ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, April 24, 2014 1:16 - չքննարկված

Կիրո Մանոյան. Պետք է ձերբազատվենք հայ-թուրքական արձանագրություններից

Մեզ հարկավոր է այս տարի ձերբազատվել հայ-թուրքական արձանագրություններից, քանի որ Թուրքիան անընդհատ օգտագործում է դրանք՝ աշխարհին ցույց տալու համար, թե Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթաց կա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը.

«Արձանագրություններով մեր կողմից Թուրքիային տված լծակը հարկավոր է հետ վերցնել»,- ավելացրեց նա:

Կիրո Մանոյանը չի ակնկալում, որ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ հայ-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժ կլինի:

«Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Ցեղասպանության ժխտման մի զոհ էլ Թուրքիայի հասարակությունն է, քանի որ զրկված է իր ճշմարիտ պատմությունը տեսնելու իրավունքից: Մեր հասարակությունն այս առնչությամբ պետք է որոշ քայլեր անի, պետք է մղենք Թուրքիայի հասարակությանը ճանաչելու իր իրական պատմությունը»,- ասաց Կիրո Մանոյանը:

Անդրադառնալով նախօրեին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի այն հայտարարությանը, թե ապրիլի 24-ին Վաշինգտոնից կոշտ ելույթ է հնչելու՝ Կիրո Մանոյանն ասաց.

«Ես կարծում եմ՝ դա այդպես չէ, ու ժամամակից շուտ արված այս հայտարարությունը կարող է մղել Թուրքիային, որ փորձեն կանխարգելիչ քայլեր ձեռնարկել: Դեռ հարկավոր է սպասել»,- ասաց նա:
http://www.aysor.am/am/news/2014/04/22/kiro-manoyan/?sw



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ