ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Sunday, January 19, 2014 14:47 - չքննարկված
ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ազատության հրապարակի հանրահավաքի և ծախու լրատվամիջոցների մասին
Այսօրվա տաս հազարից ավել մարդու միասնական և համախմբված հանրահավաքը Ազատության հրապարակում շատերի մոտ ինքնատիրապետման կորստի և բարբաջանքի աննախադեպ սթրես առաջացրեց:
Ակնհայտ է, որ ժողովուրդը վճռականությամբ է լցված` պատժելու բոլոր նրանց, ովքեր մեղքի իրենց բաժինն ունեն ստեղված իրավիճակի համար. քանզի, երբ իշխանափոխություն տեղի ունենա, դրանց նմանները հայտնվելու են անդունից մեկ քայլ առաջ կանգնածի կարգավիճակում:
Մի շարք ծախու լրատվական կայքերից բխող «վերլուծությունները» սպասելի էին: Դրանց թվում էին «Հայնյուզ» լրատվական կայքի կողմից հրապարակված հոդվածները, որի սեփականատերն ասում են վարչապետն է, սակայն ռեկորդակիր էր 1in.am-ի ինքն իրեն սեփականատեր հռչակած Արման Բաբաջանյանը, ում կայքում հայտնվեցին մի քանի գրառումներ, որոնցից պատվիրված լինելու և հատուկ թելադրանքով գրված լինելու «գարշահոտ» էր գալիս:
Տեղին է հիշեցնել, որ այդ նույն Բաբաջանյանն էր, որ խուսափում էր զինծառայությունից, ով մեղադրվում էր իր ընկերոջ տանից փաստաթղթերին տիրանալու մեջ, և ի վերջո այդ նույն Բաջանյանն էր, ով ի վիճակի էր սեփական մոր դեմ ցուցմունք տալու:
Վերջինիս բարոյական կերպարն ու արարքները վաղեմության ժամկետ չունեն, և լինի ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուստանում, թե այլուր` հասարակությունը շատ հստակ իր գնահատականը կտա:
ՀՀ ԱԺ պատգամավոր
Վահե Էնֆիաջյան