ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Tuesday, April 1, 2014 8:06 - 2 քննարկում
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՈՒՂՂՎԱԾ ԱԼԻԵՎԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻՆ
01.04.2014թ. Անվերապահորեն համոզված եմ, որ Հայաստանում գործող վարչապետական-հնչակյան-հայնյուզական տարատեսակ և տարաբնույթ բաշիբոզուկները կհասցնեն հասցեատիրոջը այս խորհուրդներս, քանի որ նրանց գործելաոճն ու հակահիգենիկ վիճակը ապացուցում են իրենց թուրանական ծագումնաբանությունը…
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՈՒՂՂՎԱԾ ԱԼԻԵՎԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻՆ
Գաղտնիք չէ, որ ռազմաքաղաքական, մարտավարական և ռազմավարական գործողություններում շահում է այն կողմը, որը իր հաշվարկները կատարելիս ու նախագծելիս “հագնում է հակառակորդի շապիկը”, այսինքն երևույթներին նայում է հակառակորդի “պատուհանից”… Համոզված եմ, որ երկար ժամանակ մեր հետ մրցակցելիս վերջը սովորեցիք շախմատ խաղալ, հետևաբար հետագա ասելիքս բարդ չի լինի ընկալել` Ադրբեջանի գլխին գալիք իմ կատարած հաշվարկները… Միանգամից ասեմ, որ ադրբեջանական ղեկավարությունը ներկայիս ոճով շարունակելու պարագայում ոչ մի լավ բանի չի հասցնելու երկիրը, եթե իհարկե չանեք հետևություններ իրականությունից…
Եվ այսպես… Ուշադրություն…
Մի քանի օր առաջ Բրյուսելում տեղի ունեցավ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ղեկավարների գագաթնաժողով, որից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն հայտարարեց, որ որոշվել է ապահովել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը և նվազեցնել ռուսական էներգիայի ռեսուրսներից կախումը, իսկ գազի ստացման այլընտրանք երկիր է ընտրվելԱդրբեջանը:
Ինչպես ասում են հասաք տեղ… իջեք երկնքից տղեք…
Եթե էներգակիր պաշարներ ունեցող որևէ երկրի ղեկավարի խորհրդականին թվում է, թե ծավալապաշտական Ռուսաստանը “ծալած ձեռքերով” նայելու է, թե ոնց են իրեն զրկելու հիմնական ֆինանսական միջոցներից, ապա թող չշարունակեն կարդալ խորհուրդներս…
Փորձեմ վերլուծությունս կառուցել այնպես, որ դուք` որպես ադրբեջանական պալատական խորհրդականներ, լավ պատկերացնեք սպասվելիք իրավիճակը ու շեֆին հասկացնեք գլխին գալիքը…
Այժմ պատկերացնենք այն տարբերակը, երբ Բարոզոյի ասածը սկսվի իրականացվել` Եվրոպան սկսի ուկրաինական տարբերակով սիլի-բիլի խաղալ այժմ էլ Ադրբեջանի հետ, ապա դեպքերի նման զարգացման պարագայում, Ռուսաստանի կողմից հրահրված ինչ նոր վտանգների դեմ հանդիման է մնալու ալիևյան բռնապետությունը…
ԴԵՊՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍՑԵՆԱՐ 1.
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐՔԻՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԷԹՆԻԿ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Ադրբեջանական բռնապետության դեմ սրվելու են ազգամիջյան հարաբերությունները այսօր արդեն պայքարի ելած լեզգիների, թալիշների, թաթերի և այլ ազգերի ներկայացուցիչների կողմից, որոնց նախորդ դարում դարձրել են Ստալինի ստեղծած արհեստածին “ադրբեջանցի” ազգի ներկայացուցիչ և հաշվի չեն առել նույնիսկ նրանց դարավոր պատմությունները… Եվ այստեղ է, որ չի բացառվում նրանք իրենց ազգային անվտանգության խնդիրները վերջնականապես լուծելու համար օգնություն խնդրեն Ռուսաստանից` իր կազմի մեջ ներառելու ակնկալիքով, մանավանդ այն շրջանների ազգային փոքրամասնությունները, որոնց տարածքով անցնում են Ադրբեջանի էներգակիր կոմունիկացիաները…
Մնացած հետևանքները և զարգացումները վերլուծելը համարում եմ անիմաստ, քանի որ այդքան էլ վատ կարծիքի չեմ ձեր մասին…
Նման զարգացումներից խուսափելու համար Ադրբեջանը ստիպված է մեղմել 100-ամյա բացասական տրամադրության կուտակումները ազգային միավորների մոտ, իսկ դրա համար ի՞նչ պետք է անի երիտասարդ ալիևը…
Այո… այո… շտապ ճանաչի Արցախը անկախ պետություն, իսկ մնացած ազգերին էլ տա ավտոնոմ կարգավիճակ, իսկ Ադրբեջանն էլ դառնա Դաշնային հանրապետություն…
ԴԵՊՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍՑԵՆԱՐ 2.
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՐՊԵՍ ՏԱՐԱՆՑԻԿ ԵՐԿԻՐ, ՆԵՐՔԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԷԹՆԻԿ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՀՐՈՒՄ
Ցավոք այստեղ մեծ դերակատարություն կհատկացվի ջավախահայությանը, որոնց ճնշող մեծամասնությունը սերտ կապերի մեջ է Ռուսաստանի քաղաքական և տնտեսական վերնախավի հետ, իսկ եվրոպա-ադրբեջանական փոխկապակցող ուղղին անցնում է մեր հայրենակիցների տիրապետության տակ գտնվող տարածքներով, հետևաբար, երբ պուտինյան քաղաքականությունը իր ծրագրերի մեջ ներառեց ջավախահայության “ակտիվացումը”, ապա վստահ եղեք, որ հաշված ժամերի հարց է կրեմլյան ցանկացած սցենարի իրականացում Վրաստանում…
Նշվածին եթե ավելացնեք Վրաստանում առկա Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման ոչ քչաթիվ քաղաքական գործիչների ելույթները` հիմնվելով նույն ռուսական ծավալապաշտական վտանգը չեզոքացնելուն ուղղված, ապա պատկերը կամբողջանա…
Այս տարբերակում էլ ստացվում է, որ Ադրբեջանը վերջնականապես կտրվում է Եվրոպայի հետ ուղիղ առևտրական խոշորամասշտաբ հարաբերություններից և, շրջափակված լինելով մեծ վառելիքի պաշարներ ունեցող լուրջ մրցակից երկրներով` Իրան, Թուրքմենիա, Ռուսաստան և Ղազախստան, ստիպված պետք է այլ ուղիներ փնտրի դեպի միջազգային շուկա…
Եվ այս դեպքում կամ խնդրում է Ռուսաստանին միասին արտահանել էներգակիրները, կամ Հայաստանը դառնում է միակ լուրջ գործընկեր ադրբեջանական էներգակիրները իր տարածքով թուրքական գործող էներգետիկ կոմունիկացիաներին միացնելու համար, բայց դրա համար ի՞նչ է պետք անի երիտասարդ ալիևը…
Այո… այո… շտապ ճանաչի Արցախը անկախ պետություն, քանի որ հենց նրա տարածքով էլ անցնելու է գազատարն ու նավթատարն, և շտապ նորմալացնի հարաբերությունները Հայաստանի հետ` փոխհատուցի հասցված վնասներն ու դառնա գործընկեր` շախ և մատ անելով իր բոլոր էներգետիկ հակառակորդներին…
ԴԵՊՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍՑԵՆԱՐ 3.
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ԻՐ ԿՈՂՄԻՑ ՍԱՆՁԱԶԵՐԾԱԾ ՊԱՏԵՐԱՄԶՆԸ ԸՆԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ
Ինչ է սպասվում այս պարագայում: Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը ամբողջությամբ ռուսական վերահսկողության տակ է, ստիպված Ռուսաստանին միանալու հանրաքվե է կազմակերպում և անցած ընտրությունների նման առանձնակի ջանք չի թափում այն կեղծելու համար, քանի որ ՀՀ քաղաքացիների մոտ կառաջանա ֆիզիկական գոյության պահպանման բնական բնազդային պահանջ ու ժողովրդի մեծ մասը` Ղրիմի սցենարով առաջնորդվելով, կողմ կքվեարկի Հայաստանը Ռուսաստանի կազմում ներառելու համար: Իսկ այս դեպքում ռուսական զորքերի ինտերվենցիայի կարիք էլ գոյություն չունի, քանի որ նրանք սովետի վերանալուց հետո էլ չեն գնացել Հայաստանից, տեղում են… Ու այդ ժամ Ադրբեջանը ստիպված պետք է պատերազմական գործողությունների մեջ մտնի Ռուսաստանի հետ… Դե իսկ Արցախի միացումը Ռուսաստանին, տեխնիկայի հարց է, քանի որ Գյուլիստանի պայմանագրով մինչօրս էլ ռուսական տարածք է այն, եթե չեք հավատում, ապա մեր թիվ մեկ ծերուկ-ճանապարհորդից հարցրեք….
Հիմա ի՞նչ, սա ե՞ք ուզում… Եթե այո՞, ապա չկասկածեք, որ մեծ վտանգի դեպքում հայերը ստիպված գնալու են անկախության կորստին, բայց պահպանելու են ազգը, Հայաստանն ու Արցախը թեկուզ Ռուսաստանի կազմում, և հետագայում չկասկածեք, որ ռուսական պառլամենտում արդեն դրվելու է և Հայոց Մեծ Եղեռնի, և Արցախի հարցը… Իսկ թե այդ ժամ ինչ կորոշի ՌԴ Դուման սկսնակ լրագրողի համար էլ է պարզից պարզ…
Դե, եթե չեք ուզում պատերազմել Ռուսաստանի հետ և կորցնել ոչ միայն Արցախը, այլև ամբողջ Ադրբեջանը, ապա ի՞նչ է պետք անի երիտասարդ ալիևը…
Այո… այո… շտապ ճանաչի Արցախը անկախ պետություն, քանի որ հենց Արցախի տարածքով էլ անցնելու է գազատարն ու նավթատարն, և շտապ նորմալացնի հարաբերությունները Հայաստանի հետ` փոխհատուցի հասցված վնասները ու դառնա գործընկեր` շախ և մատ անելով իր բոլոր էներգետիկ վաղեմի հակառակորդներին…
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Դեպքերի զարգացման ցանկացած սցենարի պարագայում Ադրբեջանի գոյության գրավականը Հայաստանի ու Արցախի հետ պատերազմական գործողություններից խաղաղ գոյակցության շտապ անցումն է…
Թե չէ, անընդհատ պետական մակարդակով հակահայ քարոզչություն անելով, հաթաթա տալով, զորքերը հայկական սահմանին բերելով ու հետ տանելով, անլուրջ հակառակորդի տպավորություն եք գործում, ճիշտ ու ճիշտ նեղացած հարսի նման, որ անընդհատ սպառնում է կգնամ հերանց, բայց տենց էլ չի գնում…
Տո հլը ձեր վիճակը լավ է, բա պատկերացնում եք Հայաստանը Ռուսաստանի կազմում չեղյալ հայտարարի Կարսի ու Մոսկվայի տխրահռչակ պայմանագրերը… Կարճ ասած ձեր “մենձ” եղբոյրն էլ խելքի բերեք, որ չշարունկի իր տուֆտա քայլերը…
Հ.Գ. Ալիևյան խորհրդատունե~ր, տեղյակ ե՞ք, թե ինչո՞ւ է Ռուսաստանը այս խառը ժամանակներում զինավարժություններ անցկացնում Դաղստանում և Կասպից ծովում… Մի բան իմանաք, նույն վարչպետական-հնչակյան-հայնյուզական բաշիբոզուկների խողովակով տեղյակ պահեք` ինչպես միշտ թող իրանց կայքում գրեն դրա մասին…
Հարություն Առաքելյան
Եվրոպայի Հայկական Միությունների
Ֆորումի փոխնախագահ
Պրահա, 01.04.2014թ.
2 քննարկումներ
Artak T.