ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, December 25, 2014 15:55 - 1 քննարկում

Անբարոյական սրիկան առաջինն է բոլորին կոչում է անբարոյական :Դեմոյան թուրքական լրտեսը բացահայտման պահին

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը շատ արագ փորձել է հրաժարվել ասուլիսում ավելի վաղ իր արած հայտարարություններից: Հիշեցնենք, որ ինչպես արդեն հաղորդել էինք, նա ասել էր, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակ միտում կա միջոցառումներ անել իբր ցեղասպանության մասին, բայց խոսել բարի թուրքերի մասին, թե ոնց են հայերի կյանքը փրկել՝ անտեսելով այն 1.5 մլն ցեղասպանված հայերի ճակատագիրը: Հայկ Դեմոյանը կոչ-հորդոր հղեց սփյուռքահայերին եւ ՀՀ քաղաքացիներին, որոնք կփորձեն Թուրքիայի կամ այլ տարածքում Ցեղասպանության մասին միջոցառումներ, ծրագրեր իրականացնել. «Համագործակցում են Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ, 10-ից 9-ը Թուրքիայի հատուկ ծառայություններն են իրականացնում»: Նա հայտարարեց, որ ցավոք, խոսքը միայն Սփյուռքի մասին չէ. «Կան ՀՀ պաշտոնյաներ, որոնք փորձում են խոչընդոտել իմ գործունեությունը, որպես միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար: Եղել են դեպքեր, երբ ես համայնքներից մեկում հրավիրել եմ քննարկելու մեր ռազմավարությունը՝ 100-ամյակի հետ կապված, եւ Երեւանից մարդիկ, պաշտոնյաների են զանգել, հորդորել են, կարգադրել են, որ դա չանեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/12/25/528337/

© 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Gagik
Dec 26, 2014 6:52