ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, April 7, 2014 17:22 - չքննարկված

Տիգրան Սարգսյանը ՌԱԿ-ի անունից շնորհակալություն հայտնեց ինքն իրեն

Մամուլում հաղորդագրություն տարածվեց Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության անունից ՀՀ վարչապետի հրաժարականի վերաբերյալ, որում շնորհակալություն էր հայտնվում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին իր վեցամյա գործունեության համար և նշվում, որ Հայաստանում սկսված մասշտաբային բարեփոխումները սկիզբ առան միայն վերջինիս կառավարության ժամանակաշրջանում: Այդ բարեփոխումները ազդեցին պետության սոցիալ–տնտեսական իրավիճակի և քաղաքական նոր մթնոլորտի ձևավորման վրա»: Armlur.am-ն այս բարձր գնահատականի առթիվ որոշեց ստանալ ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի մեկնաբանությունը, որը բազմաթիվ մեղադրանքներ հասցեագրեց և բացահայտուներ արեց այն ժամանակ գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի վնասարարության մասին և այսօր էլ պատրաստ է ցանկացած դատարանում ապացուցել, որ «Նաիրիտ» գործարանից մսխվել են հարյուրավոր միլիոն դոլարներ հենց վարչապետի անմիջական մասնակցությամբ: -Պարոն Առաքելյան, կարծում եմ տեղյակ եք, որ ՌԱԿ Հանրապետական վարչությունը շնորհակալագիր հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի հրաժարակնի առիթով և բարձր գնահատել նրա գորխունեությունը, ինչպիսի՞ն է ձեր գնահատականը: -Նախ՝ որպես պարզաբանում նշեմ, որ այդ հայտարարությունը սփյուռքում գործող ավանդական կուսակցության հետ որևէ առնչություն չունի: Դրանք ավետիքյանական փոքրիկ խմբակի գործն է, որոնց ստեղծեց հենց Տիգրան Սարգսյանը, իր ղզիկ արդարադատության նախարարն էլ գրանցեց իբրև կուսակցություն: Սրանց ողբերգությունը նա է, որ այդպես էլ մնացին գրանցված, բայց՝ թղթի վրա: -Այսինքն կարելի՞ է ուղղակի արձանագրել, որ նախկին վարչապետն ինքն իրեն շնորհակալություն է հայտնել: -Նույնիսկ եթե հարցը դիտարկենք ներհայաստանյան տեսանկյունից, ապա գոնե մամուլը տեղյակ է, որ վերջին երկու տարում նմանատիպ կուսակցություն գոյություն չի ունեցել, իսկ իր վերջին օրերն ապրող «Ազգ» թերթի խմբագրին որևիցե մեկն այդպես էլ չընկալեց կուսակցապետ, նա մնած մարդկանց հիշողության մեջ որպես հոգնած լրագրող: Գանձագող վարչապետը փորձում էր իր համար քաղաքական հենարան ստեղծել և պատահական չէր ընտրված ՀՌԱԿ-ի վրա լայնամասշտաբ հարձակումները պետական ուժային մարմինների կողմից… -Կնշեք կոնկրետ ո՞ր ուժայինների մասին է խոսքը: -Բացի հայկական բանակաից` բոլորը` ոստիկանություն, դատախազություն, արդարադատության նախարարություն: -Արդյունքում… -Արդյունքը եղավ այն, որ ՀՌԱԿ բոլոր կառույցները հայտարարեցին իրենց գործունեությունը դադարեցնելու մասին, իսկ ես էլ լքեցի երկիրը, քանի որ իմ մնալով վտանգվում է իմ, ընկերներիս, հարազատներիս ճակատագիրը: Նրանց ճնշող մեծամասնությունն իրենց պահեցին արժանավայել և տեղի չտվեցին բազմակի ճնշումներին` հարցաքննություներին, խուզարկություններին ու բռնագրավումներին: Այդժամ էլ բաշիբոզուկներն օգտվեցին առիթից և գրանցեցին ռամկավար անունը կրող կուսակցություն, որը երբևէ չդարձավ ավանդական կուսակցության ընտանիքի անդամ: -Բայց սփյուռքի ղեկավարությունը, կարծես, այսօր էլ լավ հարաբերությունների մեջ է ՀՀ իշխանությունների հետ: – Դրանք տարբեր բաներ են, սփյուռքի ղեկավարությունը բացահայտ տեսավ, որն նրանք ՀՀ արդարադատության միջոցով ՀՌԱԿ չգրանցեցին, այլ պարզապես գողացան սփյուռքում գործող կուսակցության անվանումը, դրոշը, զինանշանը, քայլերգը և դրա համար էլ այսօր հայտարարություն են տարածում այդ անվանումով, որ տպավորություն ստեղծեն, թե սփյուռքը աջակցում է գանձագողին: Իմիջիալյոց, նախկին վարչապետիկը նույն կերպ վարվեց Հնչակյան կուսակցության հետ, պառակտեց այն դասական օրինակով: Եվ պատահական չէ, որ այսօր այդ կեղծանունը կրող խմբակը, որը ծախվեց Հանքավանում գտնվող մեկ հագստյան տնով, իմ հասցեին հերյուրանքներ է տարածում իր կայքէջում: Կարճ ասած, բաշիբոզուկների ազգանվեր գործունեությունից տուժած մեր հանրությունը տեսավ, որ նախկին վարչապետից գոհ են ադրբեջանցիները, թուրքերը, Հակոբ Ավետիքյանը, Ռուբենչիկ Միրզախանը: -Այսինքն` այս հայատարարությունով ակնհա՞յտ է դառնում, որ Տիգրան Սարգսյանն իր կործանման հետ կործանում է նաև ավանդական կուսակցություննր: -Կործանել կարելի եղած բանը, չեղածը` գոյություն չունեցողի ինչը կործանես, հենա կործանված են էլի երկու տարուց առավել… Հարցազրույցը վարեց Տաթև Հարությունյանը: Բաժիններ՝ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/143780/



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ