ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, April 2, 2014 14:38 - 1 քննարկում

Չեչեն վարձկանը հայ զինվորի մասին

Ես ակինացի եմ (Չեչնիա): Ծնվել եմ 1970թ- ին, ք. Գրոզնի: 1991թ ին մասնակցել եմ իմ ազգի ազատագրման պայքարին: 1993թ մոտ 2 ամիս չեչեն հավատացյալների հետ կռվել եմ Ղարաբաղում` հայերի դեմ:

Պայքարում էինք եղբայր ադրբեջանցիների և թուրքերի հետ «անհավատ» հայերի դեմ: Մեր ամիրայի հետ պայմանավորվել էինք, որ ամեն սպանված հայի դիմաց ստանալու ենք 200 դոլլար: 1993թ ի հունիսին մեզ` 120 շահիդներիս, ուղարկեցին հայկական Ագդերա (Մարտակերտի շրջան) գյուղի մոտ, որտեղ մենք դիրքեր գրավեցինք 203 բարձունքի վրա` անտառապատ տեղանքում: Անկեղծ ասած հայերին անվանում էի «Բազարներ» ես մի քանի անգամ նրանց տեսել էի Գրոզնու շուկայում և ատում էի նրանց, ինչպես նաև` ռուսներին:
Այստեղ մենք իմացանք, որ մեզանից քիչ հեռու տեղակայված են մեր թալիշ եղբայրները, նրանք շատ էին` մի քանի հարյուր մարդ, իսկ ադրբեջանցիներն ու թուրքերը տեղակայված էին Լենինավանի դիմաց: Հունիսի 24 ին և 26 ին թալիշներն ու ադրբեջանցիները անցան հարձակման և ստիպեցին հայերին կուտակվել ջրամբարի շուրջ:
Հետագայում, ինչպես տեղեկացա, հայերի ընդհանուր թվաքանակը կազմում էր 60-70 մարդ: Մենք առաջին անգամ բախվեցինք նրանց հետ հաջորդ օրը գիշերը, երբ հայերը փորձեցին հարձակման միջոցով անցնել մեր և թալիշների դիրքերի միջև: Թշնամու գրոհը ճնշվեց:
Ես չեմ ցանկանում խորանալ մարտի մանրամասների մեջ, սակայն ասեմ, որ չէինք սպասում տեսնել այդպիսի քաջություն և նվիրվածություն հայերի կողմից: Հայերը, որպես կանոն, գերի չէին ընկնում, գիշերային ժամերին զերծ էին մնում անկանոն կրակ բացելուց: Մենք միանգամից «կնքեցինք» այդ մարտավարության անունը` «տարօրինակ», քանզի ֆիդայիները, ինչպես նրանք էին անվանում իրենց, ունեին բարձր հոգեբանական պատրաստվածություն, խելամիտ ձևով թաքնվում էին և սիրում էին անակնկալ հարձակումները: Այս գործելաոճը սարսափ էր հարուցում թուրք եղբայրների շրջանում, որոնք մի շարք կորուստներից հետո անկանոն և խուճապահար փախուստի էին դիմում: Ադրբեջանական զորամիավորումները անընդհատ վերակազմավորվում էին դասալքության և ինքնասպանությունների պատճառով: Օգոստոսի սկզբներին ինձ հաջողվեց լսել հայերի` թալիշներին ուղղված կոչը, որը ես հիշում եմ առ այսօր. «Եղբայր թալիշներ, կովկասցիներ, մեր միջև պատերազմներն ավարտվել են դեռևս 1000 տարի առաջ, այն պահին, երբ քոչվոր թուրքերը ներխուժեցին Կովկաս: Հասել է ժամը միավորվելու: Մենք միասին պետք է դուրս մղենք թուրքերին Կովկասից:
Մենք կգնանք առաջ մինչև մեր վաղնջական սահմանները, ապա կանգ կառնենք և կսպասենք ձեզ»: Բացի այդ խոսվում էր նաև հանձնվելու մասին: Այս կոչից հետո շատերը հանձնվեցին, իսկ մյուսները զենքերով հարձակվեցին թուրքերի վրա:
Կոչ անող հայն ասում էր ճշմարտությունը, ամիր Ասլանբեկը վստահ էր, որ վաղ թե ուշ նրանք (թալիշները) կանցնեն ադրբեջանցիների թիկունքը: Զարմանալ կարելի էր` մենք, թալիշները և մյուս կովկասցիներս կռվում էինք մյուս կովկասցիների դեմ, իսկ թուրքերն ու ադրբեջանցիները խուճապահար նահանջում էին և չէին մասնակցում մարտերին: Հայերը մարտի դաշտում շատ ուժեղ են, այլ ոչ թե ռուսների կամ ադրբեջանցիների նման վախկոտ: Հիշում եմ, թե ինչպես էին լեզգիներն անվանում ադրբեջանցիներին ԱԶԵՐԲԱՌԱՆՆԵՐ (ադրբեջանցի ոչխարներ), խաբեբայության և վախկոտության համար: Ես վստահ եմ, որ այն ժամանակ մենք (վարձկաններ) ճշմարիտ ընտրություն չէինք կատարել` կովկասցին չպետք է կռվի կովկասցու դեմ անկախ կրոնական պատկանելությունից: Հայերը չէին թալանում, այն դեպքում, երբ թուրքերը զբաղված էին միայն դրանով, հայերը շատ քաջ էին և ուժեղ, դրան ի հեճուկս ադրբեջանցիները վախենում էին նրանց հետ մոտ հեռավորության մարտ վարելուց և օրերով սպասում էին օդուժի աջակցությանը:
Նրանք (հայերը) գիտեին, որ մենք կանգնած էինք իրենց դիմաց մինչև վերջ և հարգում էին մեզ, ինչպես և մենք էինք հարգում նրանց: Նրանք շարունակում էին հարձակումը մինչև դուրս կշպրտեին ազերիներին: ԱՍՏԾՈ ԿԱՄՈՔ:

Իսկ դուք` լեզգիներդ, ավարացիներդ և թալիշներդ պետք է որոշեք, կամ ոչնչացում, կամ պատվավոր պարտություն սեփական հողում: Կովկասցիերի դեմ պատերազմը ինչպիսին էլ այն լինի, անօգուտ է և վնասակար, մենք (չեչեններ) հասկացանք դա Խասավյուրտի դեպքերից հետո: Ի դեպ` ցանկանում եմ պատմել ևս մեկ դեպք հայերի հետ կապված: Այսպիսով` օգոստոսի կեսերին մեր խմբին և ազերիներին տեղափոխեցին Ասկերանի շրջան: Գիշերը մարտ սկսվեց և մեր խասավյուրտեցի Վահիդը չեզոք գոտում վիրավորվեց ուսից: Հենց մենք նահանջեցինք ելման դիրքեր` ամիր Ասլանբեկը առաջարկեց դուրս բերել մեր վիրավոր եղբորը չեզոք գոտուց: Այն պահին, երբ ցանկացանք ձայն տալ հայերին և խնդրել թույլ տալ դուրս բերել մեր վիրավոր եղբորը, ադրբեջանցիները ասացին, որ դա անելն արգելված է: Վիրավոր Վահիդը գոռում էր և խոսում էր չեչեներեն, հայերը փորձում էին մոտենալ և փրկել նրան, բայց ադրբեջանցիները թույլ չէին տալիս և կրակում էին և մեզ ասացին, որ եթե հայերը փրկելիս լինեն մեր եղբորը, ապա նրանք ստիպված կլինեն սպանել Վահիդին: Կես ժամ անց մեր եղբարներից մեկը` Իսրին, այնուամենայնիվ, ռիսկի դիմեց և շարժվեց մեր եղբորն օգնության: Մենք գոռացինք հայերի ուղղությամբ և ասեցինք, որ մեր եղբայրը գնում է եղբորը փրկելու, իսկ հայերը գոռացին, որ թույլ են տալիս: Ադրբեջանցիները ամեն կերպ փորձում էին խոչընդոտել նրանցից մեկը կրակ բացեց հայերի ուղղությամբ, իսկ հայերը ավելի սաստիկ պատասխանեցին, սակայն մեր վիրավոր եղբոր և օգնության շտապող Իսրիի ուղղությամբ չկրակեցին: Վերջում, երբ մենք հեռանում էինք Ղարաբաղից ադրբեջանցիները մեզ չվճարեցին և մենք կատաղեցինք, սակայն ամիրը`այդ իմաստուն մարդը, մեզ հանգստացրեց: Հետո, երբ մենք վերադարձանք Իչկերիա (Չեչնիա) իմացանք, որ Ղարաբաղում կռվել է նաև ղեկավար ամիրա Բասաևը: Մեզ բոլորիս մոտ ամբողջությամբ փոխվել էին վերաբերմունքները ոչ միայն հայերի այլ թուրք-ադրբեջանցիների մասին: Հայը քաջ և ուժեղ ազգ է: Նրանք կհասնեն իրենց ուզածին: Նրանք իրական լեռնեցիներ են, ունեն նամուս, ռազմիկի կանոնների նկատմամբ հարգանք: Այնքան ուժեղ չեն ինչքան մենք, սակայն արժանի հակառակորդներ են: Կարծում եմ` նաև արժանի ընկերներ կարող ենք լինել: Մենք կորցրինք 38 շահիդներ, նրանք այժմ ավելի լավ կյանքում են ապրում:
Սա է իմ պատմությունը հայերի և ադրբեջանցիների մասին, ցավոք ես գտնվում եմ հայրենիքիցս հեռու ռուսական օկուպացիայի պատճառով:
Սակայն կգա ժամանակը և ես կվերադառնամ, կհավաքեմ իմ եղբայրներին, որոնց հետ կռվել ենք Ղարաբաղում և կփորձեմ հանդիպել հայ ֆիդայիների, որոնց դեմ մենք կռվում էինք: Նրանցից մեկի անունը Մարտիրոս Կամսարյան էր: Գուցե ինչ որ մեկը կասի ողջ է նա թե մեռած:

Ի դեպ Իչկերիայի եղբայրները, որոնք կռվում էին Աբխազիայում վրացիների դեմ ևս մեծ խանդավառությամբ և գովասանքով էին խոսում հայերի մասին: Մենք չէինք հիշում որ նրանք (հայերը) անհավատներ էին, իսկ միթե այսքանից հետո կարելի է մահմեդականեր համարել ադրբեջանցիներին, իհարկե ոչ’: Խոզություններ ադրբեջանցիները հաճախ էին անում: Օրինակ, երբ մենք նոր էինք ժամանել Ղարաբաղ, նրանք վերցնում էին մեզանից զենքերը, ապա փորձում էին բաժանել մեզ և նետել առաջին գիծ, որպես իրենց ուժերին ապահովության վահան: Ապա ստիպում էին մեզ փորել փոսեր, այն դեպքում, երբ նրանք խոզի նման լափում էին: Այսքանից հետո ամիր Ասլանբեկը որոշեց դուրս բերել մեզ Ղարաբաղից:

Աղբյուրը՝ facebook Արմեն Մկրտչյան



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

hrayr
Apr 3, 2014 11:43