ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, January 22, 2014 12:46 - չքննարկված

«Ակօսի» հոդվածագիր. «Դինքը մահացած էլ մեծ գործ է անում»

 

Թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի փոխանցմամբ՝ Սերոբյանը համոզմունք է հայտնել, որ Դինքը մահացած էլ մեծ գործ է անում: Հանուն Դինքի տեղի ունեցած քայլերթի ժամանակ փողոցները լցված էին մարդկանցով: Այդ մարդկանց մեծ մասը հայեր չէին, քանի որ եթե Թուրքիայի բոլոր հայերն էլ գային, միևնույն է, այդքան մարդ չէր լինի:  «Այդ քայլերթը զարմացրեց և՛ հայկական համայնքին, և՛ թուրքական պետությանը: Եթե իմանային, որ այդպես էր լինելու, նրան չէին գնդակահարի, չէին թողնի, որ գնդակահարեն: Մենք կարծում էինք, որի Հրանտի սպանությունից հետո հայերի շրջանում արտագաղթ կսկսվի: Բայց այդպես չեղավ»,- հայտնել է հոդվածագիրը:
Ըստ Սերոբյանի՝ Դինքի սպանության պատճառներից մեկն էլ  «Ակօս» թերթն էր: «Եթե Հրանտը «Ակօսը» չթողարկեր, նրան չէին սպանի»:

 

Սերոբյանը հավելել է նաև, որ Դինքի սպանությունից հետո կտրուկ աճել է «Ակօսի» տպաքանակը, որը սկզբնական շրջանում եղել է մոտ 3000, իսկ Դինքի մահից հետո  հասել է մինչև 50000-ի: «Թուրք ընթերցողը սկսել էր «Ակօսը» փնտրել: Նրանք թերթը գնում էին, որպեսզի այն կարդալով հասկանան, թե ինչու սպանեցին Հրանտին»,- ասել է Սերոբյանը:

http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1372



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ