ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, January 12, 2014 4:53 - 1 քննարկում

Ինչպե՞ս գտնել հայերի գանձերը. թուրքերը տեսաուղեցույց են ստեղծել

Թուրքիայում հայերի գանձեր փնտրողներն այնքան են մասնագիտացել իրենց գործում, որ սկսել են Youtube-ի միջոցով գանձագողության դասեր տալ սկսնակներին։

Թուրքական Taraf պարբերականն անդրադարձել է գանձագողերի տեսաուղեցույցներին՝ նշելով, թե զարմանալին այն է, որ Youtube տեսահոսթինգում հայտնված այդ տեսաուղեցույցների յուրաքանչյուրի դիտումն անցնում է 10 հազարը։

Տեսաուղեցույցերից մեկում, որը վերնագրված է «Հայի տունը գաղտնի գանձարան է», հեղինակը պատմում է, թե մինչեւ Ցեղասպանությունը հայերն իրենց թանկարժեք իրերն ու զարդերը պահել են տան մեջ սարքած հատուկ պահոցներում կամ այգիներում։ «Ցեղասպանությունից հետո որոշ հայեր կարողացել են հետ գալ եւ իրենց գանձերը տանել կամ էլ պատրիարքարան են դիմել եւ պատրիարքարանի միջոցով են իրենց թանկարժեք իրերն ու զարդերը հետ ստացել։

Չնայած դրան, դեռ շատ հայերի տներ կան, որտեղ գանձերը մնում են։ Հայերի գանձերը գտնելու համար երբեք մի օգտագործեք քարտեզներ կամ նշաններ։ Հայերը երբեք դրանք քարտեզում չեն նշել, ոչ էլ նշաններ են արել։ Հայերի գանձերը փնտրեք տներում եւ այգիներում»,-ասվում է տեսաուղեցույցի մեջ։

Նշենք, որ ամբողջ Թուրքիայի տարածքում, որտեղ որ ապրել են հայերը, գանձ փնտրելու տենդ է։ Տեղի բնակիչները առիթը բաց չեն թողնում իրենց պատմական հայրենիքը մեկնած հայերից հետաքրքրվելու «թաքցրած գանձերով»՝ դրանք կիսվելու առաջարկ անելով նրանց։

Գանձերի մոլուցքով տառապողներն իրականացնում են սրբապղծություն՝ քանդելով հայերի գերեզմաններն ու եկեղեցիների հիմքերը։

http://news.am/arm/news/188715.html



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արա Հովհաննեսյան
Jan 12, 2014 14:13