ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, March 15, 2015 14:07 - 1 քննարկում

ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹԱՅՆ ԱՄԵՆԱՑԱՎԱԼԻ ԵՎ ԱՄԵՆԱԱՄՈԹԱԼԻ ԴՐՎԱԳՆԵՐԻՑ ՄԵԿԸ…

11073484_653414788095803_1952348194_n

ԱՅՍՕՐ՝ ՄԱՐՏԻ 15-ին, ՀԱՅ ԱԶԳԻ ԱՐԺԱՆԱՎՈՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԻ՝ ՀԱԲ-ի ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՌԱԶՄԻԿ
ՎԱՍԻԼՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ 10-րդ ՏԱՐԵԼԻՑՆ Է…
ՓԱՌՔ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄ ԱԶԱՏԱՏԵՆՉ ՀԵՐՈՍԻՆ…
1990 թվականի օգոստոսի 4-ին, ԼՏՊ-ն իր բանդայով հանդերձ,հենվելով ժողովրդի ազնիվ զգացմունքների վրա,սրիակայաբար ու վարպետորեն օգտագործելով այդ զգացմունքները, անօրինական ձևով՝ տարբեր տեսակի բռնություններ գործադրելով,ներխուժելով Գերագույն Սովետ և կոտրելով Հանրապետության Գերագույն Սովետի նախագահ Հրանտ Ոսկանյանի գլուխը, ստիպելով Վլադիմիր Մովսիսյանին ձայներ տված պառլամենտի պատգամավորներին փոխելու իրենց որոշումն ու կրկնակի ընտրությամբ,ահաբեկումներով իրեն ձայն տալ,«ընտրվեց» Գերագույն Խորհրդի նախագահ…
Նախագահ ընտրվելուց մեկ ամիս չանցած՝ օգոստոսի վերջին,անձամբ նա և արդեն իր աջ ձեռքը հանդիսացող Վազգեն Սարգսյանը, ձերբակալեցին ու բանտերը լցրեցին բազմաթիվ մարտերի բովով անցած ու ողջ հանրապետությունում հայտնի ՀԱԲ-ի և շատ այլ ջոկատների հրամանատարներին ու մարտիկներին,այդ թվում նաև Ռազմիկ Վասիլյանին՝ ամենակեղտոտ ու շինծու մեղադրանքներով,պիտակավորելով բոլորին,որպես «ելուզակային խմբեր»…
Երբ արդեն շուրջ 9 ամիս էր,ինչ ԿԳԲ-ի նկուղում էր գտնվում Ռազմիկ Վասիլյանը,այսինքն՝ 1991 թվականի Մայիս ամսին,Նախիջևանի «Ազգային Ճակատ»-ի ղեկավար,Թուրքիայի «Գորշ Գայլեր» կազմակերպության անդամ մարդասպան Պանախովը որպես ՄԵԾ ԱՄՈԹ մեր ազգին,գրեց,ՈՐ ԻՆՔԸ ՀԻԱՑԱԾ Է ՀԱԲ-ի ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՌԱԶՄԻԿ ՎԱՍԻԼՅԱՆՈՎ, ՈՎ ՔԱՋԱԲԱՐ Է ԿՌՎԵԼ ԻՐԵՆՑ ԴԵՄ, ԲԱՅՑ ԱՅՍՕՐ ԳՏՆՎՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ԲԱՆՏՈՒՄ…

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ruben
Mar 16, 2015 1:53