ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Sunday, February 1, 2015 3:32 - 1 քննարկում
Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 7 տարիներին Հայաստանից արտագաղթել է 330 հազար մարդ. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հույսերը, որ Ռուսաստանում տիրող տնտեսական ծանր իրավիճակը կստիպի հայաստանցիներին վերադառնալ և դրանով իսկ կնվազի Հայաստանից արտագաղթի ցուցանիշը, չեն իրականանում: Արտագաղթի տեմպերը շարունակում են աճել:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն, 2014 թվականի ընթացքում Հայաստանից անվերադարձ հեռացել է ավելի քան 47 հազար ՀՀ քաղաքացի, ինչը 5 հազարով կամ շուրջ 12 տոկոսով գերազանցում է 2013-ի ցուցանիշը: Այսպիսով, Սերժ Սարգսյանի պաշտոնավարության 7 տարիների ընթացքում, զուտ պաշտոնական ցուցանիշների համաձայն, Հայաստանից արտագաղթել է 330 հազար հայաստանցի: Ոչ պաշտոնական ցուցանիշներով, թիվը հասնում է 380 հազարի: ԱՎԾ-ի երեկ հրապարակած թվերի համաձայն, անցած տարվա ընթացքում ավելի քան 22 հազար հայաստանցի հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից»։
1 քննարկում
Տիգրան Նահապետյան