ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, June 26, 2014 5:33 - 1 քննարկում

Թուրքական բանակում կասկածելի մահով մահանում են հատկապես հայերը, քրդերն ու ալևիները

Թուրքական բանակում պարտադիր զինվորական ծառայություն կատարելիս կասկածելի հանգամանքներում մահացած երիտասարդների ընտանիքների պատվիրակությունն այցելել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբ և հանդիպել պատասխանատուների հետ:
Ընտանիքները հանդիպումից հետո խորհրդարանի (մեջլիս) դիմաց հայտարարությամբ են հանդես եկել:
Ընտանիքներին աջակցելու նպատակով վերջիններիս են միացել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Կարսից ընտրված պատգամավոր Մուլքիյե Բիրթանեն և Մարդու իրավունքների միության գլխամասային գրասենյակի ղեկավար Իսմաիլ Բոյրազը:
Զոհված երիտասարդներից մեկի հայրը ելույթում նշել է, որ կասկածելի մահերը շարունակվում են թուրքական բանակում:
Պատգամավոր Բիրթանեն էլ նշելով, որ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ղեկավարման շրջանում թուրքական բանակում 983 կասկածելի մահվան դեպք է արձանագրվել, ասել է. «Մահանում են հատկապես հայ, քուրդ և ալևի երիտասարդները: Անընդունելի են պետության պաշտպանության ներքո գտնվող երիտասարդների այդօրինակ մահվան դեպքերը: Բոլոր պատասխանատուները պետք է անհապաղ պատժվեն»:
http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1653



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Suren
Jun 27, 2014 11:18