Վազգենը ու մոտենալով ամբիոնին հայտարարեց.«Վանոն իմ ընկերն է»…
Ասել կուզեր՝ «ձեռքներդ հեռու Վանոյից»…
Մեծ խելք ունենալ պատք չէ,հասկանալու համար,թե ինչ պետք է հայտարարեր Վանոն,որն այդքան վախեցրեց «սպարապետին» և նա շտապեց պաշտպան կանգնել իր մարդասպան ընկերոջը…
Եվ Վանոն փախավ հանրապետությունից…
Ահա,այսպես էր «հայրենասեր սպարապետը» երկրում դնում «արդարության» հիմքերը…
Ահա թե ինչու նրա հիմնադրած բանակում, իր ստեղծման օրից մինչ այսօր տիրում են հանցագործ աշխարհի բարքեր,հովանավորչություն,կաշառակերություն՝ այն բոլորն,ինչը հատուկ էր «հայրենասեր սպարապետին»,որի աջ ձեռքը տարիներ շարունակ կատարում էր ամեն կարգի հանցագործություն,իսկ ձախ ձեռքը՝ հովանավորում բոլոր հանցագործներին…
Այլ կերպ լինել չէր էլ կարող:Հանցագործը երբեք չէր կարող կարգ ու կանոն ունեցող կառույց ստեղծել…
Նա էր,որ Արցախից Հայաստան բերեց Ռոբերտ Քոչարյանին և հետագայում, հերթական անգամ խախտելով երկրի օրենքը,Հայաստանի քաղաքացիություն չունեցող մարդուն,իր կամքի համաձայն,նորից բացահայտ կեղծիքներով,կարգեց երկրի նախագահ…
Նա էր,որ երկրում խաթարեց ոչ միայն քաղաքական,այլ նաև հոգևոր դաշտը…
Վազգենը 20 միլիոն դոլար կաշառքի դիմաց բռնաբարեց եկեղեցիականների կամքը ևս և կաթողիկոսի աթոռին նստեցրեց հոգևորականի կերպարին անհարիր Գարեգին Բ-ին,ով էլ իր հերթին ամենախայտառակ ձևով ոչ միայն քանդեց եկեղեցին,այլև խարխլեց ժողովրդի հավատն ու վստահությունը եկեղեցու և հավատքի հանդեպ…
Պատահականություննե՞ր էին նրա կատարած այս բոլոր քայլերը,որոնք երկրի հիմնովին այլասերման ու վերջնական կործանման հիմքը դրեցին ու պատճառն հանդիսացան…
Իհարկե՝ ՈՉ…
Եվ այսքանից հետո դեռ կան մարդիկ,որ միամտորեն հարց են տալիս,թե. «Վազգեն Սարգսյանը այսպիսի՞ Հայաստան էր երազում»…

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ararat
Apr 7, 2015 3:52