ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Monday, February 16, 2015 12:05 - 2 քննարկում
Մասնագետների խորհրդի կողմից հավանության արժանացված և ներկայացված Հայաստանի փրկության ծրագիրը:
Հայաստանի փրկության նախագիծ Գրիգոր Բարսեղյանի հեղինակությամբ
Նախագծի գաղափարը, համառոտ ասված, հետևյալն է: Մենք արդեն քաոսում ենք և փաստացիորեն պատերազմի մեջ ենք, որից մեր կողոպտիչ իշխանությունները և օլիգարխիան չեն կարող մեզ դուրս բերել: Նրանք վաճառել, հափշտակել և օտարներին են ՙնվիրել՚ երկիրը: Իշխանություններ, որոնք իրականացրել և իրականացնում են ժողովրդի ցեղասպանություն: Արդարև, այս իշխանություններին պետք էր դատել և հաստատել այլ իշխանություն` իրապես ժողովրդական իշխանություն: Մյուս կողմից, իշխանությունների և օլիգարներին դատի տալու դեպքում խելամիտ կլիներ մեծ արյունահեղությունից խուսափելը: Առաջարկում եմ այդ ամենի փոխարեն գտնել կոնսենսուս նրանց հետ և օլիգարխների գումարներն օգտագործել սպասվող կորուստները նվազագույնի հասցնելու համար: Դրա հետ մեկտեղ ենթադրում եմ, որ դա կկատարվի` հայերին բնորոշ արդարություն և մեծահոգություն ըմբռնումներին հետևելով:
Ենթագլուխներ
1. Ի՞նչ է տեղի ունեցել 1990-ականներին
2. Ի՞նչ է տեղի ունեցել այնուհետև
3. Այժմ մեզ սպասում է համաշխարհային քաոսը
4. Կորուստները նվազագույնի հասցնելու կամ փրկության ծրագիր
5. Ինչպե՞ս պետք է դա իրականացնել
Նախնական մեկնաբանություններ
Այս փաստաթղթում շարադրվածը վերաբերում է աշխարհի օլիգարխների կողմից ծրագրված համաշխարհային քաոսին, որը, որոշ տարբերություններով, առնչվում է բազմաթիվ երկրների, հատկապես հետխորհրդային երկրներին: Այդ քաոսից միայնակ վերապրել և դրա հետևանքները միայնակ հաղթահարել չի կարող և ոչ մի երկիր, նույնիսկ Ռուսաստանը: Շուտով տարբեր երկրներում անհրաժեշտ կլինի համախմբել հայրենասիրական ուժերը` այդ ցեղասպանական ծրագրին դիմակայելու համար: Այդ պատճառով էլ գրում եմ սույն հոդվածը՝ հասցեագրելով այն տարբեր երկրների բոլոր հայրենասիրական ուժերին:
Այս հոդվածի առնչությամբ խորհուրդ է տրվում կարդալ օլիգարխիայի մասին երկու հոդվածները` տպագրված մոսկովյան «Юсисапайл»-ում (տե´ս http://husisapail.wordpress.com/2014/06/09):
1. Ի՞նչ է տեղի ունեցել 1990-ականներին
Շատ քչերը հասկացան, թե իրականում ինչ տեղի ունեցավ 1990-ականներին: Մինչդեռ տեղի ունեցավ հետևյալը: Խորհրդային Միությունը պարտվեց սառը պատերազմում և, ինչպես սովորաբար լինում է պատերազմից հետո, կատարվեց աշխարհի վերաբաժանում: Միությունը տրոհվեց մի շարք երկրների, Արևելյան Եվրոպայի սոցիալիստական երկրներն էլ ստացան նոր կարգավիճակ: Այդ սառը պատերազմում հաղթող դուրս եկավ ոչ թե ԱՄՆ-ը, ինչպես որ ընդունված է մտածել, այլ համաշխարհային օլիգարխիան: Հենց համաշխարհային օլիգարխիային հասավ պատերազմի հիմնական ավարը. Ռուսաստանի, նախկին ԽՍՀՄ-ի և սոցճամբարի երկրների հարստությունները լայնահուն գետի պես հոսեցին համաշխարհային օլիգարխիայի և նրանց դրածոների գրպանները, ինչպիսիք են Ելցինը, Բերեզովսկին, Գուսինսկին և այլն: Այս բոլոր երկրների ժողովուրդների վզին փաթաթվեց քրեաթալանչիական համակարգ, այս երկրներում ներդրվեցին ղեկավար ՙհակապետականներ՚ (որոնց համար պետությունը կարկանդակ է, իրենց գործառույթն էլ այն իրենց համար առավել շահավետորեն բաժանելն է), ինչպես նաև, ինչն ավելի վտանգավոր է, ներդրվեցին ՙկերպարանափոխվող ճիվաղներ՚ (տե´ս վերոնշյալ հոդվածները): Հակապետականների և ՙկերպարանափոխվող ճիվաղների՚ գործունեության արդյունքում այդ ժողովուրդները կողոպտվեցին, աղքատացան և դարձան դիմակայության անընդունակ: Փաստացիորեն, բոլոր նշված երկրները վերածվեցին համաշխարհային օլիգարխների գաղութների (առաջին հերթին՝ Ռուսաստանը), և այդ երկրներում իրականացվեց ցեղասպանություն. դադարեցվեց արտադրությունը, նվազագույնի հասցվեց գյուղատնտեսությունը, քանդվեց գիտությունն ու կրթությունը, խիստ մեծացավ մահացությունը և այլն:
Բայց համաշխարհային օլիգարխիայի` համաշխարհային տիրապետության հասնելու ծրագրերի համար ամենագլխավոր ձեռքբերումը եղավ այն, որ բոլոր նշված երկրներում հայտնվեց համաշխարհային օլիգարխիայի տեղական բանակը՝ ի դեմս այդ բոլոր ՙղեկավարների՚ և ՙկերպարանափոխվող ճիվաղների՚:
2. Ի՞նչ է տեղի ունեցել այնուհետև
Որոշ ժամանակ համաշխարհային օլիգարխիայի հոսքագիծն աշխատում էր կանոնավոր՝ եռանդուն կերպով դուրս քաշելով ստրկացված երկրների հարստությունները: Մեխանիզմի մեջ խափանումներ առաջացան, երբ Պուտինը սեփականության որոշ վերաբաշխումներ կատարեց (դրանով, սակայն, չդիպչելով համաշխարհային օլիգարխիայի շահերին, որը շարունակում էր իր կողոպուտը): Պուտինական Ռուսաստանը, չնայած որ գաղութ էր, ցանկացավ լինել ՙերկրորդ կենտրոն՚, որը կարող է վերահսկել որոշ երկրների: Դա հաջողվեց: Հարստությունների հիմնական մասն այդպիսի երկրներում դարձավ ռուսական օլիգարխների սեփականությունը (ռուսական քաղաքականության շնորհիվ): Համաշխարհային օլիգարխները կարողացան ինչ-որ առումով համակերպվել դրան: Բայց այնուհետև Պուտինն սկսեց խոսել ազգային գաղափարախոսության մասին: Դա, ըստ Բժեզինսկու, ամենահանդուգն և համաշխարհային օլիգարխիայի ծրագրերին հակասող քայլն էր: Համաշխարհային օլիգարխիայի ծրագրով ՙռուսները՚ պետք է դառնային հլու-հնազանդ ստրուկներ: Այդ ժամանակ արդեն սկսվեց սառը պատերազմի երկրորդ փուլը, որը կրկին շատ քչերը նկատեցին Պուտին-Օբամա ժպիտների և պայմանագրերի ֆոնի վրա: Հենց համաշխարհային օլիգարխիան վառեց կրակը Ուկրաինայում, որը երկար ժամանակ է` պատրաստում էր: Հիմա սառը պատերազմի երկրորդ փուլը մոտենում է իր հանգուցալուծմանը և կավարտվի, թերևս, Պուտինի պարտությամբ: Դա նշանակում է, որ շուտով կսկսվի աշխարհի և սեփականության նոր բաժանում, նվազագույն դեպքում` Ուկրաինայում և շրջակայքում:
3. Այժմ մեզ սպասում է համաշխարհային քաոսը
Վերջերս Ռոքֆելերը (համաշխարհային օլիգարխիայի առաջնորդներից մեկը) hայտարարեց. ՙԱմեն ինչ արդեն պատրաստ է մեր համաշխարհային տիրապետության համար: Մնում է միայն ստեղծել համապատասխան համաշխարհային քաոս, և աշխարհի ժողովուրդները կընդունեն մեր կարգերը (այսինքն՝ մեր տիրապետությունը՚): (Ուշադրություն: Ռոքֆելերի այս հայտարարության մեջ կան այն բանի լիարժեք ապացույցները, որի մասին ներկայացրել եմ իմ վերը նշված հոդվածում: Ռոքֆելերը փաստացիորեն հայտարարում է և խոստովանում, որ ՙամեն ինչ արդեն պատրաստ է՚, որ քաոսի ենթակա բոլոր երկրների իշխանություններն արդեն ենթակա են համաշխարհային օլիգարխիայի վերահսկողությանը (այսինքն՝ կա´մ դրանք անմիջականորեն գնված են համաշխարհային օլիգարխիայի կողմից, կա´մ նրանց վրա ունեն կոմպրոմատ, հետևաբար նրանք կանեն այնպես, ինչպես կհրամայի համաշխարհային օլիգարխիան): Մյուս կողմից դա նշանակում է, որ այդ բոլոր երկրներում ներդրված են ՙկերպարանափոխվող ճիվաղներ՚, որոնք այդ երկրների ֆինանսական համակարգը կախվածության մեջ են դրել համաշխարհային օլիգարխիայից: Այս ամենից հետո այդ երկրներում կարելի է անել ամեն ինչ: Համաշխարհային օլիգարխների համար դա արդեն առաջին դասարանցուն տրվող առաջադրանքի նման մի բան է):
Այժմ արդեն մեր աչքերով ենք տեսնում, որ համաշխարհային քաոսն սկսել է: Շատ քաղաքագետներ նույնիսկ հաստատում են, որ սկսել է երրորդ համաշխարհային պատերազմը: (Միամիտ մի´ եղեք և մի´ սպասեք, որ պատերազմն անպայման պետք է լինի ռմբակոծությունների և տանկային կռիվների տեսքով: Ֆինանսական խարդախությունները կարող են երկրներին հարվածել առավել արդյունավետորեն):
Օլիգարխների ծրագրերի մեջ ամենասարսափելին քաոսի պայմաններում բնակչության ծրագրված կրճատումն է: Շատ քաղաքագետներ գրում են, որ Հայաստանի նման բնակչության մեկ երրորդը կամ նույնիսկ երկու երրորդը պետք է անհետանա առաջիկա 20 տարում:
(Ուշադրություն: Որոշ վերապահումներով դա ճիշտ է նաև Արևելյան Եվրոպայի նախկին սոցիալիստական երկրների համար: Այդ երկրների մոտ 30 միլիոն քաղաքացիներ` իրենց ամենաակտիվ ծնելիության տարիքում, աշխատում են ստրկական պայմաններում զարգացած երկրներում և չեն կարող իրենց թույլ տալ երեխաներ ունենալ: Արդյունքում` 3-4 զույգն ունենում է 1-2 երեխա, այսինքն 40 տարի անց սերունդների քանակը կլինի մոտ 5-6 միլիոն: Եթե հաշվի առնենք, որ այդ մարդկանց երեխաները և թոռները նույնպես տնտեսական խնդիրներ կունենան, ապա կարելի է ակնկալել, որ 80 տարի անց սերունդները կկազմեն մի քանի միլիոն: Համեմատեք 30-ը 2-ի հետ: Ավելացրեք սրան նաև տվյալ երկրի բնակչության կրճատումը (պատճառները նույնն են, ինչ որ Հայաստանում, համարյա նույնն են նաև կրճատման համամասնությունները), և դուք կստանաք ավելի քան բնակչության մեկ երրորդի կրճատում: Ահա և ձեզ բնակչության կրճատում, ահա և ձեզ գործող քաոս):
Բայց սա դեռ ամենավատը չէ: Ծրագրված քաոսի պայմաններում (ծրագրված տեղական պատերազմներ և հակամարտություններ, շրջափակումներ, գյուղատնտեսության ավերում, քրեաօլիգարխիկ իշխանություններ) կսկսի համատարած սով: Հայաստանի նման երկրները, որոնց տնտեսությունը օլիգարխիկ-ֆինանսական համակարգի կրնկի տակ է, չեն կարող կազմակերպել գյուղատնտեսության վերականգնումը: Նրանց պարզապես թույլ չեն տա դա անել: Դա կհանգեցնի քաղաքացիական պատերազմի կամ էլ դիմադրության բոլոր հետխորհրդային երկրներում: Դա նշանակում է, որ էլ ավելի կիջնի ծնելիության ցուցանիշը և քրիստոնեական երկրներում բնակչությունն էլ ավելի կկրճատվի: Որոշ երկրներում (ինչպես օրինակ` Հայաստանում) ՙօգնության՚ կգան մոդիֆիկացված մթերքները, և որպես բարեգործություն կկիրառվեն զանգվածային պարտադիր ներարկումներ (որից հետո արագ կաճի մահացությունը և կդադարի ծնելիությունը):
Իզուր չէ, որ համաշխարհային օլիգարխներն ամենուր ավերեցին գիտությունը և, ինչպես հայտնի է, շատ երկրներում ներդրեցին իրենց մարմինները, որոնք վերահսկում են մթերքների և դեղամիջոցների որակը: Այնուհետև դա էլ կդադարի: Կգա ժամանակ, երբ ցանկացած ժողովրդավարական և մարդասիրական հայտարարություն կամ ձեռնարկում կդադարեցվի: Առավել խոշոր երկրները (Ռուսաստան, Ուկրաինա, որոնց հնարավոր չէ օգնել մթերքներով, քանի որ բնակչությունը շատ մեծ է, ստիպված կլինեն զգալիորեն և արագ վերանայել իրենց գյուղատնտեսական քաղաքականությունը և գյուղատնտեսական մթերքների առևտուրի հարկային-մաքսային տուրքերի չափերը: Լիովին հավանական են սեփականության բաժանման պատճառով հեղափոխությունները և սոցիալական արդարության ու պլանային տնտեսության հիման վրա հասարակության կառուցումը):
Նման պայմաններում իրադրությունը Հայաստանում կլինի ամենավատը: Դա գրեթե ակնհայտ է: Բավական է թվարկել միայն բացասական կողմերից մի քանիսը` անարդար հասարակարգ, քրեական իշխանություններ, ՙկերպարանափոխվող ճիվաղների՚ ուժեղ բանակ (հնարավոր է, որ տոկոսային առումով ավելի շատ, քան Ռուսաստանում), շրջափակում, ռազմական դիմադրություն, փոքր կենսական պոտենցիալ կյանքի ապահովման համար և, ի լրումն այդ ամենի, հայերի ֆինանսական փոխանցումների կտրուկ կրճատում (որի հիման վրա է այսօր գոյատևում Հայաստանի պետական բյուջեն), որն անպայման վրա կհասնի ընդհանուր քաոսի պայմաններում:
Թվում է, թե ներկայումս ամենախելամիտ քայլը հեղափոխություն անելն ու իրապես ազգային կառավարություն ստեղծելն է: Սակայն հիշենք, որ դա հենց այն է, ինչի համար այսօր հարվածում են Ռուսաստանին: Կրկնենք, որ ըստ համաշխարհային օլիգարխիայի պլանների ոչ մի երկիր չպետք է ունենա ճիշտ կառավարություն, որը չի ենթարկվի համաշխարհային օլիգարխներին: Այնպես որ, համաշխարհային օլիգարխները ամեն ինչ կանեն, որ նման հեղափոխությունն արյան մեջ խեղդեն: Դա ձեռնտու չէ նաև Պուտինին, ով մինչև վերջերս Հայաստանի իշխանություններին պահում էր որպես ՙգրպանի մանրադրամ՚:
Ուրեմն ի՞նչ՝ պառկե՞նք ու մեռնե՞նք: Ո´չ, հնարավորություն դեռ կա: Եվ նույնիսկ հնարավոր է, որ Հայաստանը դուրս գա այս իրադրությունից զգալիորեն ամրապնդված, եթե ժողովուրդը անի այն, ինչ առաջարկվում է ստորև:
4. Կորուստները նվազագույնի հասցնելու կամ փրկության ծրագիր
Նախագծի հիմնական գաղափարը օրինական հիմքի վրա քրեաօլիգարխիկ հանրության և ժողովրդի միջև նոր փոխհարաբերությունների հաստատումն է: Ընդհանուր առմամբ, քրեաօլիգարխիկ համայնքը արժանի է ամենադաժան պատժի: Բայց քաոսի և փաստացի պատերազմի պայմաններում խելամիտ կլիներ կոնսենսուս հաստատելը ժողովրդի և այդ օլիգարխիայի միջև, որպեսզի օգտագործենք օլիգարխիայի հնարավորությունները, նաև հենց օլիգարխների փրկության համար, որոնց դրությունն ամենավտանգավորն է, չնայած որ նրանք դա դեռ չեն հասկանում:
Հարկ չկա բացատրելու, որ քրեաօլիգարխիկ համայնքի կազմի մեջ են հանցագործներ, ընդ որում այնպիսի հանցագործներ, որոնք իրականացնում են ժողովրդի փաստացի ցեղասպանություն, ոչնչացնողն են ամենայն լավի և շարունակում են ոչնչացնել: ՙԱզատության՚ ժամանակներից սկսած միակ հսկայական ՙաշխատանքային ակտիվությունը՚ այն էր, որ առաջին նախագահը ժողովրդի ձեռքը տվեց կտրող-սղոցող գործիքներ և հրամայեց սղոցել Հայաստանի բոլոր հաստոցներն ու սարքավորումները` որպես մետաղ վաճառելու համար, մինչդեռ մետաղը հազարավոր, նույնիսկ տասնյակ հազարավոր անգամ ավելի քիչ արժեր, քան հենց այդ հաստոցները: Այն ժամանակ դա վերագրվեց անփորձությանը և վնասի չափերը չգիտակցելուն: Բայց այժմ գիտենք, որ այդ ամենի հետևում կանգնած էին համաշխարհային օլիգարխիայի ծրագրերը:
Այնուհետև սկսվեց արտասովոր անբարոյական սեփականշնորհում: Մեկ օրում ամբողջ ժողովուրդն աղքատացավ, սակայն ինչ-որ մեկը դարձավ ավելի հարուստ: Այն ժամանակ դա մեկնաբանում էին այսպես. մեր ասպիրանտ Բագրատյանին խաբեցին այդ մոսկովյան շնաձկներ Չուբայսը և Գայդարը (Ռուսաստանում սեփականաշնորհման գործի կազմակերպիչները), բայց այժմ գիտենք, որ նրանց հետևում կանգնած էին համաշխարհային օլիգարխները` իրենց ցեղասպանական ծրագրերով:
Ապա հանկարծ պարզվեց, որ Հայաստանի ամբողջ ընդերքը որոշ մարդկանց սեփականությունն է դարձել, որոնք գրանցված են ինչ-որ օֆշորներում: Ավելին` պարզվեց, որ Հայաստանի կառավարությունն ստորագրել է ինչ-որ փաստաթղթեր և այժմ Հայաստանը նույնիսկ իրավունք չունի հարցնելու, թե իրականում ինչ արժե այն ամենը, ինչ դուրս է բերվում երկրից: Ավելին` ստորագրվել են այլ պայմանագրեր, որոնցով այդ սեփականատերերը չեն վճարելու նույնիսկ էկոլոգիական վնասի և բնակչության թունավորման համար:
Ապա բաժանեցին եկամտաբեր գործերը միմյանց միջև և ազգը թողեցին առանց որևէ եկամտի, կանգնեցրին ամբողջ արտադրությունը և վաճառեցին (իրականում նվիրեցին` ում ցանկացան), բաժանեցին հողը գյուղացիներին` միաժամանակ թողնելով նրանց առանց մեխանիզացիայի: Ակադեմիայի նախագահի պաշտոնում հանճարեղ գիտնական Վիկտոր Համբարձումյանին փոխարինեց նախկին վարչապետ Ֆադեյ Սարկիսյանը, ով իր կյանքում ոչ մի րոպե չէր զբաղվել գիտությամբ: Եվ ամբողջ ընթացքում ասում էին, որ դա ճիշտ է, այդպես է պետք, քանի որ մեզանում վերջապես ցանկալի կապիտալիզմ է տիրում:
Օլիգարխիական խաղերի արդյունքը: Հայ ժողովուրդը կորցրել է աշխատանքային հմտությունները. արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը գտնվում են աղետալի վիճակում, գիտությանն ու կրթությանը հարվածում են ուղիղ նշանառությամբ, բժշկությունն անհասանելի է բնակչությանը, բարձրագույն կրթությունն անհասանելի է բնակչությանը, ամենուր դուրսպրծուկների տիրապետությունն է, ժողովուրդը քվեարկում է 10 դոլարի համար, ավելի քան 1 միլիոն մարդ լքել է հայրենիքը, և առնվազն կես միլիոնը մահացել է Արարչի նախասահմանած ժամկետներից զգալիորեն ավելի շուտ: Վերջինս կարելի է հավասարեցնել մի քանի հարյուր հազար մարդկանց սպանության հետ: Սա ցեղասպանություն է: Յուրաքանչյուր օլիգարխի, այս հաշվարկներով, բաժին է հասնում տասնյակ հազարավոր սպանված:
Ցանկացած օրենքով (աստվածային և մարդկային) ժողովուրդն իրավունք ունի հիմա դատելու այսպիսի իշխանություններին և այսպիսի օլիգարխներին:
Բայց նաև հնարավոր է գնալ այլ ճանապարհով և ասել՝ եղբայրնե´ր, սատանայից եք խաբվել, կամ ժամանակներն են այդպիսին եղել: Կարելի է փորձել հասկանալ, որ այդ ամբողջ դիվային ճաշը եփել են ուրիշները և այլ նպատակներով: Կարելի է հասկանալ, որ եղել են այնպիսիները, ովքեր պարզապես գողեր են (դժվար է չգողանալ, երբ բոլորը գողանում են), բայց եղել են այնպիսիք, ովքեր շատ լավ գիտեին, թե ինչ են անում և թե ինչպես են սպանում ժողովրդին: Նրանց միջև մեծ տարբերություն կա: Պարզապես գողացողները սուրբ են գող ճիվաղների համեմատությամբ:
Եկեք փորձենք խոսել այս հիմքով:
Մեր սիրելի´ իշխանություններ և օլիգարխներ (ի դեպ, դրանք նույն բանն են), ձեզ առաջին հերթին կասեմ, թե
Ի՞նչ կպատահի հայ օլիգարխներին շուտով
Ի դեպ, հետաքրքիր է, որ վերը նշված հոդվածներից մեկում, գրել եմ, որ հայ օլիգարխներին ճանապարհից կմաքրեն առավել խոշոր ֆինանսական շնաձկները: Հրապարակումից մի քանի օր անց ձերբակալվեց Լևոն Հայրապետյանը` հայկական ծագումով ռուսաստանցի օլիգարխ:
Սկսենք հարցերից: Դուք մտածե՞լ եք, թե ինչո´ւ են համաշխարհային օլիգարխները սահմանում օրենքներ` գողության և անազնիվ, գողացված սեփականության անթույլատրելիության մասին: Չէ՞ որ պարզ է, որ համաշխարհային օլիգարխներն իրենք են ժողովուրդների և բոլոր երկրների ընդերքների ամենամեծ կողոպտիչները: Իհարկե, նման օրենքները չեն կիրառվի համաշխարհային օլիգարխների նկատմամբ (երկակի ստանդարտներ), բայց դրանք հարմար դեպքում ամբողջությամբ կկիրառվեն հայ օլիգարխների նկատմամբ: Եվ այդ հարմար պահը մոտենում է: Դա համաշխարհային քաոսն է` ծրագրված պատերազմներով և բոլոր ոչ արտոնյալ երկրներում բնակչության զգալի կրճատումով: Շատ շուտով կտեսնենք այդ քաոսը` իր ամբողջ ուժով:
Հայաստանի դեպքում այդ քաոսի առաջին զոհերը կլինեն հայ օլիգարխները: Ինչո՞ւ. ակնհայտ է, որ տեղական օլիգարխները կփորձեն փրկել ՙիրենց՚ փողերը` դնելով դրանք համաշխարհային օլիգարխների բանկերում: Բայց քաոսի դեպքում այդ փողերը անմիջապես կվերցնեն նրանցից` մեկնաբանվելով որպես ՙկեղտոտ՚ փողեր: Համաձայն յուրաքանչյուր ՙժողովրդավարական՚ պետության օրենսդրության` դրանք գողացված փողեր են: Քաոսի պայմաններում ոչ ոք չի նստի ու բացատրի, թե ո´րը ինչ է: Փողերը գողացված են և վերջ: Դա գիտեն բոլորը: (Քաղաքագետ Ս. Կուրղինյանի խոսքերով` համաշխարհային օլիգարխների համար տեղական օլիգարխների փողերը վերցնելը նույնն է, ինչ երեխայից կոնֆետ խլելը): Մյուս կողմից` չէի ցանկանա հայտնվել հայ օլիգարխի տեղում, երբ այդ քաոսը վրա հասներ: Փաստացիորեն ՙմեր՚ օլիգարխները հետխորհրդային շրջանում իրականացրել են հայ ժողովրդի ցեղասպանություն:
Վստահ եմ, որ շատ շուտով բոլոր հայ օլիգարխների գրպանները կմաքրազարդեն: Առաջարկում եմ օլիգարխներին հոգեբանական մի փորձ: Հարգելի´ օլիգարխ: Պատկերացրու, որ դու համաշխարհային օլիգարխ ես: Մի ինչ- որ օլիգարխ, ինչ-որ փոքր երկրից` իր 10 միլիարդով, ընկել է քո թակարդը, օրինակ, իր փողերը դրել է քո բանկում: Դու գիտես, որ նա գողացել է այդ փողերը: Մի՞թե դու նրա հանդեպ գործի չես դնի քո բոլոր հնարավոր դատական լծակներն ու սպառնալիքները` նրան վերացնելու համար (ձեր՝ օլիգարխներիդ շրջանում ընդունված է դա, դուք նույնիսկ մարդ սպանելուց չեք խորշում): Իհարկե, դու նրանից կվերցնես ամեն ինչ: Ավելին` որպեսզի նա և նրա երեխաները չաղաղակեն (ՙհետ տվեք մեր փողերը՚), դու կսպանես թե´ նրան, թե´ նրա ժառանգներին: Ճի՞շտ է: Իհա´րկե, ճիշտ է: Եվ այսպես, ի՞նչ ես կարծում, ի՞նչը կխանգարի նրան վերացնել քեզ և նույնիսկ սպանել քեզ ու քո տնեցիներին: Նա քեզ կթողնի առանց մի գրոշի: Եթե դա լինի Ռուսաստանում, ավելի վատ կլինի: Նա քեզնից թաց տեղ էլ չի թողնի: Իսկ եթե դու, հարգելի´ օլիգարխ, կոնսենսուսի չգնաս հայ ժողովրդի հետ, ապա այստեղ էլ քեզնից, բացի թաց տեղից, ուրիշ բան չի մնա, չէ՞ որ դու ժողովրդին ցեղասպանության ես ենթարկել, դու վնասել ես յուրաքանչյուրին, նրա ծնողներին, երեխաներին, թոռներին, որի համար պատասխան ես տալու: Եվ վստահ եղիր, յուրաքանչյուրը քաոսում մեռնելուց առաջ հաշվեհարդար կտեսնի քեզ հետ:
Հուսով եմ, դաստիարակչական աշխատանքը արված է, և դու, հարգելի´ օլիգարխ, ամեն ինչ հասկացար: Այժմ լսիր, հարգելի´ օլիգարխ, թե որն է քո փրկության իմ նախագիծը:
Նախագիծ
Նախաբանի փոխարեն: Կոստանդնուպոլիսն ընկավ թուրքերի հարվածներից այն պատճառով, որ բյուզանդական օլիգարխներն իրենց կայսրին պաշտպանելու փոխարեն շարունակում էին գողանալ նրանից: Առաջինը, որ արեց թուրքական սուլթանը քաղաքը վերցնելուց հետո այդ օլիգարխներին գլխատելը և նրանց գլուխները նիզակների վրա դնելն էր, որպեսզի բոլորը տեսնեն:
Նախագծի գաղափարը, համառոտ ասված, հետևյալն է: Մենք արդեն քաոսում ենք և փաստացիորեն պատերազմի մեջ ենք, որից մեր կողոպտիչ իշխանությունները և օլիգարխիան չեն կարող մեզ դուրս բերել: Նրանք վաճառել, հափշտակել և օտարներին են ՙնվիրել՚ երկիրը: Իշխանություններ, որոնք իրականացրել և իրականացնում են ժողովրդի ցեղասպանություն: Արդարև, այս իշխանություններին պետք էր դատել և հաստատել այլ իշխանություն` իրապես ժողովրդական իշխանություն: Մյուս կողմից, իշխանությունների և օլիգարներին դատի տալու դեպքում խելամիտ կլիներ մեծ արյունահեղությունից խուսափելը: Առաջարկում եմ այդ ամենի փոխարեն գտնել կոնսենսուս նրանց հետ և օլիգարխների գումարներն օգտագործել սպասվող կորուստները նվազագույնի հասցնելու համար: Դրա հետ մեկտեղ ենթադրում եմ, որ դա կկատարվի` հայերին բնորոշ արդարություն և մեծահոգություն ըմբռնումներին հետևելով:
Ավելի մանրամասնորեն ներկայացնենք ծրագիրը:
Այսօր Հայաստանի իշխանությունը վարում է հանցավոր քաղաքականություն իր ժողովրդի հանդեպ: Նրանք ուրախ են Հայաստանից ժողովրդին վռնդելու համար: Պատճառները պարզ են: Հեռացած հայերը գումար կուղարկեն Հայաստան, նաև (ինչպես հստակ ձևակերպել էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը) դա կթուլացնի հեղափոխական իրավիճակը:
Հիմա մենք փաստացիորեն պատերազմական վիճակում ենք, և պետք է արմատապես փոխել նշված հանցավոր քաղաքականությունը: Հայաստանը նաև պետք է անցնի ռազմական դրության: Հնարավոր է, որ դեռ հնարավորություն կունենանք գործելու մեկ-երկու տարի: Այդ ընթացքում շատ բան կարելի է անել:
Հիմա անհրաժեշտ է արագորեն ուղղել այն ամենը, ինչ որ մեր քրեական իշխանությունները և օլիգարխները ջանադրորեն քանդել են: Ավելին` շուտով կծագեն նոր խնդիրներ` կապված այն բանին, որ համատարած քաոսի և սովի պայմաններում հնարավոր է, որ զգալիորեն մեծանա այն հայերի թիվը, ովքեր կցանկանան վերադառնալ: Նշանակում է, որ պետք է նախապատրաստվել աշխատատեղերի քանակի սուր պակասը դիմակայելուն և հողօգտագործման վերաբաշխմանը: Անհրաժեշտ է նաև գիտությունը շտապ վերակողմնորոշել դեպի պատերազմ: Քաոսի ժամանակ ժողովրդի կորուստները նվազագույնի հասցնելու համար հիմա խիստ անհրաժեշտ է դառնալ աշխատողների, զինվորների և գիտնականների ազգ:
Մասնավորապես, պետք է անել հետևյալը:
Սովին նախապատրաստվելու և նոր աշխատատեղեր ստեղծելու առնչությամբ պետք է.
Քանի դեռ ուշ չէ, գնել և պաշարել մեծ քանակությամբ հացահատիկ, ձավարեղեն, յուղ.
Գնել մեծ քանակությամբ ընտանի կենդանիներ.
Գնել այն ամենը, ինչ որ պետք կգա դժվարին իրադրության պայմաններում, և այն ամենը, ինչը դեռ կարելի է գնել (մասնավորապես մեծ քանակությամբ մեկուսացնող նյութեր` ջերմապահպանիչ տներ կառուցելու և ներկայիս շինությունների տաքացման համար, նոր ջերմապահպանիչ, փոքրածավալ գոմերի կառուցման համար: Այս ամենը շատ կարևոր է քաոսի պայմաններում, երբ էներգետիկան և գազամատակարարումը կդառնան խնդրահարույց):
Գնել նոր, բարձր արդյունավետությամբ սարքեր և բավական էժան փոքր գյուղատնտեսական մեքենաներ և գյուղատնտեսական մթերքների վերամշակման և պահպանման միջոցներ (ներկայումս արևմուտքում մեծ քանակությամբ վաճառվում են նորագույն, փոքր չափերով հողագործական մեքենաներ, որոնք աներևակայելիորեն հեշտացնում են աշխատանքը):
Փոխել ջրօգտագործումը այնպես, որ ստանանք առավելագույն գումարային արտադրանք (ներկայումս ջրօգտագործումն օլիգարխիկ սեփականության մաս է` իր բոլոր արտասովոր հետևանքներով):
Այնուհետև անհրաժեշտ է խթանել գյուղատնտեսությունը (հատկապես սահմանամերձ շրջաններում, չոռոգվող հողագործության շրջաններում և Արցախում)` խրախուսելով Երևանի և մյուս քաղաքների գործազուրկ բնակչության տեղափոխվելն այնտեղ: Նման տեղափոխությունը գրավիչ դարձնելու համար անհրաժեշտ կլինի էականորեն վերականգնել ենթակառուցվածքները (դպրոցներ, ինտերնետ և այլն): Անհրաժեշտ է նաև վերանայել մշակվող հողատարածքների հնարավոր ընդլայնումը, որոնք անհրաժեշտ կլինեն հայ փախստականների համար:
Ինչ վերաբերում է պատերազմին նախապատրաստվելու համար գիտատեխնիկական և արդյունաբերական պատրաստությանը.
Արագորեն հարկ կլինի արդիականացնել թեթև մետաղագործությունը, որպեսզի սկսենք արտադրել թեթև գյուղատնտեսական մեքենաներ (այժմ արդեն կարելի է գնել էժան, փոքր չափերի սարքավորումներ):
Դա նաև պետք կգա փոքրածաված սպառազինությունների ստեղծման համար (դրանց թվում նաև` էժան անօդաչու ինքնաթիռներ մեկանգամյա օգտագործման կամ կառավարվող ռումբեր), որոնք, ի տարբերություն հրետանու, առավել դիպուկ են:
Անհրաժեշտ է ստեղծել գիտության և տեխնիկայի նոր կոմիտե: (Բացատրություն: Ակադեմիկոսների ինստիտուտը ոչ ոքի պետք չէ. ներկայիս գիտության կոմիտեն ամբողջությամբ կազմված է հանցագործներից, որոնց պետք է պարզապես դատել, իհարկե, նկատի չունեմ կրտսերների անձնակազմը):
Պետք է վերանայել բոլոր ռազմական, գիտատեխնիկական նախագծերը (ճանաչելով ղեկավարներին` կարող ենք համոզված ասել, որ այժմ մշակված նախագծերի մեծամասնությունը բլեֆ է):
Առաջինը, որ կանի կոմիտեն, ուղեղային գրոհի կազմակերպումն է, որի նպատակը կլինի ներկայացնել առաջարկություններ` երկրի ռազմական պոտենցիալի պահպանման և նոր զենքերի ստեղծման մասին: Դրա համար կարելի է նախ կազմակերպել ամենօրյա հավաքներ և շփումներ` գիտնականների տարբեր խմբերի միջև (ֆիզիկոսներ, մեխանիկներ, ինժեներներ, մաթեմատիկոսներ, կենսաբաններ, քիմիկոսներ. (անվճար ճաշի և սրճի ընդմիջումներով): Անհնար է, որ մի քանի հազար հայ մասնագետների նմանօրինակ ուղեղային գրոհները չհանգեցնեն զարմանալի արդյունքների և նախագծերի: (Ի դեպ, շատ քչերն են ուշադրություն դարձրել այն բանին, որ ուղեղային գրոհների գաղափարն իրականացրել է Ստալինը` պահելով գիտնականներին ճամբարներում, բավական լավ պայմաններում և խրախուսելով նրանց գիտատեխնիկական գործունեությունը: Այնտեղ ծագած շատ գաղափարներ կիրառվել են պատերազմի ժամանակ և դրանից հետո):
Անհրաժեշտ է արագ ստեղծել կամ բարեփոխել նախագծային գրասենյակները և աշխատանքի մեջ ներգրավել արդեն գործազուրկ գրագետ ինժեներներին և նախագծողներին (նրանց թվում նաև տարեցներին):
Հարյուրավոր միջոցառումներ կան դեռևս անցկացնելու, սակայն այստեղ կանգ առնենք:
Այս ամենի համար անհրաժեշտ են մեծ ֆինանասկան ներդրումներ (քանի դեռ փողերը չեն վերածվել թղթի): Մինդեռ ոչ մի տեղից չենք կարող փող վերցնել: Նույնիսկ արտասահմանի հայերը չեն օգնի (մեր իշխանությունների հանդեպ անվստահության պատճառով, ինչն առաջացել է իշխանությունների անդադար հափշտակումների հետևանքով): Բայց փող ունեն հայ օլիգարխները:
Այսպիսով, ընտրություն չկա: Կա´մ հայ ժողովուրդը կոնսենսուսի կգա տեղի օլիգարխների հետ, կօգտագործի այդ օլիգարխների փողերը և կանի անհրաժեշտ քայլեր` կորուստները նվազագույնի հասցնելու համար, կա´մ կկործանվենք բոլորս միասին (ինչպես բացատրեցի, հուսով եմ, դա արեցի համոզիչ, օլիգարխները կընկնեն առաջինը, որտեղ էլ որ լինեն` Հայաստանում, Արևմուտքում թե Ռուսաստանում):
Սա, այսպես ասած, ընդհանրական միտքն է:
Շատ կարևոր են մանրուքները: Հենց այն, թե ինչպես պետք է հասնել կոնսենսուսի, ինչպես պետք է օրենսդրորեն ամրագրել դրանք, ինչպես պետք է օգտագործել այդ փողը, և վերջապես ինչպես պետք է երաշխավորել օլիգարխներին, ովքեր կարտահայտեն իրենց պատրաստակամությունը` համագործակցելու ժողովրդի հետ, որոշակի փոխհատուցմանբ:
Անցնեմ այս հարցերին: Այստեղ կարող են լինել տարբերակներ, կարող են լինել նաև հաշվի չառնված մանրամասներ, որոնք կպարզվեն գործի ընթացքում:
Կոնսենսուսի վերաբերյալ իմ առաջարկությունը հետևյալն է.
1. Օլիգարխների բոլոր միջոցները, որոնք անհապաղ ներդրվում են փրկարարական ծրագրերի մեջ, ժողովուրդը կհամարի տվյալ օլիգարխին պատկանող սեփականություն (չնայած բոլորը գիտեն, որ դա ժողովրդից գողացված հարստություն է): Այդպիսով, օրինակ, օլիգարխը ստվերից հանում է 10 միլիոն, ներդնում է համաժողովրդական ծրագրերի մեջ իր «կեղտոտ» փողերը: Այս դեպքում ժողովուրդը դրանք համարում է «մաքուր» փողեր, որոնք տվյալ օլիգարխի սեփականությունն են: Անհրաժեշտ կլինի նաև դրանք ամրագրել համապատասխան օրենքներով: Դա շատ կարևոր է: (Մտածեք, պարոնա´յք օլիգարխներ, նախքան հրաժարվելը: Վաղ թե ուշ ձեր կապիտալը, այնպես, ինչպես և դուք, կճանաչվի հանցավոր: Այս առաջարկությունը ձեզ հնարավորություն է տալիս ունենալու որոշակի կապիտալ, որը ժողովրդի կողմից ճանաչված է լեգիտիմ կամ մաքուր: Իսկ դուք համարյա թե կդառնաք հերոսներ, եթե ճգնաժամային պահին օգնության ձեռք մեկնեք ձեր երկրին):
2. Օլիգարխների բոլոր թաքցված «ազատ» միջոցները (ժողովրդից գողացված փողերը), որոնք առաջին կետի համաձայն կամովին չեն հրապարակվի, ենթական են բռնագրավման` դատական հետաքննության ռազմական դրության օրենքներին համապատասխան:
3. Օլիգարխների բոլոր աշխատող ձեռնարկությունները, որոնք արտադրանք են տալիս, առայժմ մնում են որպես օլիգարխների սեփականություն, բայց բոլոր եկամուտները պետք է ուղղվեն ժողովրդի փրկությանը: Այժմ արդեն հարստանալու ժամանակը չէ: Խոսքը ժողովրդի փրկության մասին է: Հետագայում այդ սեփականությունը կարող է մասնակիորեն մնալ այն օլիգարխներին, ովքեր իրենց կպահեն որպես ազնվաբարո քաղաքացիներ և իրենց ներդրումը կունենան ժողովրդի փրկության գործում: Ժողովուրդը դա պետք է և հաշվի կառնի:
4. Դրվում են սահմանափակումներ հողային սեփականւթյան վրա: Մի մարդը չի կարող ունենալ ավելի քան 10 հեկտար հող: Բոլոր ավելցուկները (10 հեկտարից ավելի) կբռնագրավվեն որպես պետական սեփականություն: Եթե այդ ավելցուկների վրա լինեն շինություններ կամ ձեռնարկություններ, ապա դրանց սեփականատերը պետք է դառնա հողի վարձակալը:
Այսպիսով, ի հայտ կգա մեծ քանակությամբ «ազատ» փող, որը կարելի է օգտագործել նշված անհրաժեշտ նախապատրաստությունների վրա` պատրաստվելով վատագույն ժամանակներին և պատերազմին:
5. Ինչպե՞ս իրականացնել դա
Կանխատեսում եմ մեծամիտ, թերահավատ վերաբերմունք այս նախագծի նկատմամբ. «Ահա դու ինչ-որ բան առաջարկում ես, բայց իշխանությունները և օլիգարխիան կթքեն քո ծրագրի վրա: Ախր ի´նչ կարող ես նրանց հակադրել»:
Պատասխանը շատ պարզ է: Բոլորը գիտեն, որ իշխանությունները և օլիգարխիան իրականացրել են ժողովրդի ցեղասպանություն: Մյուս կողմից` ժողովուրդը չգիտե` ի´նչ պետք է անել: Այժմ բոլորը խոսում են հեղափոխության և իշխանություններին ու օլիգարխիային պատժելու մասին: Դրա հետ մեկտեղ ժողովուրդը հասկանում է, որ հեղափոխությունը կարող է հանգեցնել մեծ արյունահեղության: Բացի դրանից, պատերազմը շեմին է (եթե դեռ չի սկսել): Այս ամենը կաշկանդում է ժողովրդին և հետաձգում է հեղափոխությունը:
Այժմ կա նոր նախագիծ (անարյուն փրկության): Եվ եթե ժողովուրդն ակտիվորեն ներգրավվի այդ ծրագրի իրականացմանը (քանի որ մեկ այլ միտք չկա), ապա հնարավոր է, որ գործն առաջ գնա: Մյուս կողմից` իշխանությունները այլևս գումար չունեն պետության գործունեությունն ապահովելու համար, և վաճառելու բան փաստացիորեն չկա: Դա անխուսափելիորեն կհանգեցնի իշխանությունների փլուզմանը: Այնպես որ, եթե իշխանությունները վերլուծեն իրադրությունը, ապա կհասկանան, որ այս առաջարկությունը նրանց միակ փրկությունն է և որ մյուս տարբերակները նրանց միայն անհաջողության են մատնելու: (Ի դեպ, ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ վարչապետ Աբրահամյանը առաջարկում է օլիգարխներին «ստվերից» հանել փողերը. դա ևս այս առաջարկության նման մի բան է, բայց կրճատված, թուլացված հարյուր անգամ: Աբրահամյանի նպատակն է միջոցներ ստանալ պետության գործունեությունն ապահովելու համար` դրանով «չնեղացնելով» օլիգարխ «եղբայրներին»: Դա չի կարող լուծել անհրաժեշտ խնդիրները: Առավելագույնը դա հնարավորություն կտա կործանումը հետաձգել մի քանի ամսով: Առանց ժողովրդի վերահսկողության, առանց ժողովրդի և օլիգարխիայի միջև նոր հարաբերությունների հաստատման ոչինչ չի հաջողվի):
Այսպիսով, կան որոշակի ուժեղ դրդապատճառներ այս նախագծի իրականացման համար (չնայած որոշ փոփոխություններին):
Շատ կարևոր է, որ այս առաջարկության մեջ կան կոնկրետ կառուցողական պահանջներ: (Սա չի կարելի համեմատել Տեր-Պետրոսյանի առաջարկությունների հետ` Սե’րժ, հեռացի’ր, քանի որ վատն ես): Մյուս դրական կողմն այն է, որ իշխանությունները չեն կարող ասել` մենք թույլ երկիր ենք, մեզանից ոչինչ կախված չէ, այդ պատճառով էլ ոչինչ չենք անում: Դա բոլորովին այդպես չէ: Եթե իրականացնենք այս առաջարկությունը, չենք լինի թույլ երկիր: Կդառնանք բավական ինքնաբավ երկիր, որին կնախանձեն շատերը:
Այժմ անհրաժեշտ է, որ ժողովուրդն ընդունի առաջարկված միտքը և սկսի իր շարժումը` դրա իրականացման համար: Այստեղ կան կոնկրետ պահանջներ (կրկնում եմ` դա շատ կարևոր է), որոնք իշխանությունը կա´մ պետք է ընդունի, կա´մ մերժի, կա´մ անի նմանատիպ այլ առաջարկություններ: Այլ հնարավորություններ չկան: Եթե ժողովուրդը կանգնի հրապարակներում և հազարավոր կազմակերպություններ նմանատիպ հարցումներ ուղղեն կառավարությանն այս առաջարկությամբ, իշխանությունը ստիպված կլինի ինչ-որ բան պատասխանել: Ինչպես բոլորս ենք հասկանում, իշխանությունը պատասխաններ չունի: Եթե ժողովուրդը ցուցաբերի վճռականություն, իշխանությունն ստիպված կլինի կա´մ ընդունել այս նախագիծը (հնարավոր է որոշ վերափոխումներով), կա´մ ստիպված կլինի ցեղասպանությունից հետո նաև թքել ժողովրդի վրա: Բայց ոտքի կանգնած ժողովրդին այլևս ծնկի չես բերի:
Հատուկ դիտավորությամբ չեմ նկարագրում այս գործընթացի մանրամասները: Ինչպես տեսնում եք, այս գործընթացի զարգացման շատ տարբերակներ կան և, բացի դրանից, այստեղ անհապաղ կներդրվեն ՙկերպարանափոխվող ճիվաղներ՚ և հավակնոտ քաղաքական գործիչներ, որոնք երբեք և ոչինչ չեն ընդունի, եթե դա իրենցից չբխի: Փա՛ռք Արարչին, այժմ Հայաստանում արդեն շատ մարդիկ կան, ովքեր հասկանում են թե ի´նչ է իրականում տեղի ունենում, և հուսով եմ` նրանք կհուշեն, թե ինչպես պետք է գործել:
Մեր նշանաբանը պետք է դառնա հետևյալը` յուրաքանչյուրը, ով կոտնահարի քաղաքացու արժանապատվությունը և նրա իրավունքները, մեր թշնամին է: (Այս կարգին են դասվում նրանք, ովքեր գրպանել են ժողովրդական սեփականությունը, խորհրդարանական-ՙկերպարանափոխվող ճիվաղները՚, ովքեր ցեղասպանական օրենքներ են գրում, իշխանությունները, ովքեր բարձր պաշտոններ են տվել ակնհայտ գողերին և դիլետանտներին, օլիգարխները, որոնք թալանել են երկիրը, ՙկերպարանափոխվող ճիվաղները՚, որոնք ուղիղ նշանառությամբ հարվածել են արդյունաբերությանը, գիտությանը, կրթությանը և բժշկությանը և այլն):
Ելեք պայքարի առժանապատիվ Հայաստանի և բարքավաճող հայության համար:
2 քննարկումներ
Гегам