ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, April 24, 2014 1:23 - չքննարկված

Հոլանտ պիտի մասնակցի Փարիզի մէջ կայանալիք Ապրիլ 24ի ոգեկոչման

Ֆրանսայի նախագահ Ֆրանսուա Հոլանտ ներկայ պիտի գտնուի Հայոց Ցեղասպանութեան 99րդ տարելիցին նուիրուած պաշտօնական արարողութեան, որ տեղի պիտի ունենայ 24 Ապրիլի երեկոյեան, Փարիզի Քանատա հրապարակին վրայ՝ Կոմիտասի արձանին առջեւ: Ֆրանսայի նախագահին գրասենեակը հաստատած է այս տեղեկատուութիւնը:
Այս առիթով հրապարակուած հաղորդագրութեան մէջ, Ֆրանսայի հայկական կազմակերպութիւններու համակարգող խորհուրդը շնորհակալութիւն յայտնած է Ֆրանսային, որ «Հանրապետութեան նախագահին միջոցով յարգանք պիտի մատուցէ Հայոց Ցեղասպանութեան մէկուկէս միլիոն զոհերու յիշատակին։ Ասիկա նշանակալի իրադարձութիւն է, զոր պէտք է գնահատել ըստ արժանւոյն՝ նկատի ունենալով Ֆրանսայի միջազգային հեղինակութիւնը», նշած է խորհուրդը։
«Հանրապետութեան նախագահին ներկայութիւնը ցոյց կու տայ անոր հաւատարմութիւնը՝ իր յանձնառութիւններուն», նշած է խորհուրդը՝ նկատի ունենալով նախագահական ընտրարշաւին ընթացքին Ֆրանսուա Հոլանտի տուած խոստումը՝ Հայոց Ցեղասպանութեան տարելիցի արարողութիւններուն ներկայ ըլլալու:
Ֆրանսայի ղեկավար ընտրուելէն ի վեր Հոլանտ առաջին անգամ ըլլալով է, որ ներկայ պիտի ըլլայ Ապրիլ 24ի ոգեկոչման ձեռնարկին։
«Ներկայութիւն՝ իր Հայաստան մեկնելու նախօրեակին, միջազգային լարուած իրավիճակին մէջ, դրոշմուած Քեսապի ցեղային մաքրազտմամբ, ինչպէս նաեւ թրքական կառավարութեան ժխտողականութեան արմատականացմամբ: Ֆրանսայի նախագահին խօսքը յատկապէս կարեւոր է եւ սպասելի, Ֆրանսայի, ինչպէս նաեւ անոր սահմաններէն դուրս գտնուող քաղաքացիներուն համար», շեշտած է Ֆրանսայի հայկական կազմակերպութիւններու համակարգող խորհուրդը՝ կոչ ուղղելով ֆրանսացիներուն բազմամարդ մասնակցութիւն բերելու Ապրիլ 24ի ոգեկոչման։

http://asbarez.com/arm/190757/



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ