ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, March 17, 2014 23:56 - չքննարկված

Ֆրանսիայի նախագահը պետք է հայտարարի նոր օրինագծի ընդունման մասին, որը քրեականացնելու է Հայոց ցեղասպանության ժխտումը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ինչպես սպասվում է, պետք է մայիսին Հայաստան իր այցի կապակցությամբ պաշտոնապես հայտարարի նոր օրինագծի ընդունման մասին, որը քրեականացնելու է Հայոց ցեղասպանության ժխտումը, ինչպես որ նախկինում էր հայտարարում: Այդ մասին գրում է ֆրանս-հայկական «Nouvelles d’Arménie» ամսագիրը:

Հիշեցնենք, որ Փարիզում մարտի 13-ին կայացել է Հայաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Լորան Ֆաբիուսի հանդիպումը: Նախարարները քննարկել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Հայաստան առաջիկա այցի նախապատրաստումը: Զրուցակիցներն արձանագրել են, որ երկկողմանի հարաբերությունները բարձր մակարդակում են, քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ