ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, October 16, 2014 18:34 - չքննարկված

«ՆԱՌԱ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ ՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՐՀԸ»

Naira_Aharonyan_2Երկնային Պարգեւ և Շնորհք է համարվում, երբ մարդիկ ծնվում են յուրահատուկ ՁԻՐՔԵՐՈՎ, իսկ երանելի են նրանք, ովքեր հասակ են առնում հասկացող վերաբերմունք ունեցող և հոգատար ընտանիքի հովանու ներքո՝ սնվելով մարդկային, ընկերական և Հայրենիքի նկատմամբ սիրով լցված գիտելիքներով, որոնց լույսի ներքո ԺԱՅԹՔՈՒՄ են անհատի ձիրքերը:

Այսպիսի շնորհքներով օժտված է ՆԱՌԱՆ, որը իր ուսմանը զուգահեռ աշխատել և զարգացրել է ՍԵՐԸ արվեստի նկատմամբ, անսպառ հակումն ու ձիրքերը: Նառայի գեղարվեստի ճանապարհը սկսվել է, երբ նա պատանի միջնակարգ ուսումնառության աշակերտ էր:

Նրա կամքն ու կորովը, սերը արվեստի հանդեպ և հետևողական աշխատանքը նոր հորիզոններ բացեցին աղջկա առջև: Շատ շուտով նա իր արվեստի աշխատանքային ոճում ու նկարների արտահայտության մեջ ձեռք բերեց բավական հասունություն՝ ներշնչվելով և սկսելով օգտվել մանկապատանեկան հեքիաթներից և մարդկային կյանքի առօրեական անցուդարձի միջից քաղելով սեփական նկարների նյութերը: Նա լավագույնս օգտվեց մարդկանց միջև փոխհարաբերությունից ծնվող երևույթներից՝ չմոռանալով մարդկանց ներսում թաքնված «երկրորդ անձի» մասին, որը երբեմն կարող է բարի լինել, իսկ երբեմն էլ՝ ունենալ չար դրսևորումներ:

ՆԱՌԱՆ իր արվեստի ճանապարհին հաջող ցուցահանդեսներ ներկայացրեց տարբեր երկրների քաղաքներում: Ցուցահանդեսները մշտապես արժանանում էին բոլորի անկեղծ գնահատանքին: Երիտասարդ նկարչուհին իր վերջին ցուցահանդեսը բացեց 2014 թվականի հոկտեմբերի 4-ին, Ա. Իսահակյանի անվան գրադարանում՝ ներկայացնելով զանազան նկարներ իր աշխատանքների ուրույն շարքից:

Ի սրտե ցանկանում ենք, որպեսզի նա հաջողությամբ շարունակի իր արվեստի ճանապարհը՝ բացելով նորանոր հորիզոններ, ծաղկեցնելով իր արվեստը, ինչը հպարտություն է Հայրենիքի և ողջ հայության համար:

Հարազատի ջերմ Շնորհավորանքներ թանկագին ՆԱՌԱՅԻՆ և թող հաջողությամբ լի նվաճումներ գրանցվեն նրա գեղարվեստի ճանապարհին:

ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ – ՂԱՆՏԻԼՅԱՆ
Կանթեղ Հայկականից՝
Հալեպ, 2014 թ. Հոկտեմբերի 8

Small-2

Ȧi¦ÍÇiíi« iÅiíÍÇi½iÂiÑÍÇ iêÍéi¢iíiÂi©i¦iíi»iíi içÍÇi+iíiÂ
ȦiÂiíiÂi©Íéi ÈÁi¦iíiÂiíi»È¢iíi+iÂiíiÀÍâi©i®ÈÁÍÇiÑi» Íç ȦiÁi¢i©ÍÇiäiíÍÇiñi i©Íé iäiíÍÇiñi¿iÄiÑÍÇi+iíi»iÑi+iêÍéi¢iíiÂi©i¦iíi»iíi içÍÇi+iíi Ȧi¦ÍÇiíi« iÅiíÍÇi½iÂiÑÍÇiäiíiÂi»iíi»iíi iÇiíiÂiñiÑi¢iÂiÑÍÇi½ ÈÂiíÍÇiñiíÍÇi©Íéi¦iÂiÑÍÇ-1
Naira_Aharonyan's_works2 - Copy
Naira_Aharonyan's_works3
iäiíiÂi»iíi»iíi iÇiíiÂiñiÑi¢iÂiÑÍÇi½ ÈÂiíÍÇiñiíÍÇi©Íéi¦iÂiÑÍÇ-2iäiíiÂi»iíi»iíi iÇiíiÂiñiÑi¢iÂiÑÍÇi½ ÈÂiíÍÇiñiíÍÇi©Íéi¦iÂiÑÍÇ-3
Naira_Aharonyan_2
ՆԱԻՐԱ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԱՀԱՐՈՆՅԱՆ

Ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 19 ին, Երևանում: Հայրը եղել է ճարտարագետ, մայրը՝ ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ, որի շնորհիվ սերել և ներշնչվել է պոեզայից: Բոլոր երեխաների նման՝ մայրիկից լսել է պատմվածքներ ու բանաստեղծություններ Թումանյանի, Չարենցի, Սևակի, Պուշկինի, Լերմոնտովի և Մայակովսկու աշխատանքներից, որոնք թողել են անջնջելի դրոշմ Նառայի ներաշխարհում: Նրա աշխատանքներում հստակ է երազանքների աշխարհը, որը արթնացնում է մանկության հիշողությունները, գուցե՝ ենթագիտակցական մակարդակում, երեխայի պես երազում է թռչել ինչպես թռչունը, սիրում է աստղերն ու ամպերը: Երկար ժամանակ մտածել է, թե ինչո՞ւ մարդիկ տարբերվում են միմյանցից, մինչդեռ բոլորն էլ ունեն աչքեր, քիթ և ականջներ …: Իր այցելությունը Մարտիրոս Սարյան տուն թանգարան հիացմունք է պատճառել Նառային, և գուցե դա եղել է ապագայում նկարիչ դառնալու խթանը:
Նառան բազմաթիվ մանկական հանդեսների և գրքերի նկարազարթումներ է արել, սիրում է մանկական թեմաները, երբ կարդում է գրքերը, արդեն պատկերացնում է, թե ինչ է աշխատելու և իր առջև հստակ պատկերանում են հերոսների պատկերները: Իսկ գրաֆիկական ստեղծագործությունների մասին ասում է՝ կոնկրետ ընտրված անձ չկա, այդ բոլորը արտահայտվում է հենց այն պահից, երբ սկսում է պատկերացնել իր ենթագիտակցության մեջ պատմության հերոսներին, երբ սկսում գունավորել ու գծագրել նրանց: Նրա նկարները երբեմն վոգեկոչման աղբույր են բանաստեղծների համար:
Նառայի նկարները հարուստ են գույներով, երբեմն սև թանաքով սպիտակ թղթի վրա նկարում է հիանալի պատկերներ: Ասում է, որ գրաֆիկան իր մոտ ստացում է ոգով, իսկ թուղթն էլ իր համար կենդանի օրգանիզմ է: Անկեղծությունը, նվիրվածությունը, հումորի զգացումը այն հատկանիշներն են, որոնք օգնում են իր աշխատանքները արարելիս, իսկ բարեկամությունը միշտ էլ ունեցել է իր յուրահատուկ տեղը: Նառայի խոսքերով՝ նա երբեք չի խոստանում մի բան, որ չի կարող անել:
Նառան սիրում է աշունը և զգում է այն իր ամբողջ էությամբ՝ տարվա այս գեղեցիկ եղանակը պատկերելով իր գունագեղ տերևներով ու առասպելական երանգներով:
Նառան իր հանդիսատեսին միտ ասում է. «Շնորհակալ եմ Աստծո շնորհով, քանի որ հնարավորություն է ստեղծել ինձ համար՝ արարելու իմ յուրաքանչյուր աշխատանքը, որը ներշնչանքի յուրահատուկ արգասիք է ու նպաստում է իմ հոգևոր ընդլայնմանը: Ես ուզում եմ, որ հանդիսատեսին փոխանցվի աշխարհի անսահման սիրը, հավատը դեպի հեքիաթային աստղային երազանքները»:

Կենսագրական Այլ Տվյալներ
• 1989 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գիրք Գրաֆիկա կենտրոնը:
• 1995 թվականին` Երևանի գեղարվեստի ակադեմիան (գրքի ձևավորման բաժին)
• 2001- 2014 թվականից ապրել է և ստեղծագործել Մոսկվայում: Որպես AKT կոնցեպտուալ խմբի անդամ, 1995-1997 թվ.մասնակցել է մի շարք նախագծերի: Թողարկել է գրքեր և ամսագրեր: Այդ շրջանում սկսել է բացահայտել նոր ստեղծագործական արտահայտություններ՝ ստեղծելով յուարահատուկ ձեռագործ խաղալիքներ: Նառայի աշխատանքները գտնվում են ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի, այլև Եվրոպայի և Ամերիկայի մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում:
• 1993-2001 թթ. աշխատալ է «Այսօր» թերթի խմբագրությունում, սկզբում՝ որպես նկարիչ-ձևավորող, ապա գեղարվեստական խմբագիր: Որպես գեղարվեստական խմբագիր աշխատել է տարբեր թերթերում և ամսագրերում, ձևավորել է մանկական գրքեր և ամսագրեր։ Մասնակցել է շուրջ 60 անուն թերթերի ստեղծման և գեղարվեստական ձևավորման աշխատանքներին, որոնցից նշանակալիներն են «Պուլիկ», «Այսօր», «Ֆիֆի», «Ս-Էքսպրես», «Ֆոնֆոն», «Բոբո», «Բան-Ման», «Ութ ու կես», «10 օր», «Զոքանչ»:
• Այժմ ապրում և ստեղծագործում է՝ ԵՐԵՒԱՆՈՒՄ:
Ունեցել է բազմաթիվ նախագծեր ՆՓԱԿ-ում, Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի նկարիչների միությունում։

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
• 1989 – անհատական ցուցահանդես, Լուսաշխի տուն
• 1995 – ցուցահանդես՝ «Ex-voto» մշակույթի կենտրոն
• 1995 – Մոսկվա-Երևան ժամանակակից արվեստի ցուցահանդես
• 1996 – Interference in Private System
• 1996 – “The investigation and Development of the Event”
• «Երևանյան լանդշաֆտ» ցուցահանդես
• 2007 – «Անհատական տարածք» անհատական ցուցահանդես- գրաֆիկական գործեր, Մոսկվա
• 2013 – ցուցահանդես՝ Նաիրա Ահարոնյանի և բանաստեղծ Հովհաննես Շանթի «Մեղք ու խորան» գրքի շնորհանդեսի հետ համատեղ
• 2014 Անհատական ցուցահանդես Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում

Աղբույրներ՝ Վիքիբետիա և Ժամ Ամսագիր
Կարգավորում՝
ԱԲԻԿ ԳԱՆՏԵԼԵԱՆԻ

Երկնային Պարգեւ և Շնորհք է համարվում, երբ մարդիկ ծնվում են յուրահատուկ ՁԻՐՔԵՐՈՎ, իսկ երանելի են նրանք, ովքեր հասակ են առնում հասկացող վերաբերմունք ունեցող և հոգատար ընտանիքի հովանու ներքո՝ սնվելով մարդկային, ընկերական և Հայրենիքի նկատմամբ սիրով լցված գիտելիքներով, որոնց լույսի ներքո ԺԱՅԹՔՈՒՄ են անհատի ձիրքերը:

Այսպիսի շնորհքներով օժտված է ՆԱՌԱՆ, որը իր ուսմանը զուգահեռ աշխատել և զարգացրել է ՍԵՐԸ արվեստի նկատմամբ, անսպառ հակումն ու ձիրքերը: Նառայի գեղարվեստի ճանապարհը սկսվել է, երբ նա պատանի միջնակարգ ուսումնառության աշակերտ էր:

Նրա կամքն ու կորովը, սերը արվեստի հանդեպ և հետևողական աշխատանքը նոր հորիզոններ բացեցին աղջկա առջև: Շատ շուտով նա իր արվեստի աշխատանքային ոճում ու նկարների արտահայտության մեջ ձեռք բերեց բավական հասունություն՝ ներշնչվելով և սկսելով օգտվել մանկապատանեկան հեքիաթներից և մարդկային կյանքի առօրեական անցուդարձի միջից քաղելով սեփական նկարների նյութերը: Նա լավագույնս օգտվեց մարդկանց միջև փոխհարաբերությունից ծնվող երևույթներից՝ չմոռանալով մարդկանց ներսում թաքնված «երկրորդ անձի» մասին, որը երբեմն կարող է բարի լինել, իսկ երբեմն էլ՝ ունենալ չար դրսևորումներ:

ՆԱՌԱՆ իր արվեստի ճանապարհին հաջող ցուցահանդեսներ ներկայացրեց տարբեր երկրների քաղաքներում: Ցուցահանդեսները մշտապես արժանանում էին բոլորի անկեղծ գնահատանքին: Երիտասարդ նկարչուհին իր վերջին ցուցահանդեսը բացեց 2014 թվականի հոկտեմբերի 4-ին, Ա. Իսահակյանի անվան գրադարանում՝ ներկայացնելով զանազան նկարներ իր աշխատանքների ուրույն շարքից:

Ի սրտե ցանկանում ենք, որպեսզի նա հաջողությամբ շարունակի իր արվեստի ճանապարհը՝ բացելով նորանոր հորիզոններ, ծաղկեցնելով իր արվեստը, ինչը հպարտություն է Հայրենիքի և ողջ հայության համար:

Հարազատի ջերմ Շնորհավորանքներ թանկագին ՆԱՌԱՅԻՆ և թող հաջողությամբ լի նվաճումներ գրանցվեն նրա գեղարվեստի ճանապարհին:

Կանթեղ Հայկականից՝

ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ – ՂԱՆՏԻԼՅԱՆ

Հալեպ, 2014 թ. Հոկտեմբերի 8



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ