ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, January 19, 2015 3:56 - 1 քննարկում

ՉՄՈՌԱՆԱՔ ԵՐԱԽՏԱԳԻՏԱԲԱՐ ՀԱՐՑՆԵԼ ԹՈՒՐՔԻՆ – Ո՞ՆՑ ԷՐ ՀԱՄԸ ԻՄ ՄՅՈՒՍ ՁԱԳԵՐԻ:Ժաննա Գալստյան

1466142_547984491943244_1979022516_n
Այսօր մամուլից տեղեկացա, որ Անգլիայի Միացյալ Թագավորության օժանդակությամբ, Հայաստանում իրականացվում է ապշեցուցիչ մի ծրագիր` «ԹՈՒՐՔԸ, ՈՐ ՓՐԿԵՑ ԻՆՁ»: «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն հավաքագրում է պատմություններ, որը հրապարակելու է թուրքերեն, անգլերեն և հայերեն լեզուներով՝ «100 ՏԱՐԻ … ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ» վերնագրով:
«Թուրքը, որ փրկեց ինձ» ծրագրի շրջանակներում հավաքագվրում են պատմություններ՝ ներկայացվելու են իրական մարդկանց պատմությունները, ում նախնիները վերապրել են Ցեղասպանությունը և փրկվել են թուրք հարևանի, ընկերոջ կամ իրադարձությանն ականատես հասարակ մարդու կողմից: Սակայն այս գրքում բացակայելու է “ցեղասպանություն” բառերզրը, բացակայելու են հաստատող փաստաթղթերը և այլն:
Ինձ համար պարզ էր Թուրքական կառավարության այս նոր ու լպրծուն ծրագրի նպատակայնությունը Ցեղասպանության 100 ամյա տանդեմին:

Բայց մի բան է, երբ կարդում ես ծրագրի մասին, մեկ ուրիշ բան է, երբ տեսնում ես այդ ծրագրի իրականացումը նույն օրը:

Եվ այսպես. այսօր էր, երբ ՖԲ-ի իմ էջում ես գրեցի հետևյալը՝

“Կարսեցի մայրս պատմում էր, որ գաղթի (տատիս լեզվով ասած՝ փախեփախի) ժամանակ, տատս ստիպված է եղել 2 օր մորս ու մորաքրոջս թողնել մի թուրք ընտանիքում, նրանց վճարելով 30-ական ոսկի յուրաքանչյուր երեխայի համար”:

Եվ, ինձ համար անսպասելի, հավանաբար կամ արդե՛ն այդ ծրագրի գրանտների մեջ ներառված հայերից մեկը, կամ գուցե մեկը, որն ուզում է թոթափվել մեր պատմական ողբերգության ծանրությունից ու շտապ ցանկանում են եվրոպացի լիբերալ դառնալ, ինձ պատասխանեց հետևյալ տողերով՝
– Այստեղ դավաճանությունը ինչու՞մն է կայանում … Մի՞թե մենք զրկված ենք երախտագիտության զգացմունքից այն մարդկանց հանդեպ, որոնք անտեսելով իրական վտանգը իր անձի ու ընտանիքի հանդեպ, օգնության ձեռք է մեկնել կոտորածի դատապարտվածին: Վատի մասին խոսելիս լավը նշելը չէի համարի դավաճանություն:

Ես նրան պատասխանեցի՝
– Տղաս, վճարովի Երախտագիտություն չի լինում: Թուրքի այդ արարքը՝ արդեն առևտուր է: Վիճակից, առիթից օգտվելով՝ հարստանալու ձգտում:

Եվ նորից պատասխան հակահարված ստացա՝
– Ընդհակառակը, իսկական երախտագիտությունը վճարովի է լինում, մենակ այն պարզ պատճառով, որ առանց քեզ նեղություն տալով, ուրիշին լավություն չես անի …

Ես սրտումս այրոց զգացի…Մեծ մորիցս ինձ փոխանցվեց նրա մինչՆախճիրյան ապրումը…
Ուզում եմ այս նոր “լիբերալ” մտածողությամբ հայերին պատասխանել՝

– ՉՄՈՌԱՆԱՔ ԵՐԱԽՏԱԳԻՏԱԲԱՐ ՀԱՐՑՆԵԼ ԹՈՒՐՔԻՆ – Ո՞ՆՑ ԷՐ ՀԱՄԸ ԻՄ ՄՅՈՒՍ ՁԱԳԵՐԻ:

p.s. Ժաննա Գալստյան Edward Hakobyan -ն է ինձ ընդդիմադիր «հայը»



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արա Հովհաննեսյան
Jan 19, 2015 21:31