ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Tuesday, March 4, 2014 12:15 - 1 քննարկում
Հարություն Առաքելյան. «Նաիրիտի» սկանդալը մեկ ճանապարհ ունի»
«Նաիրիտի» հանդեպ իրականացված թալանի առիթով ոչ թե պետք է ստեղծել պառլամենտական հանձնաժողով, այլ այդ նույն պատգամավորները պետք է հետամուտ լինեն արդեն հարուցված քրեական գործին ընթացք տալուն»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Նաիրիտ» գործարանի խնդիրներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ-ի նախաձեռնությանն , ասաց ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը: Հիշեցնենք, որ այս հարցով մեծ սկանդալ սկսեց նախկինում ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը` կոնկրետ փաստաթղթային հիմնավորումներ ներկայացնելով եւ մեղադրելով վարչապետ Տիգրան Սարգսյանին գործարանը նպատակաուղղված սնանկացման տանելու մեջ: Արդյունքում՝ Հարություն Առաքելյանն արտագաղթեց Հայաստանից: «2011 թվականի նոյեմբերին վարչապետը ինքը դիմեց ՀՀ գլխավոր դատախազին և պահանջեց քրեական գործ հարուցել իմ բերած փաստերի հանդեպ»,- ասաց Հարություն Առաքելյանը`հիշեցնելով, որ դրան զուգահեռ իր դեմ «գործ սարքեցին», իբր վերջինս ՀՌԱԿ-ին ֆինանսական վնասներ է տվել: Այդ երկու գործերը միացրեցին իրար, ինչը, մեր զրուցակցի բնութագրմամբ, «իսկական խեղկատակություն» է: «Հիմա այդ գործը «քնած է» կենտրոնի երիտասարդ քննիչի դարակում… Այնպես որ, «Նաիրիտի» սկանդալը մեկ ճանապարհ ունի` քրեական հետաքննության իրականացում»,- վստահ է մեր զրուցակիցն`արձագանքելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն խոստմանը, որ աշնանն, այնուհանդերձ, հանձնաժողովը կստեղծվի եւ կուսումնասիրի գործարանի շուրջ տեղի ունեցած զարգացումները: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/03/03/436724/
© 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից
1 քննարկում
Artak T.