ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Tuesday, February 3, 2015 14:10 - չքննարկված
Չես իմանա ով ում տերն է, ով ում հերն է…
http://armarlur.com/ը գրում է
Նախախորհրդարանի անդամները հայտարարում են, թե ծեծի է ենթարկվել լրագրող Անուշավան Շահնազարյանը: Պարզվեց, որ իրականությանը չի համապատասխանում՝ Սուտ է, Անուշավան Շահնազարյան անունով ներկայացող անձը լրագրող չէ: Իսկ թե ի՞նչ մասնագիտություն ունի՝ հայտնի չէ: Հայտնի չէ նաև, թե ինչո՞ւ է Անուշավանը ներկայանում որպես լրագրող: Փոխարենը, տեղեկացանք, որ նա եկել է Ռոստովից ու ներկայացնում է՝ < Արևմտյան Հայաստանի հայերի ազգային ժողով> կոչվող կասկածելի ծագում ունեցող կազմակերպությունը: Այն գործում է Փարիզում:
Հիշյալ կազմակերպության ղեկավարը նույնքան կասկածելի մի անձ է՝ Փիարի անունով: Ով Հայաստանում ներկայանում է իբրև ֆրանսահայ Արմենակ Ափրահամեան: Մի անձնավորություն, ով հայտնի է քրդերի ու թուրքերի հետ իր մութ կապերով:
Մի տեղեկատվություն ևս. Արմենակ Ափրահամեան ներկայացող կասկածելի այս անձը Ժիրայր Սեֆիլյանի մտերիմ ընկերն է: Ի դեպ, Արմենակը հայտարարում է, թե ինքը արցախյան ազատամարտի մասնակից է: Պարզվում է սա ևս մի խայտառակ ՍՈՒՏ է:
Հիմա պարզ է չէ՞, թե Նախախորհրդարան կոչվածում ովքե՞ր են հավաքվել:
Հետևությունը թողնում ենք համապատասխան կառույցներին:
Hraparak.am-ը գրում է.
Հովսեփ Կուբաթյանի facebook-յան էջում են տեղադրված այս նկարները: Առաջին պահին, երբ աչքովս ընկան, ուշադրություն չդարձրի: Հաջորդ պահին մտածեցի՝ ո՞վ է իշխանության սիրելին, որ նկար ունի և՛ ՀՀ նախագահի, և՛ ԼՂՀ նախագահի, և ՀՀ առաջին տիկնոջ հետ: Հետո չհավատացի, ինչ որ տեղ նաև սարսափեցի, որ նա Բերձորում ծեծված անկախ լրագրողն է, ով, եթե չեմ սխալվում գերմարդկային ջանքերով Նախախորհրդարանի երթն էր նկարում: Կուբաթյանը նկարների տակ հետևյալ գրառումներն էր արել. «Ղարաբաղցիք լրիվ ոնց-որ խառնել են սաղ, ծեծել են «անկախ» լրագրողին»:
Սա ի՞նչ բան է, չհասկացա: Անկախ, անկախ, այդքան էլ անկա՞խ լրագրող: