ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, February 25, 2015 12:55 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Չբացահայտված հանցագործությունների որջը) Մաս 42

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ
(Չբացահայտված հանցագործությունների որջը)

Մաս 42

1990թվականի ապրիլի 2-ին ստեղծված ՀՀԿ-ի անցած ճանապարհը,նրա այսօրվա վիճակն ու ունեցած դիրքը շա՜տ ավելի շատ խոսուն են,քան կարելի է ենթադրել:Խոսուն են ու հասկանալի,մանավանդ ՀՀԿ-ին հենց սկզբից մոտ կանգնած մարդկանց համար:
Երբ ուշադիր քննում ենք 24-ամյա վաղեմիություն ունեցող դեպքերն ու վերադարձ կատարում այդ անցած 24 տարիների վրայով,հասնելով մինչև մեր օրերը,պարզ է դառնում մի բան,որ ինչպես նախկինում,այնպես էլ «Անկախ» Հայաստանի վերջին 21 տարիների ընթացքում ԵՐԲԵՔ ցանկալի չեն եղել իրական անկախական ուժերը:Այս տեսանկյունից,ես այսօր պատահական չեմ համարում 90 թվականի մարտին Նավասարդյանի կողմից ԱԻՄ-ի պառակտումն ու ՀՀԿ-ի ստեղծումը…Անկախականների դեմ բացահայտ գործող Սովետմիության ուժային կառույցները,Հայաստանի «Անկախացումից» հետո՝ մինչ օրս, եղել ու մնում են,որպես՝ իրական անկախության ջատագովներին «զսպաշապիկ հագցնողներ»,այս անգամ արդեն «անտեսանելի»,բայց ավելի զորեղ ուժի ձևով և վստահաբար՝ հայ գործակալների օգնությամբ:Պատահականություն լինել չի կարող 100-ամյա ավանդական կուսակցության՝ ՀՅԴ-ի այս աստիճան թուլացումն ու խեղճ ու կրակ վիճակում հայտնվելը Հայրենիքում և նրա սահմաններից դուրս:Հզոր Սովետմիության դեմ տարիներով պայքար մղած բոլոր հին այլախոհների այսօրվա հարմարվողականությունը,լռությունը,քաղաքական ասպարեզում կարելի է ասել՝ նրանց բացակայությունը,կամ՝ տարբեր ձևերով տեղի ունեցած մահվան դեպքերը և ի վերջո՝ բոլոր անկախական կուսակցությունների այս աստիճան ամլացումը…
Եթե տարիների ընթացքում, կամաց-կամաց քաղաքական ասպարեզում թուլացան և նվազագույնի հասցվեցին այնպիսի անկախական կուսակցությունների գործունեություն,ինչպիսիք էին ասենք Պ.Հայրիկյանի ստեղծած ԱԻՄ-ը,Ազատ Արշակյանի՝ Քրիստոնյա-Դեմոկրատական կուսակցությունը,Շանթ Հարությունյանի «Ցեղակրոն»-ը,Մեխակ Գաբրիելյանի ՀԱԱԿ-ը և այլն,ապա Աշոտ Նավասարդյանի ստեղծած ՀՀԿ-ին վիճակվեց ավելի ողբալի մի ապագա:Վերջինիս ունեցած «Հանրապետական» անվանումն էր,որ կռվախնձոր դառնալու առիթ տվեց,կարծում եմ և այդ կուսակցության ու նրա գաղափարների հետ իրականում ոչ մի կապ չունեցող որոշ քաղաքական դեմքեր,ովքեր Հանրապետությունն ու Հանրապետության հետ առնչվող ամեն բան դիտում էին որպես իրենց սեփականը,ամեն ինչ արեցին այն խլելու նրա ստեղծողի ձեռքից,կանգ չառնելով անգամ Նավասարդյանին քաղաքական ասպարեզից հեռացնելու ամենածայրահեղ մեթոդների առջև…
Հանրապետական Կուսակցությունն ի վերջո «սեփականացվեց»,լցվեց ամեն տեսակ թափթփուկներով,հանցագործ տարրերով ու կասկածելի ասֆալտի «ֆիդայիներով»,ովքեր արդեն իսկ պատսպարված լինելով «Երկրապահ» անվան տակ,եկան կուսակցականացվելու և ըստ այդմ՝ անձեռնմխելիություն ստանալու Հանրապետականում:ԵՎ ի վեջո ՀՀԿ-ն դարձավ ավելի շատ Հանրապետության և նրա բնակիչների հանդեպ անսահման իրավունքներով օժտված տարբեր հանցագործների մաֆիոզական մի կլան,քան թե՝ կուսակցություն…
Մի բան ևս հաշվի չառնել չի կարելի,որ ոչ բարոյական ճանապարհով ստեղծված ցանկացած բան,ի սկզբանե արդեն դատապարտված է կործանման,կամ չարիքի վերածվելու…
ՀՀԿ-ն ասածիս ամենավառ ապացույցն է…
Ոչ բարոյական քայլերով,անկախական Մայր Կուսակցության՝ ԱԻՄ-ի մտածված պառակտման միջոցով,անազնիվ,մարդկային բարոյականությունից զուրկ մարդկանց կողմից առանց որևէ քաղքաքական ծրագրի հիմնադրված ՀՀԿ-ն չէր կարող այլ ինչ լինել,քան այն՝ ինչ որ կա այսօր…
Ամեն ժամանակն ունի պայքարի իր յուրահատուկ,տվյալ ժամանակին բնորոշ ձևը, և´ ռեժիմը պահպանողների,և´ այն կազմաքանդել ցանկացողների համար:ՈՒ եթե այսօր ազգայնական ուժերի դեմ տարվող պայքարն ընթանում է «ընդհատակյա» ձևով և տեսանելի չեն իրական դեմքեր,ապա Սովետմիության քանդման տարիներին նրանք բացահայտ էին գործում և գործում էին նույն մեթոդներով,ինչպես իրենց բոլշևիկ ավագ ընկերները Մեծ հեղափոխությունից հետո…
90-ականներին էլ,ինչպես 17թվականի հեղափոխությունից հետո,ուժային կառույցները հանրապետությունում,հատուկ մի ծրագրով հավաքագրել էին բոլոր հին հանցագործներին,զինել նրանց՝ տալով որոշակի հրահանգներ ու նաև անպատժելի մնալու հավաստիացումներ և հանել ազգայնականների դեմ:
92թվականին,ձեռբակալությունից ազատվելուց հետո,ՀԱԲ-ի քաղ. գծով հրամանատար Վարդան Վարդանյանն իր «Ծանր վարագույր» գրքում, շատ որոշակի բացատրելով 90-ականների սկզբին երկրում տիրող իրավիճակը,գրում էր,որ կարմիր Մոսկվան,ցանկանալով ամեն կերպ ճնշել իր վերահսկողությունից դուրս եկած շարժումն Հայաստանում,որն արդեն գնում էր դեպի Հանրապետության անկախացում,ամեն ինչ անում էր երկրում հրահրելու քաղաքացիական պատերազմ և այն ճնշելու պատրվակով՝ վիժեցնելու անկախացման գործընթացը:Ո՞րն էր այն կետը,որի վրա պետք է կենտրոնացվեր կարմիր Մոսկվայի ուշադրությունը,որին առաջինը պետք է չեզոքացներ,ներքաշելով խայտառակ պատմությունների մեջ և որի միջոցով ցանկանար հրահրել այդ քաղաքացիական խժդժությունները…Պարզ էր,պետք էր սկսել այն կետից,որն ամենաուժեղն էր և ամենանվիրյալը այդ գաղափարներին…
Եվ պատահական չէր,որ դեռ Արտաշատում կատարվող դեպքերից շատ առաջ,արդեն Մոսկվայի «120 րոպե»,«Ժամանակ» ծրագրերը ու նույնիսկ մյութենական հայտնի թերթեր սկսեցին անընդմեջ հաղորդագրություններ տարածել Արտաշատի Անկախության Բանակի մասին,անվանելով այն բանդա:Հաղորդագրություններ և նյութեր,որոնք բացարձակապես չէին համապատասխանում իրականությանն ու զարմանք էին առաջացնում լեռներում սահմանները հսկող ջոկատի մարտիկների մոտ…
Բայց միայն սա չէր,կարծում եմ:Նոր ստեղծված և գուցե շատերի համար անակնկալ ձևով «Հանրապետական» կոչված այդ կուսակցության անդամ էին դարձել ֆանատիկորեն անկախության գաղափարներին նվիրված ամենաուժեղ մի ջոկատի մարտիկներ,որոնք իրական վտանգ կարող էին ներկայացնել հետագայում «Հանրապետականի» հանդեպ,եթե մտածենք մի պահ,որ այդ կուսակցությունն արդեն ի սկզբանե ուներ իր անցնելիք ճանապարհի ծրագիրը,ինչը բացառված չէր և ընդհանրապես՝ զսպաշապիկ կարող էին հանդիսանալ Անկախության ջատագովների հանդեպ կազմակերպված խարդավանքների գործում:Բոլոր առումներով, ասպարեզից պետք է հեռացվեին ամենաուժեղներն ու ամենանվիրյալները…Դա այն ժամանակ ձեռնտու էր և´ Մոսկվային,որը ոչ մի կերպ չէր պատրաստվում կորցնել իր ազդեցության ոլորտները Կովկասում,և´ հանրապետությունում օր-օրի դիրքեր գրավող, Շարժման գլուխ կանգնած ՀՀՇ-ականներին,ովքեր Անկախության անուն լսել անգամ չէին ցանկանում,պրովոկատորներ էին համարում բոլոր անկախականներին և ամեն գնով փորձում էին սեփականաշնորհել Հանրապետության,նրա հետ կապված,անգամ նրա անվան հետ կապված ամեն բան…
Այս տեսակետից, երբեք պատահական լինել չէր կարող, շատ կասկածելի և կայծակնային արագությամբ ՀՀՇ վերնախավ հասած Վազգեն Սարգսյանի հանկարծակի «եղբայրացումը» հատկապես ՀՀԿ առաջնորդ Աշոտ Նավասարդյանի հետ և ո´չ ասենք՝ ԱԻՄ-ի նախագահ Հայրիկյանի,կամ անկախության գաղափարակիր մեկ այլ կուսակցության առաջնորդի հետ:
Փաստորեն, իր ստեղծման հենց սկզբից, արդեն խնդիր էր դրված, Մոսկվային հլու-հնազանդ ծառայող ՀՀՇ-ի կողմից ամեն գնով սեփականացնելու իրեն Հանրապետական հռչակած այդ կուսակցությունը…
Իսկ դրան հասնելու համար, առաջին հերթին պետք էր այդ կուսակցությունը «մաքրել» իսկական նվիրյալներից,երկրի անկախ լինելու ապագային ֆանատիկորեն հավատացողներից ու դրան հասնելու ճանապարհին ոչնչի առաջ կանգ չառնելու կամքն ունեցողներից,ովքեր կարող էին խոչնդոտել կուսակցությունը սեփականացնել ու այն բոլորովին այլ նպատակների ծառայեցնել ցանկացողներին…
Եվ Մոսկվան դրսից,ներսից էլ Մոսկվային ծառայած ու ծառայող Հայաստանի ուժային կառույցների աշխատակիցներն,ովքեր ապահովելու էին իրենց գործակալների անխափան «աշխատանքը» ու Մոսկվային հավատարմության երդում տված նախկին կոմսոմոլ ՀՀՇ-ական տղերքը, ձեռք-ձեռքի տված գործունեություն էին ծավալում Ազգայնականների դեմ բոլոր առումներով և բոլոր ուղղություններով…
Թիրախն ընտրված էր՝ նպատակին առանց խոչնդոտի հասնելու համար…
Գործել էր պետք միայն…
ԵՎ սկսվեց ազգայնականների վրա ԹԻԿՈՒՆՔԻՑ ԿՐԱԿԵԼՈՒ մեծ օպերացիան…
ՀՀԿ-ի ստեղծումից և նրա կազմի մեջ մտնելուց հետո,90-ի ապրիլի սկզբին,ջոկատն սպասում էր նոր հրամանի,որպեսզի մեկնի պահանջվող վայր:Շտաբի պետ Հակոբջան Թադևոսյանի կողմից առաջարկվել և միաձայն ընդունվել էր ջոկատը Մովսես Գորգիսյանի անունով կոչել,համաձայնություն էր ձեռք բերվել նաև Արտաշատի «Գարուն» արտադրական միավորումում ջոկատի մարտիկների համար նոր արտահագուստներ կարելու հարցում:Հակոբջանն արդեն գրել էր ջոկատի մարտիկների երդման տեքստը,որի տպագիր մեկ օրինակը մինչ օրս իմ արխիվի մասն է կազմում:Այսպիսին էր այն,որն այդպես էլ,արագ զարգացող արյունալի դեպքերի պատճառով մնաց միայն թղթի վրա…
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՇԱՏԻ ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ
ԵՐԴՈՒՄԸ

Արևապաշտ Հայով Աստվածների արյան գենի կանչով ,իմ չարյունված ձեռքը դնելով Հայկի չժանգոտված նետի վրա
ԵՐԴՎՈՒՄ ԵՄ
ԵՍ՝ Հայոց Անկախության բանակի օծյալ զինվորս,իմ կյանքը նվիրաբերում եմ Հայրենիքիս պետականության վերականգնման սուրբ գործին:
ԵՍ սպանում եմ իմ մեջ վախն ու սարսափը և պատժիչ սուր դառնում բոլոր նրանց համար,ովքեր կկանգնեն մեր անկախության ճանապարհին:
ԵՍ՝ մաքրագործված հայորդիս,լինելով ջահակիրը մեր ցեղային մարտունակ առաքինությունների,պայթող վրեժ դարձած պատրաստ եմ արյունս հեղել ևդառնալ ՄԱՀԱՊԱՐՏ:
Եվ եթե ես երբևէ կդավաճանեմ իմ երդմանը,թող ազգիս անողոք սրից ԵՌԱԳՈՒՅՆԸ ժայթքի ու նրանից կաթող սևը ինձ պատանք դառնա:
ԵՐԴՎՈՒՄ ԵՄ…
Ազատավան գյուղում,ինչպես արդեն ասել եմ՝ տեղի էր ունենում առգրավված Ադրբեջանական վագոնի ապրանքի վաճառքը:Ջոկատն ամբողջովին ձեռնպահ էր այդ վաճառքից,թեև պայմանավորվածություն կար,որ գոյացած գումարից մաս պետք է տրամադրվի զենք-զինամթերք հայթայթելու:Շրջանում գտնվող ջոկատի բոլոր անդամներից հավաքվել էին զենքերն ու պահվել,ինչպես արվում էր ամեն անգամ շրջանում գտնվելու ժամանակ:Իսկ նոր հրամանի սպասման այդ միջոցն օգտագործելով,ջոկատի հրամանատար Սամվել Մարգարյանն ու մարտիկներից մեկը ,զենք-զինամթերք հայթայթելու հարցով մեկնել էին Ռուսաստան:Ապրանքի վաճառքին օգնում էին նաև ՀՀՇ-ի անդամներից մի քանիսը,որոնք գյուղերն էին տարել վաճառելու ապրանքի մի մասը:Ճիշտ այդ ժամանակ, Ազատավանում ապրանքը վաճառող տղաների մոտ են հայտնվում Զովաշենցի Ռուբիկն ու Կծան Միշան և վաճառքին օգնելու պատճառաբանությամբ, Խաչիկ Վասիլյանից ստանում 73 200 ռուբլու արժողությամբ ապրանք,խոստանալով,որ կվաճառեն և մի քանի օրից գումարը կվերադարձնեն:
Ապրիլի կեսերից հետո,երբ արդեն վերջացած էր վաճառքը և գոյացած գումերը՝ 463 000 ռուբլին, վաճառքը կատարող տղաները վեր էին ածել սերտիֆիկատների և պահում էին Ազատավան գյուղում գտնվող Խաչիկ Վասիլյանի հայրական տանը՝ նրա եղբոր զինված հսկողության տակ,Խաչիկը տասը օր անընդմեջ պահանջում էր Զովաշենցի Ռուբիկից և Կծան Միշայից,վերադարձնել տարած ապրանքի գումարը:Եվ մի օր,զովաշենցի Րուբիկը հանդիպում է Խաչիկին և առաջարկում Վարուժանի ու Զավենի հետ միասին,հաջորդ օրը առավոտյան գալ իրենց տուն գումարը ստանալու:Զավեն Պողոսյանը հրաժարվում է գնալ,պատճառաբանելով,որ հոգնեծ է,իրեն վատ է զգում:Խաչիկը նախորոք զգուշացնում է եղբորը,թե՝. «ես ու Վարուժը գնում ենք Ռուբոյի ու Կծանի մոտ,փողը բերելու:Եթե ետ չեկանք,իրենցից հետ կպահանջեք մեզ» ու Վարուժանի հետ մեկնում են…
Ինչու՞ էր Խաչիկ Վասիլյանը նախորոք զգուշացնում եղբորը,ի՞նչ պատճառներ կային դրա համար…
Պարզ դառնալու համար,պետք է մի փոքր ետդարձ կատարել 80-ական թվականներ:
Դեռևս սովետական շրջանից՝ 80-ականների սկզբներից, Արտաշատի շրջանը դարձել էր մի վայր,որտեղ կատարվում էին չբացահայտված սպանություններ,մարդկանց անհայտ կորստի դեպքեր:Նույնիսկ ողջ Հանրապետությունում մեծ աղմուկ հանած հայտնի մարդկանց սպանությունները,Երևանում և տարբեր շրջաններում անհայտ կորած աղջիկների պատմությունները,Զովաշենի դպրոցի 33-ամյա դիրեկտորի անհայտ կորստի դեպքն ու շատ ուրիշ այլ հանցագործություններ,որոնք բոլորն էլ որպես կանոն, այդպես էլ «չբացահայտված» մնացին մինչ օրս և դրանց ավելացան նորերը, կապվում էին Արտաշատի շրջանի հետ և այդ պատմությունների շրջանակներում, թեկուզ շշուկով,բայց հարատև շոշափվում էին Արտաշատի Գործկոմի նախագահ Սեդրակ Սեդրակյանի,միլպետի տեղակալ Էդիկ Ալխասյանի ու նրանց կողմից ղեկավարվող շրջանի մի շարք հանցագործների անուններ… Հավատալ,թե այդ հանցավոր մաֆիայի թելերը գտնվում էին միայն շրջանի սահմաններից ներս,առնվազն միամտություն կլիներ,քանի որ Հանրապետության ղեկավար դեմքեր ու խոշոր իրավապահներ,որոնցից շատերն այսօր էլ դեռ պաշտոնական աթոռներին են , ժամանակին հաճախ էին իրենց խրախճանքներն ու հանգիստն անցկացնում մաֆիայի որջը հանդիսացող Խոսրովի անտառում ու Գառնու ձորերում…Մարդիկ՝ ովքեր կապված էին ու այսօր էլ կապված են հանցագործ նույն շրջանակների հետ:Իսկ շրջանի վերոհիշյալ նախկին պաշտոնյաները՝ Սեդրակ Սեդրակյանն ու Էդիկ Ալխասյանը,որոնք նախկինում ճանաչված էին որպես շրջանի հանցագործներին ղեկավարողներ, այսօր էլ դեռ անպատիժ են և պաշտոնական աթոռներ ունեն իրենց տակ:
Զովաշենի դպրոցի 33-ամյա դիրեկտորի «անհայտանալու» դեպքի վերաբերյալ, նույնիսկ կային 40-ից ավելի ականատես-վկաներ,դիրեկտորի հայրը մի քանի անգամ հասել էր մինչև Մոսկվա բողոքելու,նրա մասնակցությամբ կազմակերպվեցին բազմաթիվ հեռուստահաղորդումներ և արդեն 30 տարուց ավել է՝ մինչ օրս էլ բողոքում է դեպքը բացահայտելու կապակցությամբ,բայց ինչպես ասում են՝ այդ ամենը մնաց «անհայտության» ծանր քողի տակ,չբացահայտված…
Արտաշատի շրջանը,ո´չ առանց պատճառի,դեռ սովետական շրջանում անվանվում էր «Տեխասի Նահանգ»…
Ահա թե ինչու՞ էր Խաչիկ Վասիլյանն զգուշացնում եղբորը, չվերադառնալու դեպքում՝ պահանջել իրենց Զովաշենցի Ռուբիկից ու Կծան Միշայից:Նրա մտավախությունն իզուր չէր,քանզի նույնն էին հանցագործները ու նույն «ձեռագրով » էլ կատարվեցին հետագա դեպքերը…
Այդ օրը կեսօրին, ազատամարտիկներ Խաչիկ Վասիլյանն ու Վարուժան Մելքոնյանը գնացին Զովաշեն ու չվերադարձան…

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ