ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, January 16, 2015 10:40 - չքննարկված

Այդ տհաս, կիսագրագետ ռուսը չէր կարող գիշերով կողմնորոշվել ու շարժվել դեպի Թուրքիայի սահմանը

Համլետ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Գյումրիում սահմռկեցուցիչ հանցանք գործած այդ ռուս զինվորը մեկ ամիս է ինչ ծառայում էր ռուսական 102-րդ զորակայանում։ Նոր ծառայության եկած զինվորին մեկ ամսում մեկ կամ երկու անգամ հազիվ քաղաք դուրս գալու թույլատվություն տված լինեն։ Նա այդ մեկ կամ երկու անգամով չէր կարղ ծանոթանալ, մտերմանալ ու ինչ որ հողի վրա այնպես թշնամանալ սպանդին զոհ դարձած ընտանիքի կամ նրա որևէ անդամի հետ որ այդպիսի սրասափելի հանցանք կատարեր։ Նա նաև պատահաբար չի հայտնվել այդ բնակարանում։ Գիշերով զորակայանը ավտոմատը ձեռքին լքած զինվորը պատահական թափառումների չէր դուրս գա որ մի բաց դուռ տեսներ ու ներս մտներ սկսեր մարդկանց գնդակահարել։

Սա վրեժ չի, սա կենցաղային հողի վրա թշնամանքի հանգուցալուծում չի։ Սա թալան կամ զինված հափշտակություն չի զուգակցված սպանություններով։ Սա նաև խելագարության նոպայի բռնկում չի որովհետև մարդը շոր ու կոշիկ է փոխել, զենքը հատուկ մի նկատելի տեղում դրել ու նոր է հեռացել հանցանքի վայրից։

Սա պարզ սադրիչ սպանություն է ամենահրեշավոր ձևերով որպեսզի սադրանքը կատարյալ լինի ու անպայման աշխատի։

Սա նաև մեկ հոգու ձեռքի գործ չի։ Այդ տհաս, կիսագրագետ ռուսը չէր կարող գիշերով կողմնորոշվել ու շարժվել դեպի Թուրքիայի սահմանը առանց լուրջ նախապատրաստական ու ուսուցողական վարժանքների։

Իմ համեստ կարծիքով սա հատուկ կազմակերպված սադրանք է՝ բավականին լուրջ նպատակներ հետապնդող և հեռուն գնացող սպասելիքներով։

Ինչևէ, կապրենք կտեսնենք։

Ցանկանանք շուտափույթ առողջացում վիրավոր փոքրիկին, իսկ նրա զոհ գնացած հարազատներին էլ Աստծո արքայությունը։

Մեր երկրին ու ժողովրդին էլ համբերություն և սառը դատողություն սխալ քայլեր ու սխալ եզրահանգումներ չանելու համար։

Աղբյուրը` https://www.facebook.com/hamlet.abrahamy…



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ