ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, January 29, 2015 14:39 - 3 քննարկում

ՈՒԶՈՒՄ ԵՄ ԳԱԼ …

ՈՒԶՈՒՄ ԵՄ ԳԱԼ …È+i©Íéi¢iíiÂi»iíÍÇi¿iØȦiêiÉÈ+iì- Nonna Arzumanyan Hovsepyan-i½

Ուզում եմ գալ, բայց չեմ կարող
Ոտքերս թույլ չեն տալիս՝ շարժվել
Ուղեղս զգում է թե՝ դու ի՜նչ ահավոր
Վիճակում ես հայտնվել,
Դրա համար հրահանգ չի տալիս քայլեմ, գամ
Տեսնեմ քեզ հիասթափվեմ
Քեզ թշվառ վիճակում տեսնելուց:

Ուզում եմ գալ, բայց չեմ կարող
Ոնց կարող եմ տեսնել իմ հարազատներին՝
Տառապում ու չարչարվում են
Խայտառակ վիճակում են հայտնվել
Ի՞նչի, հացի և լույսի համա՞ր,
Խուժան ոճրագործ և ավազակներ
Զավթել են ժողովրդի իրավունքներն
Իշխանության ստվերի ներքևում
Անում են ամենը, ինչ կարողանում են
Կարծես իրենց տատիկից են ժառանգել
Շնաձկան նման ուզում են բզզել արյունը, տեսնեն
Ծծեն արյունը բարեսիրտ, ազնիվ մարկանց:

Չեմ կարում գալ տեսնել երկրում
Ինչե՜ր են անում խուժաներն անհավատ
Ովքեր մոռացել են Աստծուն
Շրջել անխիղճներ՝ հանդեպ Հայրենիքի
Քանդում ամենը, ինչը որ կարող է պաշտպանել
Մեր Հայրենիքը,
Հեռացնում են կուլտուրական մարդկանց,
Լինեն նրանք դասախոս կամ գիտնական,
Դատարկում են երկիրն հասկացողներից
Հայրենասեր դիվանագետ և մտավորականներից,
Զրկում են ապագա սերունդը իմացականությունից
Շրջեն մեկական դատարկ տակառների նման
Երկիրն էլ մնա անտեր, անտիրական
Շրջի խաղալիք անբանների ձեռում
Մնա մշտական թույլ և անկարող
Շրջի կռվախնձոր և կթան կովը բոլորին:

Անցյալում, Սփյուռքից գալիս էին հայեր
Մայր հայրենիքի հողից վերցնում մի ափ հող
Տանում իրենց երկրում մասունքի նման պահում,
Շնչում էին նրա հոտն ու բույրը հզորանում,
Ուժ էին ստանում Հայ արքաներին նման հողից,
Իսկ հիմա, Աստված իմ, ինչե՜ր ասես չեն անում,
Սփյուռքից Հայրենիք գալ ցանկացողներին
Նրանց ովքեր հավատում են «Արի տուն»-ին
Ցույց են տալիս աստղերը երկնքի
Պատից պատ են խբում նրանց
Ովքե՜ր չունեն լիքը փող,
Բայց ուզում են ապրել Հայրենքում խաղաղ և ապահով
Չհաստատվեն Հայրենիքում,
Ծեծում, անպատվում, փախցրելու նրանց
Հայրենիքում հաստատվելուց,
Նրանք հաստատ են իմանում
Պաշըպոզուքներն իշխանությանը
Թե հենց Սփույռքից վերադառնան հայեր
Միանան իրենց հարազատներին
Ձեռք ձեռքի են տալով շրջելու են մեկական հսկաներ
Տորքան գեղերի և Դավիթ անհաղթների,
Հետքն էլ անցնեն հաջորդ հանգրվանի
Շուր բերեն իրենց աթոռներից
Հաստատելու կարգ ու կանոն
Հայրենի երկում և սկսի վերաշինումը
Ապագա պայծառ հայրենիքի:

Դու մի նեղացի՝ Երկիր իմ թանկագին
Մի օր ես կգամ ինձ հետ եմ բերելու
Նորից կամք ու կորով, բաժանեմ հարազատներիս,
Ձեռք-ձեռքի մղենք հարատև պայքար,
Հանուն մեր նպատակին
Ազատագրենք մեր Երկիր
Ոսոխի ճիրաններից
Նորից տեսնենք պայծառ արևը կապույտ երկնքում
Վերադառնան հեռավոր պանդուխտ երամները նորից
Ճլվողեն թռչուններն այգիներում
Վերադառնա ժպիտը նորից
Մարդկանց դեմքերին
Զգան իսկապես, որ ապրում են իրենց Հայրենիքում՝
Ազատ անկախ խաղաղ պայմաններում:

ԱԲԻԿ ՂԱՆԴԻԼԵԱՆ

Սեպտեմբեր 04. 2014



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Suren
Jan 29, 2015 19:50