ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, January 16, 2015 9:51 - 2 քննարկում

ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱ՞, ԹԵ՞ – ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Arthur Armin
Անկախ Պերմյակովի իբր հոգեկան հիվանդ լինելու կասկածելի վարկածի հավանականությունը, անկախ ՀՀ և ՌԴ սհամանադրություններով հանցագործին հանձնելն ու չհանձնելը, կամ իբր բացթողումի պատճառով ռուս զինվորի ազատ տեղաշարժը ՀՀ տարածքում, այսօր Հայաստանի հասարակության հավաքական հոգեբանությունը գտնվում է դիվերիսայի ենթարկվածի վիճակում:
Հայաստանի ժողովուրդն այս մասնավոր դեպքից բնականորեն ունենում է ընդհանրացնող ընկալում և եզրակացություն՝
ՀՀ իշխանությունների վարած կրավորական ստրկամտության պատճառով, ՀՀ պետությունը չունի տարրական սուվերենություն, և ռուսական բանակի ներկայությունը Հայաստանում՝ ոչ թե դաշնակցի, այլ վասալ երկրի տարածքում նրա ռազմական ներկայությունն է միայն:
Տեղի է ունենում ավելին՝ հայ ժողովրդը հավաքական ռուսի կերպարը սկսում է ընկալել որպես իր երկիրը ստրկության ենթարկած դեգենեռատ Պերմյակով բարբարոսի կերպար, որի որոշումները անբեկանելի են նույնիսկ մասնավոր դեպքերի առումով: Տեղի է ունենում հավաքական հոգեբանության մեջ վանողականություն և անջրպետի խորացում:
Հիմա, սա կարող էր լինել նաև դրսի` այս կամ այն ուժերի հետախուզական ծառայությունների կողմից հաշվարկված քայլ: Եվ այսպիսով՝
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱ՞, ԹԵ՞ – ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sos
Jan 17, 2015 13:58