ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, March 4, 2014 11:57 - 1 քննարկում

Բարեգործությունը չարի գործիք կամ փրկենք Հայաստանը բարեգործներից որոնք խլում են մեզանից քրիստոնեական հավատքը

Լինելով բարեպաշտ քրիստոնեա, հետեվելով հայ առաքելական եկեղեցուն , սիրելով իմ ազգն ու իմ երկիրը կհորդորեմ ձեզ :

Վերջին ժամանակահտվածում Հայաստանում հայտնվել են բազմաթիվ բարեգործներ որոնք բարեգործում են տարբեր նպատակներով, արժեզրկելով բարեգործի քրիստոնեական բարոյականությունը :Բարեգործությունները այդ, հետապնդում են բազմաթիվ նպատակներ ; գովազդ, վստահության չարաշահում, հարկերից խուսափում , փողերի լվացում, մարդկանց ներգրավվում ինչ որ խմբերի մեջ, մարդկային ռեսուրսների չարաշահում, Ինֆորմացիայի հավաքագրում, այլ նպատակներ : Բարեգործությունների մեջ ներգրավված են Գործարարներ, խոշոր ձեռնարկություններ և նրանց տնօրեններ, Օտարեկրյա քաղաքացիներ, օտարեկրյա կազմակերպություններ, անհայտ աղբյուրներից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններ , աղանդներ, քաղաքական խմբեր, այլ անձինք և կազմակերպություններ :

Օտարեկրյա կապիտալի Մասնավոր ձեռնարկությունները որոնք Հայաստանում հարստացնում են իրենց օտարեկրյա կապիտալը չարտադրելով ոչինչ Հայսատնում, միայն թանկ բայց արժեք չունեցող ծառայություններ մատուցելով :Լիովին հարկեր վճարելու փոխարեն , գովազդում են իրենց անարժեք բայց թանկ ծառայությունները : և այդ ամենը բարեգործության միջոցով : Այլ կազմակերպություններ և մասնավոր անձինք չարաշահում են ազգաբնակչության վստահությունը , բարեգործությունը ծառայեցնելով ազգային և հանրային ռեսուրսների օգտագործմանը սեփական շահերի համար : Փողերի լվացման հայտնի մեխանիզմի մասին նույնիսկ ավելորդ է խոսել : այն Հայաստանում գտել է իր դրախտային միջավայրը :Սակայն ավելի վտանգավոր են օտարեկրյա կառույցների ֆինանսական օգնությունները որոնք կոնկրետ ազգային և պետական անվտանգության նկատմամբ ոտընձգության նպատակ ունեն :

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը չի սահամափակում և չի բացատրում բարեգործություն հասկացությունը :Բարեգործության մասին Օրենքը այսօր ազգային անվտանգության հարց է :Այն պետք է սահմանափակի և մանրամասնի ինչ է բարեգործությունը :Նաև կուզեի նշել որ վերը նշված բարեգործության դաշտից դուրս են մնում նրանք ովքեր իրականից բարեգործության կարիք ունեն : Ասել կուզեմ ծանր հիվանդների մասին, հիվանդ երեխաների մասին : Նրանց, որոնց բուժումը Հայաստանի առողջապահական համակարգը չի կարող ապահովել, և նրանց համար անհրաժեշտ են միջոցներ : Այս դեպքում ոչ մի բարեգործ չկա և նույն լրատվական միջոցները որոնք գովաբանում են և ցուցադրում բարեգործներին , խնդրում են ազգաբնակչություից իրենց խնայված միջոցներից հատկացնել : Իսկ ազգաբնակչությունը վստահություն չունի որովհետև այստեղ ևս կեղծարարություն կա : Արդյունքում շահում են միայն բարեգործները իսկ նրանք ովքեր կյանքի և մահվան միջանցքում են, ընտրում են մահը : Կեղծ բարերարներից Հայոց աշխարհը միայն տուժվում է և այս պատճառով մեզ պետք է իսկական քրիստոնեական արդար բարերարություն :

Բարեգործությունը պետք է լինի Հայ առաքելական եկեղեցու մոնոպոլիան : Քանզի բարեգործությունը օգտագործվում է շահադիտական նպատակներով, իսկ առաքելական եկեղեցին այն դիտարկում է ինչպես քրիստոնեական բարի կամքի դրսեվորում, ինչպես եղբայրական համերաշխության և սիրո դրսեվորում մերձավորի նկատմամբ : Ապա Բարեգործությունը ամբողջությամբ պետք է լինի առաքելական եկեղեցու ուսերին : Հայ առաքելական եկեղեցին պատմության ընթացքում հայապահապանման համար արել է ամեն ինչ : Եկեղեցին պետք է ամեն ինչ անի բուժելու համար հիվանդներին , օգնելու ծանր և նեղը վիճակում գտնվողներին : Հայ առաքելական եկեղեցին պատրաստ կլինի զոհելու ցակնակացած բան աջակցելու իր ժողովրդին ծանր պահին, և միայն այդ ժամանակ չարագործներին չի հաջողվի խլելու քրիստոնեական հավատքը մեր ձեռքից : Հայ ժողովուրդը զոհել է իրեն քրիստոնեության համար , հայոց եկեղեցու համար : Ապացույցը պատմությունն է : Հիմա արդեն հերթը եկեղեցունն է զոհել իրենից, ժողովրդի համար , վերցնելով իր ուսերին բարեգործության ամբողջ ծանրությունը : Ահա թե ինչպես կփրկվի հայ առաքելական եկեղեցին վերացումից :

david
Apr 9, 2012 6:23
Երկար ժամանակ այցելում էի երբեմնի սիրածս այս կայքն ու ժամանակիս ներածին չափով հետևում տեղի անցուդարձին, սակայն այս հոդվածը կարծես փորփրեց իմ վերքերն ու այդ պատճառով չկարողացա չարձագանքել դրան:
Չգիտեմ թե ԼույսԱշխարհի ադմինիստրատորների բանակը կթողնի այն, թե կհեռացնի, սակայն ես իմ ասելիքը կասեմ ու գոնե դրանով մի փոքր կհանգստանամ:

Ճիշտ կլիներ, եթե այս նյութը անստորագիր չլիներ ու հեղինակ ունենար, որպեսզի կարողանայինք պարզել՝ թե մեր հակափաստարկներն ո՞ւմ պիտի ուղղենք: Իսկապես, որոշ դեպքերում, եթե չասենք հիմնականում , բարեգործությունը չարիք է դառնում Հայաստանի և Հայ ժողովրդի գլխին:
Ես կխոսեմ գիտության բնագավառում Միջազգային Գիտատեխնիկական Կենտրոնի(ՄԳԿՏ) կողմից Հայաստանի «գիտությանը» տրամադրվող դրամաշնորհների մասին: Այդ գումարներն իբրև թե տրամադրվում են տնտեսապես ծանր վիճակում գտնվող երկրում գիտության զարգացումը խթանելու, գիտնականների կենսամակարդակը բարձրացնելու համար, սակայն երբ խորանում ես՝ պարզվում է,որ ամեն ինչ ճիշտ հակառակն է: Այստեղ գործում է միջազգային, ոտից գլուխ կոռումպացված մի համակարգ, որի բուն նպատակը համաշխարհային հանրությունից հնարավորինս շատ փողեր կորզելն է ու այդ փողերը մսխելը նրանց միջոցով, ովքեր ի վիճակի են որևէ գիտական առաջընթաց չապահովելով, գիտական գործունեության պատրանք ստեղծելով՝ աննպատակ վատնել դրանք: Ինչքան ներկայացված գիտական նախագծերի ղեկավարները վարպետորեն են կարողանում աննպատակ վատնել այդ փողերը, այնքան ավելի մեծածավալ դրամաշնորհներ են տրամադրվում այդպիսի «գիտնականներին»: «Հետազոտությունների բացասական արդյունքն էլ ՝ արդյունք է» հիմար սկզբունքն այստեղ լայնօրեն կիրառվում է և խրախուսվում: Շարքային գիտնականը մնում է զուրկ ամեն ինչից, ո՛չ գիտություն է կարողանում զարգացնել, ոչ հաց հանապազորյան վաստակել, ուստի երիտասարդ, խոստումնալից գիտնականների մեծ մասն անմիջապես լքում են երկիրը, այստեղ ապագա չտեսնելով, կամ փոխում իրենց գործունեության բնագավառն ու զբաղվում միայն դրամ վաստակելու գործով…
Այն փշրանքները, որոնք այդ դրամաշնորհներից հասնում են երկիրը չլքող գիտնականներին՝ բավարարում են նրանց, թշվառ վիճակից մի փոքր վեր կանգնելու համար… Այդ դրամաշնորհներից օգտվող գիտնականը կրկին ի վիճակի չէ իրեն այնպիսի մի ճոխություն թույլ տալ՝ ինչպիսին տարին մեկ անգամ մեկ երկու շաբաթով մարդավայել հանգիստ վայելելն է: Ես չեմ խոսում այն «գիտնականների» մասին, որոնք տարին մի քանի անգամ նույն գումարների հաշվին արտասահմանյան թանկարժեք գործուղումների են մեկնում՝ իբրև թե զանազան գիտական սեմինարների,կոնֆերանսների ու ժողովների մասնակցելու համար, իրականում այդ գործուղումներին երկիրը ներկայացնում են անձինք, որոնք գիտության այդ բնագավառը չեն ներկայացնում, կամ, որ ավելի սարսափելի է նրանք հենց այն անձինք են ովքեր մեծ ավանդ են ներդնում գիտության այդ ճյուղի կործանման վրա: Հայաստանի հանրապետությունն իրավունք չունի ստուգումներ իրականացնելու և պարզելու՝ թե այդ դրամաշնորհներն ինչպե՞ս և ինչի՞ վրա են ծախսվել ու ծախսվում: ՄԳԿՏ-ի գործունեությունը դիվանագիտական կարգավիճակով մեկուսացված է մեր իշխանությունների վերահսկողությունից:
Եթե խորանաս ցանկացած դրամաշնորհի ֆինանսական հաշվետվության մեջ կպարզվի, որ աշխատավարձ ստացողների 80 տոկոսն այդ գիտական հիմնարկի հետ, որի այս կամ այն գիտական ստորաբաժանմանը տրամադրվել է դրամաշնորհը, որևէ առնչություն չունեն: Նախագծի ղեկավարը կամ մենեջերը դրսում գտնում են «վստահելի» մարդիկ, ովքեր իրենց անունով բանկ մտած գումարի առնվազն 2/3-ը վերադարձնում են իրենց, իսկ սրանք էլ այդ գումարներից մի որոշակի մասը տալիս են իրենց «գործունեությունը ստուգելու» եկած аудит-ին: Վերջինս Հայաստանյան իր գործուղման արդյունքում ձեռք բերած գումարները կիսում է իր մոսկովյան շեֆերի հետ և այսպես շղթան փակվում է:
Չմոռանամ ասել, որ ՄԳԿՏ-ն Երևանում ունի իր տարածաշրջանային գրասենյակը, որի միջոցով՝ հայաստանյան նախագծերի ֆինանսների հաշվին վճարում են аудит-ների գործուղման ծախսերը Հայաստանում՝ ներառյալ ամենաթանկարժեք հյուրանոցներում մնալու ծախսերը: Հիմնականում դրանով էլ սահմանափակվում է այդ գրասենյակի գործունեությունը, որն ունի մի քանի՝ հայաստանյան չափանիշներով բարձր աշխատավարձ ստացող աշխատակիցներ և 2 թե 3 թանկարժեք արտասահմանյան ավտոմեքենաներ՝ դիվանագիտական համարներով: Այս ամենը արվում է Հայաստանին ՄԳԿՏ-ի կողմից տրամադրված դրամաշնորհների հաշվին…
Ես Ձեզ պարզորեն ներկայացրի այն սխեման, որով փոշիացվում և յուրացվում են գիտության զարգացման պատրվակով հանրապետությանը տրամադրվող գումարները:
Փաստորեն այս միջոցով տարվում է Հայաստանի գիտական միջավայրի քայքայման մի պրոցես, որին միամիտ հայերը նույնպես «բարեգործություն» են կոչում…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 12 Thumb down 2

Ռոբերտ Գյումրեցի
Apr 9, 2012 8:58
Հայ Առաքելական եկեղեցին իր «բարեգործությունը» ցույց տվեց, Մոսկվայի կենտրոնում կառուցելով հսկայական հայկական եկեղեցական համալիրը, այն դեպքում երբ Գյումրիում եվ Հայաստանի մյուս քաղաքներում ու գյուղերում 1988 թվի երկրաշարժից տուժածները մինչեվ հիմա (համարյա 24 տարի) ապրում են վագոններում, ԱՌՆԵՏՆԵՐԻ հետ:
Այդ «բարեգործությունը» կունենա մի սարսափելի հետեվանք եվս՝
Ամեն առավոտ եկեղեցու շուրջբոլորը ապրող մոսկվացիները լուսամուտներից դուրս նայելով, անպայման կհայոյեն եվ հետեվաբար օրեցօր կավելանա նրանց ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ: Այդ երեվույթը օրվա ընթացքում կկրկնվի մի քանի անգամ՝ պատուհաններից դուրս նայելուց եվ եկեղեցու զանգերը լսելուց:
ԱՀԱ ՁԵՐ «ԲԱՐԵԳՈՐԾՈւԹՅՈՒՆԸ»:
Եվ վերջապես՝ վագոններում ապրող երկրաշարժից տուժածները կանիծեն այդ «բարեգործությունը» եվ «բարեգործներին»:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 23 Thumb down 1

Ռոբերտ Գյումրեցի
Apr 9, 2012 10:08
Հարգելի ժողովուրդ, շատ կներեք, բայց ես իրերը անվանելու եմ իրենց անուններով՝

Թե ինչպե՞ս է վերաբերվել եվ շարունակում է վերաբերվել հայ ժողովուրդը դեպի քրիստոնեությունը, կարելի է կռահել կարդալով ակադեմիկոս
Ա.Ս. Ղարիբյանի 1977 թվին լույս տեսած ՌՈւՍ – ՀԱՅԵՐԵՆ բառարանի 377 էջի աջ սյունակի ներքեվից 14 տողի հայերեն «ԿՂԵՐ» բառի ռուսերեն իմաստը՝
К–р – կղեր, եկեղեցու հոգեվոր սպասավորները՝ հոգեվորական դաս
Кли’рик – կղերական, հոգեվորական
Кли’рос – եկեղեցու դաս
1984 թվին Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կողմից լույս տեսած բառարանի մեջ ամաչել են իրերը անվանել իրենց անուններով եվ «ԿՂԵՐ» բառը թարգմանել են ռուսերեն “ДУХОВЕНСТВО” բառով:
Երեվի հայ ժողովուրդը այդ բառը սկսել է օգտագործել ԱՌԱՋԻՆ դարից, երբ քրիստոնեությունը սկսել է մուտք գործել Հայաստան:
Նույն բառով՝ (Клирос) եկեղեցական դասը կոչվում է Ուելսի լեզվով, եվ իսպաներեն եվ ուկրաներեն եվ սլովեներեն եվ ռումիներեն եվ նորվեգերեն եվ ֆրանսերեն եվ բելոռուսերեն եվ մինչեվ անգամ թուրքերեն

Ի միջի այլոց, ռուսներն էլ հետեվելով Հայ ժողովրդի օրինակին, թաթար-մոնղոլների առաջնորդների 3 տառանոց անունով կոչել են մարմնի նույն մասի անունը: Ներկայումս ռուսներն էլ են գտել ելքը՝ եթե անունները, կամ ազգանունները պարունակում են այդ 3 տառերը, նրանք գրում են «Хуэй», կամ «Хуай»:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

David
Mar 6, 2014 3:49