ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, April 3, 2015 0:06 - 4 քննարկում

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ Մաս 52

Վազգեն Սարգսյանի և առհասարակ ՀՀՇ-ի վերնախավում տեղ գտած մյուս հանցագործների մասին հիշողություններս չի կարելի համարել զուտ անձնական վիրավորվածությամբ ուղղուրդված պատմություններ,քանի որ այդ տարիների մեր կենսագրությունը խիստ կապված էր տարվող քաղաքականության,քաղաքական դեպքերի և երկրում տիրող իրավիճակի հետ…
Ավելին՝ կասեի,մեզ հետ կատարվածն ամմբողջությամբ կազմում էր այդ տարիների իրադրության,քաղաքական անբարոյականության մի մասը,որն էլ ճշգրտությամբ շարադրում եմ այստեղ…
Եվ եթե հայտարարում եմ բացեիբաց,որ ՎԱԶԳԵՆԸ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԷՐ,դա ոչ թե անձնական վրեժխնդրություն է,այլ՝ ՓԱՍՏ ,ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՝ բոլոր նրան ճանաչողների,հիշողությունը չկորցրածների,նրա կատարած զազրելի գործերի վկաների և նրա փառաբանման միջոցով կարիերա ստեղծել չցանկացողների համար…
Այն տարիների քաղաքական շրջանակներին մոտ կանգնածներիս համար ոչ միայն ցավալի է,ոչ միայն զարմանալի ու զայրալից այսօր հերոսի պատվանդանին բարձրացված Վազգեն Սարգսյանի կերպարի հանիրավի փառաբանումը,այլև հանցագործություն է…Հանցագործություն՝ սերունդների հոգին այսչափ խեղելու առումով առաջին հերթին…
Բացահայտ խաբեբայության միջոցով պարտադրվել է նոր սերնդին պաշտամունք դարձնել,օրինակելի կերպար ընդունել մի մարդու,ով ոչինչ օրինակելի չարեց սեփական ազգի համար իր ողջ գործունեության ընթացքում,ով սարսափելի հանցագործությունների հեղինակ էր,ով սեփական ժողովրդին անդունդ գլորողներից առաջինն էր, չարիք միայն՝ սեփական ազգի գլխին…
Մի մարդ,ով որևիցէ սահմանում երբե´ք խրամատ չմտած,երբե´ք թշնամու դեմ մեկ գնդակ անգամ չարձակած,իշխանության անցնելուց անմիջապես հետո զենքի ուժով կազմաքանդեց բազմաթիվ մարտերի բովով անցած փառապանծ ՀԱԲ-ն ու մյուս մարտունակ ջոկատները և բոլոր մարտիկներին բանտերը լցրեց և դա՝ ճիշտ պատերազմի ամենաթեժ տարիներին…
Մի մարդ,ում կատարած բազմաթիվ մեծ ու փոքր հանցագործությունները անհամեմատելի էին ՀՀՇ-ի մյուս իր հանցակից ընկերների կատարածների հետ իրենց դաժանությամբ,իրենց ստորությամբ և իրենց ազգակործան հատկությամբ…
Այսօր հերոսացված,բարու,հայրենասերի,օրինապաշտի կերպարի տակ ներկայացվող կիսախելագար,իր արարքներում ոչ մի տրամաբանական հիմք չունեցող,ոչնչի առաջ կանգ չառնող,բացահայտ վախկոտ,բայց և իր ունեցած իշխանությամբ իրեն անպարտ զգացող,սեփական կամքը ամեն ինչից բարձր դասող այս մարդն էր,որ 1991 թվականի մարտ ամսին,զրահամեքենայով անձամբ հարձակում գործեց ԱԻՄ-ի շտաբի վրա առանց որևէ պատճառի և ջարդուխուրդ արեց կուսակցությանը պատկանող 30 000 ռուբլի արժողության սարքավորումներն ու չպատժվեց…
Նույն այդ օրը ապօրինի կերպով ամբողջ մեկ գիշեր ազատությունից զրկեցին ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր Պարույր Հայրիկյանին,Սուսաննա Ավագյանին,Ռուզաննա Գորգիսյանին և թվով 50 այլ անձնաց…
Բազմաթիվ փաստեր ու հանցագործություններ կան կապված ապազգային այս չարիքի անվան հետ,որոնք բարձրաձայնելու են շատ ականատեսներ ապագայում,իսկ ես կպատմեմ դրանցից մի քանիսը…
1990 թվականի ամռանն էր,երբ համատարած անօրինականություններից ու բռնություններից բարկացած,Կիրովի Սովխոզի ջոկատի պետ Պարգևը օրը կեսօրին մտավ Վազգեն Սարգսյանի աշխատասենյակ բացատրություն պահանջելու և այլևս չվերադարձավ…
Դրսում, մեքենայի մեջ Պարգևին սպասող նրա ընկերները, հաջորդ օրն իրենց հրամանատարի ճակատից գնդակահարված դին գտան Կոմայգում…
Վազգեն Սարգսյանի, Պաշտպանության և ՆԳ մշտական հանձնաժողովի նախագահ ու հետո նաև պաշտպանության նախարար աշխատելու տարիներին էին,որ «հանելուկային» ձևով մեկը մյուսի ետևից սպանվեցին մարտերում հերոսացած և ճանաչում ձեռք բերած հրամանատարները:ՀՀՇ-ին «անցանկալի» ջոկատների խմբակային ոչնչացման դեպքերը ճակատում,դարձել էին շարունակական այն տարիներին…Իսկ թիկունքում, «հերոս սպարապետն» անձամբ էր լուծում իր ձեռքում հայտնվածների հարցը…
Լուծում էր ԻՐԵՆ ԲՆՈՐՈՇ ՁԵՎՈՎ,կոտրելով ազգի ողնաշարն ու դառնալով սարսափազդու մի կերպար,որի առաջ պետք է սկսեին ռևերանսներ անել,փառաբանել նրան բազմաթիվ թուլամորթներ,սեփական կաշին փրկելու համար,հագուրդ տալով նրա անսահման «ԵՍ»-ապաշտությանը և ներարկելով նրա մեջ անպարտելիության ու ամենաթողության զգացում…Մինչ օրս դեռ չբացահայտված,անհայտ պայմաններում շրջափակման մեջ ընկան և իսպառ ոչնչացվեցին «Արաբո» ջոկատի 70-ից ավելի,ԱԻՄ-ի մոտ 40 և էլի ուրիշ ջոկատների մարտիկներ…
Հրաշքով փրկվեց միայն Շահումյանի մատույցներում կռվող դաշնակցական Շահեն Մեղրյանն իր ջոկատով,ով էլ անմիջապես գալով Երևան,բացահայտ հայտարարեց,որ պետական մակարդակով կատարվել է դավաճանություն,որի արդյունքում տեղի է ունեցել Շահումյանի անկումը…
Շահեն Մեղրյանը,նրա խմբի հետ կատարվածն ու Շահումյանի անկումը, ամենացցուն ապացույցն էին սահմաններում բացահայտ,բայց գաղտնի ու արագ ոչնչացվող քաջարի ջոկատների ու հրամանատարների հետ կատարվածի,որոնք երբեք էլ թշնամու ձեռքով չէին տեղի ունենում…
Ժամանակի բոլոր թերթերը գրեցին Շահեն Մեղրյանի հայտարարության մասին,ով վկայակոչելով նույն խրամատում իր հետ գտնված Սամվել Շահմուրադյանին պատմում էր,որ երեկոյան իր հետ կապնվել է անձամբ Վազգեն Սարգսյանը,հրաման տվել ականազերծել այս ու այն համարակալված կետերը,չհայտնելով թե ինչու:Ականազերծելուց հետո,հաջորդ օրն առավոտ շուտ նկատել են,որ ճիշտ նույն այդ կետերով առաջ են շարժվում թշնամու զրահամեքենաները:Շատ լավ եմ հիշում Շահեն Մեղրյանի հայտարարությունն այն մասին,որ Վազգենից բացի ոչ ոք չգիտեր, թե հատկապես ո՞ր կետերն են ականազերծվել և որ թշնամու զրահատեխնիկան առաջ է եկել մեր դիրքեր միայն ու միայն հենց այդ կետերից…Փորձելով կապնվել Երևանի հետ,պատահաբար կապի մեջ են հայտնվել և լսել ադրբեջանցի հրամանատարների հետ Վազգենի զրույցը…
Այնուհետև հայտնել են դրությունը,որ դատարկ ձեռքերով անհնար է երկար դիմանալ թշնամու զրահատեխնիկայի հարձակումներին և պահանջել են շտապ տանկեր ուղարկել օգնության:Վազգենը խոստացել է օգնությունն ուղարկել:Հինգը ժամ կենաց-մահու կռիվ ,բազմաթիվ զոհեր տալուց ու նահանջելուց հետո երբ նկատել են,որ անհայտ անձինք խուճապ առաջացնելով թիկունքում գտնվող գյուղերի բնակչության մեջ, Շահեն Մեղրյանի անունից պահանջել են նրանց լքել գյուղերն ու հեռանալ,նորից են կապնվել Վազգենի հետ և հայտնել իրավիճակը,հայտարարելով,որ բացահայտ դավաճանություն է տեղի ունենում,որ թիկունքի գյուղերը հայաթափելով ու պահանջված օգնությունը չուղարկելով,փաստացի թշնամուն են ցանկանում թողնել Շահումյանը և այդ մահաբեր օղակում ոչնչացնել իր խումբը,որ արդեն շրջափակման մեջ են,ունեն բազմաթիվ զոհեր և ստիպված են նահանջել անտառներ ու նորից են պահանջել օգնություն:Վազգենը լսելով այդ մասին,վերջում ցինիկաբար և ինքնագոհ տոնով ասել է.«Տանկերը պահում եմ Երևանի համար,ինչպես կարող եք,այնպես էլ պաշտպանվեք»…
Շահումյանի անկումից հետո, Վազգենն շտապեց Շահեն Մեղրյանին դավաճան պիտակել…
Ահա թե ինչու Մեղրյանը եկավ Երևան բարձրաձայնելու կատարված իրական դավաճանության մասին,հայտարարելով նաև,որ ինքնակամ անցնելու է թշնամու թկունք՝ կյանքի գնով ազատագրելու Շահումյանը և ապացուցելու,որ կատարված դավաճանությունը՝ Շահումյանի հանձնումը բացարձակ կապ չունի իր հետ…
Եվ անցավ… Կարճ ժամանակում,ի զարմանք ու ի հիացում ժողովրդի և ի հեճուկս ՀՀՇ իշխանավորների, փոքրաթիվ իր կամավորների հետ ազատագրելով երկու տասնյակի հասնող գյուղեր…
Մեղրյանի այս հայտարարությունից հետո,որ նախօրոք պայմանավորվածություն է եղել Ադրբեջանի հետ,որ ինքն ու Շահմուրադյանն անձամբ են լսել խոսակցությունը և կատարվածը բացահայտ դավաճանություն է,Ազգային Ժողովում կազմվեց փաստերն ստուգող մի հանձնաժողով և մեկնեց Արցախ ստուգումների:Այդ հանձնաժողովի մեջ էր նաև Սամվել Շահմուրադյանը…
Հանձնաժողովը ետ եկավ Արցախից և Շահմուրադյանը անմիջապես լրագրողներին հատնեց,որ ձեռք են բերվել բազմաթիվ փաստեր,որոնք հաստատում են կատարված դավաճանության մասին և Ազգային Ժողովի առաջիկա նիստին ինքը հանդես կգա հայտարարությամբ…
Նիստը տեղի ունեցավ,սակայն ոչ մի հայտարարություն չարվեց…
Կարճ ժամանակից, շատ կասկածելի պայմաններում զոհվեցին և´ Շահեն Մեղրյանը,և´ Սամվել Շահմուրադյանը…
ՈՒ Շահումյանի անկման իրական պատմությունը մնաց լռության պատնեշի ետևում՝ սպասելով այդ պատնեշի և կուռք դարձած դավաճանի «փառքի» պատվանդանի կործանմանը…
1992 թվականին,երբ ՀՀՇ կառավարության հրամանով Գորիսի շրջանի արտակարգ դրության պարետ էր նշանակված Պարույր Հայրիկյանը,նրա դեմ մեկը մյուսի ետևից կազմակերպվեցին բազմաթիվ մահափորձեր…
Այս ապարդյուն մահափորձերի ընթացքում,կազմակերպվեց նաև ամենազարհուրելին…
Այսօր որքան էլ ընդունենք,կամ՝ չնդունենք Հայրիկյանին,միևնույն է՝ ճշմարտությունն ամենաթանկն է և հանուն մեր պատմության,հանուն մեր սերունդների,չպետք է կորցնենք այն ու խոստովանենք շատերին հայտնի ու անժխտելի այն իրողությունը,որ Հայրիկյանի կողմից ստեղծվեց աշխարհազոր,կազմված նաև ԱԻՄ-ի տղաներից,որը կռվում էր Լաչինի ճակատի առաջին գծում:Հայրիկյանը նաև ԱԻՄ-ավաններ էր հիմնադրում,արագորեն բնակեցնելով ազատագրված տարածքները…
1992-ին, Լաչինում տեղի ունեցող թեժ մարտերի ժամանակ,որպես տարածքի պարետ,Հայրիկյանը զենք-զինամթերք ստանալու գրավոր պահանջով դիմում է Վազգեն Սարգսյանին:Վազգենը,Պաշտպանության Նախարարի իր խայտառակ պահվածքի համաձայն, կեղտոտ հայհոյանք է գրում պահանջագրի վրա՝ ուղղված Հայրիկյանին,ստորագրում է և ետ ուղարկում…
Ժամանակին, ԱԻՄ-ի օրգան «Անկախություն» թերթի էջերից մեկում տեղադրվեց այդ հայհոյա«պատասխան» պահանջագիրը,որն այսօր էլ պահվում է ԱԻՄ-ի արխիվում…
Սակայն Հայրիկյանը չի դադարում անհրաժեշտ օգնության պահանջ ներկայացնել Երևանում իր անհոգ կյանքն անցկացնող և ակտիվորեն երկրի թալանն իրականացնող,այդ թեժ մարտերի ժամանակ իր ընկերուհու հետ Ադրիատիկ ծովի ափերին հանգստացող (երկար ժամանակ Հանրապետությունից բացակայելուց ու վերադառնալուց հետո, մամուլին տված իր խոստովանությունն էր),առաջին գծում գտնվելու պատրանք ստեղծելու համար՝ կենդանաբանական այգու հարևանությամբ գտնվող անտառում զինվորական արտահագուստով հարցազրույց տվող Վազգեն Սարգսյանին:Իսկ վերջինս հավաստիացնում է Հայրիկյանին,որ տարածքն անհրաժեշտ ձևով պաշտպանված է և նորից մերժում զենք-զինամթերք հատկացնել…
Եվ 1992 թվականի հուլիսի վերջին,Գորիսի սահմանային գոտում, նորից ոչ ամբողջովին բացահայտված իրադրությունում, տեղի է ունենում մեծ ողբերգությունը՝ 40-ի հասնող աշխարհազորայինների դաժան սպանդը,որի մեղքը պաշտպանության «հերոս» նախարարը այս անգամ էլ փորձում է բարդել Հայրիկյանի վրա…
Պարույր Հայրիկյանը այս դեպքի առթիվ գրավոր դիմում է ներկայացնում Հանրապետության նախագահ ԼՏՊ-ին,որը տվյալ դեպքը լավագույնս լուսաբանող պատմական մի փաստաթուղթ է հանդիսանում այսօր.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՊՐՆ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ՊԱՏՃԵՆ՝ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՊՐՆ Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

ԴԻՄՈՒՄ

1992 թ. հուլիսի 29-ին Գորիս- Գորիսի շրջանի սահմանամերձ գոտու ճանապարհահատվածի
հյուսիսային մասում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ուղղակի մեղավորը
ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն է:
Չանայած իմ բազմաթիվ դիմումներին՝ նա պնդում էր,որ տարածաշրջանը շատ լավ
պաշտպանված է,ավելին՝ նա դեմ էր արտահայտվում պաշտպանությունն իրականացնող աշխարհա-
զորայիններին զենքով ու զինամթերքով ապահովելու պահանջին:
Արդյունքը՝ 17 զոհ,8 անհայտ կորած և 12 վիրավոր:
Ճիշտ է,այս զոհողությունների գնով հնարավոր եղավ փրկել Գորիս-Խոժոռաբերդ
ճանապարհահատվածը և ավելի քան 600 բնակչի կյանք (հիմնականում կանայք և երեխաներ),
սակայն այս ամենը տեղի չէր ունենա,եթե պարոն Սարգսյանը բարեխղճորեն կատարեր իր
պարտականությունները:
Համոզված եմ,որ պարոն Սարգսյանի,որպես պաշտպանության նախարարի,հետագա աշխատանքը
կլինի վնասակար և կործանարար մեր ժողովրդի համար:
Այդ պատճառով,որպես ՀՀ ԳԽ պատգամավոր և քաղաքական կազմակերպության ղեկա-
վար,ինչպես նաև՝ որպես Գորիս քաղաքում և Գորիսի շրջանում արտակարգ դրության պարետ,
պահանջում եմ հեռացնել նրան աշխատանքից և պատասխանատվության ենթարկել:
Հիշեցնում եմ Ձեզ,պարոն նախագահ,որ հուլիսի 29-ին Դուք,վկայակոչելով պարոն
Սարգսյանին,պնդում էիք,որ այդ տարածքում կա հազար զինվոր,և կոչ էիք անում չանհան-
գստանալ:

Գորիս քաղաքում և Գորիսի շրջանում
արտակարգ դրության պարետ՝
Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ
«Համոզված եմ,որ պարոն Սարգսյանի,որպես պաշտպանության նախարարի,հետագա աշխատանքը
կլինի վնասակար և կործանարար մեր ժողովրդի համար»:
Ինչպես ասում են՝ խոսքերն ավելորդ են…
Սակայն ԼՏՊ-ն ինչու՞ և ինչպե՞ս պետք է նախարարի պաշտոնից հեռացներ մեկին,ով իր աջ ձեռքն էր և բոլոր ազգակործան իր ծրագրերի համահեղինակն ու իրագործողը…
Նա դեռ մնալու էր որպես չարիք՝ իր գործիքն հանդիսացող ուրիշ չարագործների հետ միասին, ավելի ձգելու ազգի վզին անցկացված պարանը…

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արթին
Apr 5, 2015 0:04